Ալոնի պլան (եբրայերեն՝ תוכנית אלון‎ - Tochnit Alon) առաջարկ, որը մշակվել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմից մեկ ամիս անց և հանդիսացել է Արևմտյան ափի, Գազայի հատվածի և Սինայի թերակղզու իսրայելական օկուպացիայի լուծման միջոց։ Ծրագիրը կոչվել է ի պատիվ գաղափարի հեղինակի՝ Յիգալ Ալոնի, իսրայելցի գեներալի, իսկ հետո՝ փոխվարչապետի ու ներգաղթային աբսորբցիայի նախարարի[1]։

Արևմտյան ափը և Գազայի հատվածը ըստ Ալոնի պլանի (Իսրայելը բռնանվաճել է բաց կապույտով տարածքները)

Ըստ առաջարկի՝ այդ օկուպացիան պետք է դադարեցվեր, գրավված տարածքները հիմնականում վերադարձվեին և այդպիսով հիմք դրվեր Իսրայելի և նրա արաբ հարևանների միջև խաղաղությանը։ Արևմտյան ափի մի մասը պետք է վերադարձվեր Հորդանանին (այդ շրջանը պետք է կապված լիներ Հորդանանի հետ Երիքոնի շուրջ լայն միջանցքով)՝ այդպիսով ստեղծելով հորդանանա-պաղեստինյան պետություն։ Այն պետք է ներառեր նաև Գազայի հատվածը, որը կապված կլիներ Արևմտյան ափի հետ ավտոմոբիլային ճանապարհով (նախնական տարբերակի համաձայն, ծրագիրը պետք է լիներ Գազայի հատվածի մի մասը, սակայն վերջնական տարբերակում արդեն համարվում էր Հորդանան-պաղեստինյան պետության մաս)[2]։ Սինայի թերակղզու մեծ մասը պետք է վերադարձվեր Եգիպտոսին[3]։

Յիգալ Ալոն (1948–49)

Ալոնի պլանը պարունակում էր պայմաններ, որոնք արաբական պետությունները չցանկացան ընդունել[3]։ Օրինակ, իսրայելյան վերահսկողությունը Հորդանան գետի հովտի (ներառյալ Մեռյալ ծովի ողջ արևմտյան ափը) և Հորդանանից արևմուտք գտնվող առաջին լեռնաշղթայի վրա, ինչպես նաև վերահսկողությունը ամբողջ Երուսաղեմի (այդ թվում՝ օկուպացված Հին քաղաքի և Տաճարի լեռան), նաև Հեբրոնի (Կիրյաթ) մեկ արվարձանի՝ Արբայի և Գուշ Էկիոնի վրա[3]։ Սինայի թերակղզում Իսրայելը պետք է վերահսկեր որոշ ռազմավարական կարևոր օբյեկտներ (Ռաֆախ պլացդարմը, Էյլաթից մինչև Շարմ Էլ Շեյխ՝ Կարմիր ծովի ափը և նախկին եգիպտա-իսրայելական սահմանին գտնվող երկու ռազմական օդանավակայան)[4]։ Իսրայելը նաև պետք է մնար Գոլանի բարձունքներում, որոնք գրավվել էին Սիրիայից[4]։ Պլանը նախատեսում էր նաև Հորդանան գետից արևմուտք գտնվող բոլոր արաբական տարածքների ապառազմականացում։

Պլանի հիմքում այն կարծիքներն էին, որ Իսրայելը չի կարող կառավարել ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի արաբների։ Չնայած Իսրայելի կառավարությունն այդպես էլ պաշտոնապես չընդունեց այն, ձախ կառավարության՝ ռազմական բնակավայրերի քաղաքականությունը, սկսած Վեցօրյա պատերազմից մինչև 1977 թվականը, վերաբերում էր հենց այն շրջաններին, որոնք Իսրայելը պետք է պահպաներ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gilbert Martin. Izrael: Dějiny. BB Art. Praha 2002. Стр. 668
  2. Kimmerlin Baruch, Migdal Joel S. The Palestinian People: A History. Harvard University Press, Cambridge, 2003 [1]
  3. 3,0 3,1 3,2 Terner Erich. Dějiny státu Izrael. Kora. Pardubice, 1991
  4. 4,0 4,1 Artikel in der Haaretz (engl.)