Ալ-Ազհարի մզկիթ (Կահիրե)

մզկիթ

Ալ-Ազհարի մզկիթ (արաբ․՝ جامع الأزهر الشريف‎‎), Եգիպտոսի և իսլամական աշխարհի հռչակավոր մզկիթներից մեկը[1][2][3]:

Ալ-Ազհարի մզկիթ
جامع الأزهر الشريف‎
Cairo - Islamic district - Al Azhar Mosque and University.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակմզկիթ
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ՏեղագրությունԵգիպտոս Եգիպտոս, Կահիրե
Դավանանքիսլամ
Մասն էԻսլամական Կահիրե
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
Ճարտարապետական նկարագրություն
ՀիմնադիրAl-Mu'izz li-Din Allah?
Ճարտարապետական ոճԱրաբական ճարտարապետություն

ՊատմությունԽմբագրել

Մզկիթի շինարարական աշխատանքներն ընթացել են 970-972 թվականներին՝ ֆաթիմյան ռազմահրամանատար Ջաուհարի կարգադրությամբ:

Ֆաթիմյանների օգնությամբ Ալ-Ազհարի մզկիթը ծաղկել է: Սալահ ադ-Դինի կողմից Եգիպտոսի մայրաքաղաքի՝ Կահիրեի գրավումից հետո՝ 1171 թվականին Ալ-Ազհարի մզկիթը վերածվել է սովորական շարքային կրոնական կառույցի:

Ալ-Ազհարին պատկանում է իսլամի սուննի ուղղությանը: Մամլուքյան Եգիպտոսի սուլթան ազ-Զահիրե Բայբարսը (1260-1277) վերանորոգել է խաչակրաց արշավանքների ժամանակ վնասված մզկիթի կիսաքանդ շենքը: 1266 թվականին մզկիթում վերսկսվել է քարոզչական ընթերացությունը:

Ալ-Ազհարի մզկիթը դարեր շարունակ ծառայել է, որպես վտարանդիների և թափառականների ապաստարան: Այստեղ սովորել են նաև օտարերկրյա աշակերտներ: 19-րդ դարում մզկիթում անցկացվել են դասախոսություններ՝ ընդդեմ Ֆրանսիայի կողմից Եգիպտոսում մղված զավթողական մարտերի:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Халидов А. Б. ал-Азхар // Ислам: энциклопедический словарь / отв. ред. С. М. Прозоров. — М. : Наука, 1991. — С. 15-16
  2. Nasser Rabbat: Al-Azhar Mosque: An Architectural Chronicle of Cairo’s History in Necipogulu, Gulru, Muqarnas- An Annual on the Visual Culture of the Islamic World, 13, Brill, ISBN 978-90-04-10633-8
  3. Bennison, Amira K.; Gascoigne, Alison L., eds. (2007): Cities in the pre-modern Islamic world, Routledge, ISBN 978-0-415-42439-4