Ալտա-ֆյորդ
Ալտա-ֆյորդ (նորվ.՝ Altafjorden), ֆյորդ (հողի մեջ խորապես խրված ժայռոտ ափեր), որը գտնվում է Նորվեգիայի Ֆինմարք վարչատարածքային միավորի Ալտա քաղաքի մոտ: Միանում է Նորվեգական ծովին[1]։
Ֆյորդի երկարությունը 38 կմ է: Հանդիսանում է Ալտաէլվ գետի գետաբերանը:Henriksen, Petter, ed. (2007). "Altaelva". Store norske leksikon (նորվեգերեն). Oslo: Kunnskapsforlaget. Retrieved 4 August 2009.
Նախապատմական ժամանակաշրջանԽմբագրել
1972թ.-ին ֆյորդի ժայռերին հայտնաբերվեցին ժայռապատկերներ, որոնք ստացան Ալտեի ժայռապատկերներ անվանումը: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է շուրջ 3000 ժայռապատկեր 15 կմ հատվածի վրա: Այս տարածքը դարձել է թանգարան բաց երկնքի տակ և 1985թ.-ին ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ դառնալով Նորվեգիայի միակ նախապատմական ժամանակաշրջանի հուշարձանը, որը ընդգրկված է այդ ցուցակում[2].[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմԽմբագրել
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ալտա-ֆյորդի կողային վտակում՝ Կո-ֆյորդում տեղակայվել է ֆաշիստա-գերմանական զորքերի ռազմածովային բազա, որտեղ 1942—1944 թթ.ներին տեղակայվել է Տիրպեց գծանավը: Ներկայումս տվյալ վայրում գտնվում է Տիրպեցի գծանավի թանգարանը (նորվ.՝ Tirpitz Museum Alta)[4].[5]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Henriksen, Petter, ed. (2007). "Altafjorden". Store norske leksikon (in Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Retrieved 4 August 2009.
- ↑ ROCK ART OF ALTA.
- ↑ "The rock art of Alta". Alta Museum. Retrieved 5 August 2009.
- ↑ Տիրպեց գծանավի թանգարանի կայք:
- ↑ Solberg, Bergljot (2007). "Alta-ristningene". In Henriksen, Petter. Store norske leksikon (in Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Retrieved 6 August 2009.