Սեկի Ակիկո
(Վերահղված է Ակիկո Սեկիից)
Սեկի Ակիկո (ճապ.՝ 関鑑子, սեպտեմբերի 8, 1899, Տոկիո, Ճապոնիա[1] - մայիսի 2, 1973[1], Տոկիո, Ճապոնիա[1]), ճապոնացի երգչուհի (սոպրանո), խմբավար և հասարակական գործիչ։
Սեկի Ակիկո | |
---|---|
Բնօրինակ անուն | ճապ.՝ 関鑑子 |
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1899 Տոկիո, Ճապոնիա[1] |
Երկիր | Ճապոնիա և Ճապոնական կայսրություն |
Մահացել է | մայիսի 2, 1973[1] (73 տարեկան) Տոկիո, Ճապոնիա[1] |
Ժանրեր | վոկալ |
Մասնագիտություն | խմբավար և երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Tokyo Academy of Music? |
Պարգևներ | |
Akiko Seki Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1921 թվականին ավարտել է Տոկիոյի կոնսերվատորիան, հանդես եկել որպես երգչուհի, մասնակցել մշակույթը՝ ժողովրդին շարժմանը։ 1948 թվականին կազմակերպել է Տոկիոյի կենտրոնական երգչախումբը («Ճապոնիայի երգող ձայները»), որը Ճապոնիայում սկիզբ է դրել մասսայական ինքնագործ երգչախմբերի հակամիլիտարիստական շարժմանը։ Ակիկոն Ճապոնիայում խորհրդային երգը մասսայականացնողներից է։ 1964 թվականին կենտրոնական երգչախմբի հետ հանդես է եկել ԽՍՀՄ-ում։ Եղել է ճապոնա-խորհրդային բարեկամության ակտիվ կողմնակից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Сэки Акико // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 275)։ |