Ախթար Մանսուր, նաև հայտնի է որպես Մուլլա Ախթար Մանսուր, (փուշթու՝ ملا اختر منصور, 1968, Maywand District, Ղանդահար վիլայեթ, Աֆղանստանի թագավորություն - մայիսի 21, 2016(2016-05-21)[1][2], Ahmad Wal, Nushki District, Rakhshan Division, Բելուջիստան, Պակիստան), Մուհամմեդ Օմարի մահից հետո եղել է Թալիբանի առաջնորդը[3][4]։ Աֆղանստանի Իսլամական էմիրության ժամանակ զբաղեցրել է քաղաքացիական ավիացիայի նախարարի պաշտոնը։

Ախթար Մանսուր
արաբ․՝ أختر محمد منصور‎‎
Ծնվել է1968
ԾննդավայրMaywand District, Ղանդահար վիլայեթ, Աֆղանստանի թագավորություն
Մահացել էմայիսի 21, 2016(2016-05-21)[1][2]
Մահվան վայրAhmad Wal, Nushki District, Rakhshan Division, Բելուջիստան, Պակիստան
Քաղաքացիություն Աֆղանստանի թագավորություն,  Republic of Afghanistan,  Աֆղանստանի Ժողովրդավարական Հանրապետություն,  Աֆղանստանի իսլամական պետություն և  Աֆղանստան
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունDarul Uloom Haqqania?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMinister of Transport and Civil Aviation?, Deputy Leader of the Islamic Emirate of Afghanistan?, Deputy Leader of the Islamic Emirate of Afghanistan? և Supreme Leader of Afghanistan?

Կենսագրություն խմբագրել

Մահ խմբագրել

2015 թվականի դեկտեմբերի սկզբին հայտնվել էր հաղորդագրությունն այն մասին, որ Ախթար Մանսուրը մահացել է խմբի մյուս պարագլուխների հետ փոխհրաձգության ժամանակ[5], բայց ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվել է[6]։

2016 թվականի մայիսի 21-ին ամերիկյան անօդաչու թռչող սարքը հրթիռային հարված է հասցրել ավտոմեքենայի վրա, որում, ենթադրաբար Ախթար Մանսուրն է եղել։ Մայիսի 22-ին Թալիբանի առաջնորդի մահվան մասին տեղեկությունը հաստատել են խմբերի բարձրաստիճան հրամանատար մուլլա Աբդուլ Ռաուֆը և Աֆղանստանի վարչապետ-նախարար Աբդուլլա Աբդուլլան։

Հրթիռային հարվածը տեղի է ունեցել Աֆղանստանի և Պակիստանի սահմանամերձ շրջանում։ Գործողությանը մասնակցել են մի քանի ամերիկյան անօդաչու թռչող սարքեր, նրանց թիրախը եղել է ենթադրյալ ահաբեկիչների ավտոմեքենան[7]։

Մավլավի Հայբաթուլլա Ահունձադան որպես «Թալիբան» շարժման պահակետերի առաջնորդ դարձել է Ախթար Մանսուրի հաջորդողը[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.ladepeche.fr/article/2016/05/22/2349606-afghanistan-talibans-confirment-mort-chef-frappe-americaine.html
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. «Taliban elects new leader after Mullah Omar's death». Аль-Джазира. 2015 թ․ հուլիսի 30. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  4. «Mullah Omar: Taliban choose deputy Mansour as successor». BBC. 2015 թ․ հուլիսի 30. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  5. Главарь движения «Талибан» в Афганистане скончался от ранений
  6. Талибы опровергли информацию о смерти муллы Мансура — ВОЙНА И МИР
  7. Командир «Талибана» подтвердил гибель лидера движения
  8. «Талибы назначили преемника своего убитого лидера». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.