«Ալֆհեյմ» (նորվ.՝ Alfheim), ֆուտբոլային մարզադաշտ Նորվեգիայի Թրոմս կոմսության Թրոմսյո քաղաքում:Բացվել է1987 թվականին և ունի 6859 տարողունակություն։ Հանդիսանում է «Թրոմսյո» ֆուտբոլային ալումբի մարզադաշտը[1]։

Ալֆհեյմ մարզադաշտ
նորվ.՝ Alfheim
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԹրոմսյո, Թրոմս կոմսություն
ԵրկիրՆորվեգիա
Հիմնադրված1963
Բացված1987թ.
ՍեփականատերTromsø IL?
Տարողություն6859
Տնային թիմTromsø IL?
Դաշտի չափսեր104×68
Քարտեզ
Քարտեզ
 Alfheim stadion Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Մարզադաշտի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1987 թվականի հուլիսի 18-ին։ Կառույցի տարածքում տեղակայված են բազմաթիվ գրասենյակներ, ռեստորաններ, խանութներ և մամուլի կենտրոններ, ինչպես նաև մարզադաշտի տարածքում կան նաև 26 առանձին ՎԻՊ-սրահներ։ Խաղային դաշտը ունի 105×68 մետր մակերես, որը պատված է արհեստական խոտով։ Լուսավորությունը 1400 լյուքս է։ Մարզադաշտի այցելությունների ռեկորդը գրանցվել է 1990 թվականին տեղի ունեցած «Թրոմսյո» - «Ռուսենբորգ» հանդիպմանը։ Այդ օրը մարզադաշտում ֆուտբոլային խաղին հետևում էին շուրջ 10225 հանդիսական[2]։

Մարզադաշտում բազմիցս կազմակերպվել է Նորվեգիայի ֆուտբոլի հավաքականի տնային հանդիպումները, ինչպես նաև եվրոպական բազմաթիվ հանդիպումներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Tjelmeland, Halvard (1996). Tromsø gjennom 10000 år: Fra byfolk og bona til tromsøværing 1945–1996 (in Norwegian). 4. Tromsø: Tromsø Municipality. ISBN 82-993206-5-8.
  • Ytreberg, N. A. (1971). Tromsø bys historie (in Norwegian). 3. Tromsø: Reidar Hov.
  • "En halv million til Tromsø IL" (in Norwegian). Norwegian News Agency. 31 October 1986
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆհեյմ մարզադաշտ» հոդվածին։