Վան, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Կենտրոնը Վան քաղաքն էր։

Աշխարհագրություն

խմբագրել

Տարածվում էր Վան քաղաքի շրջանում։

Պատմություն

խմբագրել

1916 թվականին ռուսական իշխանությունները Վանի գավառակի մեջ մտցրել էին նաև Բայազետի և Դիադինի գավառակները։

Հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել 1915 թվականի Վանի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական կռիվներին։ 1895-1896 թվականներին և 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ հայերը ենթարկվել են ջարդերի, իսկ կենդանի մնացածները 1916 թվականին հիմնականում գաղթել են Արևելյան Հայաստան։

Բնակչություն

խմբագրել

XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին ուներ 35500 (ըստ այլ աղբյուրների՝ 106014) բանկիչ, որից 12500-ը՝ հայ, 11500-ը՝ քուրդ, 9500-ը՝ թուրք, իսկ մնացածը՝ ասորիներ, հրեաներ, չերքեզներ և գնչուներ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահություն էր։ Հայերը նաև զբաղվում էին խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, մեղվաբուծությամբ, ձկնորսությամբ (Վանա լիճ, Արճակ), արհեստներով և առևտրով։

Վարչական բաժանում

խմբագրել

XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին ուներ 160 (ըստ այլ աղբյուրների՝ 293) գյուղ[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 756

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն