Ականա, Ականակերտ, բերդաքաղաք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի մոտ, Թարթառ գետի ափին, Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծկվենք (հետագայում՝ Խաչեն) գավառում։

Ոմանք ենթադրում են գյուղաքաղաք կամ բերդաքաղաք և նույնացնում են Ականա բերդի հետ։

Եղել է Խաչենի Հասան-Ջալալյաններ իշխանների բնակավայրը և հիշատակվում է XII-XVII դարերի աղբյուրներում (նաև Կիրակոս Գանձակեցու կողմից), ինչպես Ներքին Խաչենի իշխան Ջալալ Ա հայրենի բնակավայր, հետագայում XIII դարի վերջից՝ որպես Վերին Խաչենի կամ Ծարի իշխանների սեփականություն։ Ավերվել է Կովկասյան լեռնականների կողմից XVI դարի երկրորդ կեսում և թուրքերի ու պարսիկների պարբերական ասպատակությունների (XVI-XVII դարեր) հետևանքով։

Ն. Ճիվանյանը «Հայկական հատուկ անունք» ուսումնասիրության մեջ Ականա բնակավայրը համարում է քաղաք և այն Մեծկունյաց գավառի հետ սխալմամբ տեղադրում է Վասպուրականի մեջ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 130 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 220