Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախթալա (այլ կիրառումներ)

Ախթալա, լուծարված համայնք Լոռու մարզում։ Ներառում էր Ախթալա և Շամլուղ քաղաքները, Առողջարանին կից, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Ախթալա և Փոքր Այրում գյուղերը։ Համայնքը ստեղծվել էր 2017 թվականի հունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Ախթալա բնակավայրն էր։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։ Այժմ մտնում է Ալավերդի համայնքի մեջ։

Ախթալա
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մտնում էԼոռու մարզ
Ներառում էԱխթալա, Շամլուղ, Առողջարանին կից, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Ախթալա և Փոքր Այրում
համայնքապետԱրկադի Թամազյան
Բնակչություն (2011)6,492

Բնակչություն խմբագրել

Ախթալա համայնքը ստեղծվել է Ախթալա, Շամլուղ, Առողջարանին կից, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Ախթալա և Փոքր Այրում համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 6,492 մարդ։

Տնտեսություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել