Ախոռիկ Մեծ
Ախոռիկ Մեծ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր գավառի արևելյան մասում՝ թուրք-պարսկական սահմանի մոտ գտնվող Սարայի շրջանում։ Գյուղի մոտ էր գտնվում Ախոռիկ Փոքր գյուղը։
Գյուղ | |
---|---|
Ախոռիկ Մեծ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառակ | Վանի գավառակ |
Այլ անվանումներ | Ախոռիկ, Ախոռիկ Ներքին, Ախոռկներ, Ախորիկ Մեծ, Ախորիկ Ներքին |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | Ախոռիկցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Անվան ստուգաբանություն
խմբագրելԱնվանումը հավանաբար ծագում է ախոռ բառից։
Պատմություն
խմբագրելԸստ ավանդության Ախոռիկն առաջ քաղաք է եղել և կործանվել է աղետից։ 1986 թվականի դրությամբ ավերակները պահպանվել էին։
Գյուղում ապրում էին քուրդ ցեղապետներ, որոնք 1914 թվականին դիմադրողական կռիվների ժամանակ հայերին կոտորածի են ենթարկել։
Ախոռիկը թուրքերի կողմից թալանվել և ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 71 տուն՝ 1000 բնակչով, որից 40 տունը հայեր էին, իսկ մնացածը եկվոր քրդեր։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն և երկրագործությունն էր[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 119
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն