Արկադի Թամազյան () հայ պետական և քաղաքական գործիչ, Ալավերդու համայնքապետ (2022-2023), Ախթալայի համայնքապետ (2017-2022) և Ճոճկանի համայնքապետ (2012-2017), «Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ[1][2]։

Արկադի Թամազյան
Դրոշ
Դրոշ
(2-րդ) Ալավերդիի համայնքապետ
Դրոշ
Դրոշ
հոկտեմբերի 12, 2022 - դեկտեմբերի 5, 2023
Դրոշ
Դրոշ
Ախթալայի համայնքապետ
Դրոշ
Դրոշ
նոյեմբերի 5, 2017 - սեպտեմբերի 25, 2022
Դրոշ
Դրոշ
(1-ին) Ճոճկանի համայնքապետ
2012 - 2016
 

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 1-ին[2]։ 1984-1995 թվականներին սովորել և ավարտել է Ճոճկանի միջնակարգ դպրոցը[2]։ 1995-1999 թվականներին սովորել և ավարտել է Երևանի «Միջազգային անկախ բնապահպանական և քաղաքագիտական համալսարանը»[2]։ 1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում[2]։

2012 թվականի սեպտեմբերի 9-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների» ընտրություններում ընտրվել և 2016 թվականին վերընտրվել է Լոռու մարզի Ճոճկան համայնքի ղեկավար[1][2]։ 2017-2022 թվականներին եղել է Ախթալայի համայնքապետ[1][2]։ 2022 թվականի սեպտեմբերի 25-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների» համամասնական ընտրակարգով ընտրություններում ընտրվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար[2]։ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ստանձնել է Ալավերդի համայնքի ղեկավարի լիազորությունները[2]։ 2023 թվականի ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ[2]։

Ամուսնացած է, ունի երկու որդի[1][2]։

44-օրյա պատերազմ խմբագրել

2020 թվականի հոկտեմբերի 24-ից կամավոր ընդգրկվել է զորահավաքային միջոցառումներին և մասնակցել 44-օրյա պատերազմին՝ ղեկավարելով Լոռու մարզի կամավորական առաջին վաշտը որպես վաշտի հրամանատար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ««Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Ալավերդի համայնքում տեղի ունենալիք ավագանու ընտրություններին». news.am. 2022 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Արկադի Թամազյան». apreluyerkir.am. 2022 թ․ ապրիլի 26. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 6-ին.