Ալֆոնսո III Մեծ (իսպ.՝ Alfonso III el Magno, 852[1], Լուգո, Գալիսիա, Գալիսիայի թագավորություն[2] - դեկտեմբերի 20, 910[1], Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[3]), Աստուրիայի թագավորը 866—910 թվականներին։

Ալֆոնսո III Մեծ
Ծնվել է՝852[1]
ԾննդավայրԼուգո, Գալիսիա, Գալիսիայի թագավորություն[2]
Մահացել է՝դեկտեմբերի 20, 910[1]
Վախճանի վայրՍամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[3]
Աստուրիայի թագավորների պանթեոն
Երկիր Աստուրիայի թագավորություն և  Գալիսիայի թագավորություն[4][5][6][…]
ՏոհմԱստուր-Լեոնյան հարստություն
կառավարիչ
ՀայրOrdoño I of Asturias?[3]
ՄայրNuña?
ԵրեխաներOrdoño II of León?, García I of León?[7] և Fruela II of Asturias?[7]
Հավատքկաթոլիկություն
ՍտորագրությունИзображение автографа

Օրդոնյո I-ի որդին։

Կենսագրություն

խմբագրել

Նա համառ պայքար է մղել մավրերի դեմ՝ Տախո գետից հյուսիս ընկած մի շարք շրջաններ գրավելով նրանցից։ Ալֆոնսո III-ի հաջողություններին նպաստեցին Կորդովայի խալիֆայությունում ծայր առած ներքին դժվարությունները։ Ջանալով ամրապնդել թագավորական իշխանությունը՝ Ալֆոնսո III-ը կատաղի պայքարի մեջ է մտնում ավատատիրական արիստոկրատիայի հետ. պայքարը ղեկավարում էին նրա որդիները։

879 թվականին Ալֆոնսո III-ը Պոլվորարիի-Վալդեմորի մոտակայքում ջախջախեց մուսուլմանների զորքը։

910 թվականին ստիպված եղավ հրաժարվել գահից հօգուտ իր ապստամբ որդիների։ Աստուրիական թագավորությունը բաժանվեց Ալֆոնսո III-ի երեխաների միջև. Գարսիա I-ին բաժին հասավ Լեոնը, Ֆրուելա II-ին՝ բուն Աստուրիան, իսկ Օրդոնյո II-ին՝ Գալիսիան։

Ալֆոնսո III-ի հրամանով կամ նույնիսկ անձամբ նրա կողմից կազմվել է «Ժամանակագրությունը», որում նկարագրված է Պիրենեյան թերակղզու պատմությունը սկսած Վամբա թագավորից մինչև Օրդոնյո թագավորի կառավարման վերջը[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Альфонс III». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Анонимные авторы. (2011-08-24). «Испанские средневековые хроники: Хроника Карденьи I. Хроника Карденьи II. Анналы Толедо I. Анналы Толедо II. Анналы Толедо III». www.kuprienko.info (А. Скромницкий). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո III Մեծ» հոդվածին։