Ալֆրեդ Մաուրստադ (Alfred Maurstad, հուլիսի 26, 1896(1896-07-26)[1][2], Vågsøy Municipality, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա - սեպտեմբերի 5, 1967(1967-09-05)[1][2], Նորվեգիա), նորվեգացի դերասան։ Ժամանակակից նորվեգական թատրոնի բեմական ռեալիզմի նշանավոր ներկայացուցիչներից է։

Ալֆրեդ Մաուրստադ
Ծնվել էհուլիսի 26, 1896(1896-07-26)[1][2]
ԾննդավայրVågsøy Municipality, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա
Մահացել էսեպտեմբերի 5, 1967(1967-09-05)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրՆորվեգիա
ԳերեզմանՎեստրե գրավլունդ
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Տորդիս Մաուրստադ[3]
Երեխա(ներ)Տորալվ Մաուրստադ և Մարի Մաուրստադ
Պարգևներ և մրցանակներ
Սուրբ Օլաֆի շքանշան

Առաջին անգամ ելույթ է ունեցել 1920 թ. և մինչև 1931 թվականը հանդես եկել Նորվեգական թատրոնում (Օսլո), 1931 թվականից՝ Ազգային թատրոնի (Օսլո) դերասան։ 1949-1950 թվականներին ղեկավարել է Տրոնհայմի թատրոնը։ Ստեղծագործական խոշոր նվաճումը Պեր Գյունտի (Իբսենի «Պեր Գյունտ») կերպարի ստեղծումն է, որով հանդես է եկել Կոպենհագենում, Փարիզում, Վիեննայում և Ստոկհոլմում։ Այլ դերերից են՝ Մարկոս Անտոնիոս (Շեքսպիրի «Հուլիոս Կեսար»), Էրազմուս (Հոլբերգի «էրազմուս Մոնտանուս»), Լինդ (Իբսենի «Սիրո կատակերգություն»)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Մաուրստադ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 364