Ալյոնա Վլադիմիրովնա Բոնդարենկո (ուկրաիներեն՝ Альо́на Володи́мирівна Бондаре́нко, օգոստոսի 13, 1984(1984-08-13)[1], Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի թենիսիստուհի, Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վեց մրցաշարի հաղթող (երկուսը՝ մենախաղով), Մեծ Սաղավարտի մեկ մրցաշարի հաղթող (զուգախաղով) (Australian Open-2008), Մեծ Սաղավարտի մեկ առաջնության զուգախաղով կիսաեզրափակչի մասնակից (Roland Garros-2008)։

Ալյոնա Վլադիմիրովնա Բոնդարենկո
ուկրաիներեն՝ Альо́на Володи́мирівна Бондаре́нко
Սեռիգական
Քաղաքացիություն ԽՍՀՄ[1] և  Ուկրաինա
Բնակվելու վայրԽարկով
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 13, 1984(1984-08-13)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԿրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Հասակ168 սանտիմետր սմ
Քաշ59 կիլոգրամ կգ
Աշխատող ձեռքաջլիկություն[1] և two-handed backhand?[1]
Հարված ձախիցերկկոթանի
Պարգևավճար, USD2 782 918
Մենախաղ
Խաղեր Հ/Պ363–294[1]
Տիտղոսներ2 WTA, 5 ITF
Ամենաբարձր վարկանիշ19 (2008, ապրիլի 14)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիաչորրորդ ռաունդ ( 2010 )
Ֆրանսիաերրորդ ռաունդ ( 2010 )
Ուիմբլդոներրորդ ռաունդ ( 2005, 2007, 2010 )
ԱՄՆերրորդ ռաունդ ( 2007-08, 2010 )
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ195–193[1]
Տիտղոսներ4 WTA, 8 ITF
Ամենաբարձր վարկանիշ11 (2008, սեպտեմբերի 29)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիահաղթանակ ( 2008 )
Ֆրանսիա1/2 եզրափակիչ ( 2008 )
Ուիմբլդոներկրորդ ռաունդ ( 2007 )
ԱՄՆերրորդ ռաունդ ( 2008 )
Կայք
Թարմացվել է՝ 2019 թվականի մարտի 30

Կենսագրություն խմբագրել

Ալյոնա Վլադիմիրովնա Բոնդարենկոն ծնվել է 1984 թվականի օգոստոսի 13-ին Կրիվոյ Ռոգում, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ՝ թենիսիստների ընտանիքում։ Նրա ծնողներ Վլադիմիր և Նատալյա Բոնդարենկոները զբաղվել են թենիսով[2]։ Ալյոնան թենիսով սկսել է զբաղվել հինգ տարեկանում։ Թենիսիստուհու ավագ քրոջ անունը Վալերիա է, իսկ կրտսեր քրոջ անունը՝ Կատերինա, ովքեր նույնպես պրոֆեսիոնալ թենիսիստներ են։

2010 թվականի ապրիլին Ալյոնան ամուսնացել է իր մարզիչ Նիկոլայ Դյաչկայի հետ[3]։ 2015 թվականի մայիսի 30-ին ծնվել է նրանց զավակը՝ Եվգենին[4]։

2008 թվականին Ալյոնան Ուկրաինայի թենիսի հավաքականի կազմում մասնակցել է Պեկինում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերին։

Մրցանակներ

III աստիճանի «Վաստակների համար» շքանշան (2008)[5]։

Սպորտային կարիերա խմբագրել

Տարեվերջյան վարկանիշ խմբագրել

Թվական Միայնակ
վարկանիշ
Զույգերով
վարկանիշ
2011 253 249
2010 36 104
2009 33 39
2008 32 11
2007 22 53
2006 32 51
2005 73 147
2004 126 137
2003 190 235
2002 191 283
2001 378 353
2000 493 386
1999 652 486

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 WTA կայքէջ
  2. БОНДАРЕ́НКИ (ուկր.)
  3. «Алена Бондаренко вышла замуж за своего тренера» (ռուսերեն). korrespondent.net. 8 июля 2010. Վերցված է 5 июня 2015-ին.
  4. «Украинка Алёна Бондаренко стала мамой» (ռուսերեն). чемпионат.com. 4 июня 2015. Վերցված է 5 июня 2015-ին.
  5. Указ Президента України № 57/2008 від 29.01.2008 року «Про нагородження орденом „За заслуги“».

Արտաքին հղումներ խմբագրել