Ալմերիայի թանգարան (իսպ.՝ Museo de Almería), Ալմերիա պրովինցիայի ամենակարևոր թանգարաններից մեկը, որտեղ պահվում է Ալմերիայի հնագիտական ամենամեծ հավաքածուն։ Թանգարանը գտնվում է Ալմերիայի (Անդալուսիա, Իսպանիա) Carretera de Ronda փողոցի 91 հասցեում։ 2006 թվականին թանգարանը տեղափոխվել է նոր կառույց, որը նախագծել են ճարտարապետներ Իգնասիո Գարսիա Պեդրոսան և Անխելա Գարսիա դե Պերեդեսը։ 2004 թվականին այս կառույցն արժանացել է երկու մրցանակի (PAD և ARCO), ինչպես նաև ընդգրկվել է 2005 թվականի Արվեստի և դիզայնի խթանում (FAD) մրցույթի եզրափակիչ փուլում, 2008 թվականին Եվրոպական թանգարանային ֆորումում ճանաչվել է տարվա լավագույն թանգարան։ 1934 թվականից ի վեր թանգարանը գործում է որպես հասարական կառույց։ 2014 թվականին նշվել է նրա գործունեության 80-ամյակը[7]։

Ալմերիայի թանգարան
Տեսակհուշարձան և թանգարան
Երկիր Իսպանիա[1][2][3][…]
ՏեղագրությունԱլմերիա[1][2][3][…]
ՎայրԱլմերիա[1]
ՀասցեCarretera de Ronda, 9104005[4]
Հիմնադրվել էմարտի 28, 1933[5]
Այցելուներ55 617 մարդ (2012)[6]
ԿայքՊաշտոնական կայքը
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանի ստեղծման առաջին փորձերը կատարվել են դեռևս 19-րդ դարում։ 1880 թվականին բելգիացի ճարտարագետ-հնագետ Լուիս Սիրետը գտել է այս տարածաշրջանի ամենահայտնի նախապատմական վայրը։ Հնագիտական հետազոտությունների շնորհիվ նա մշակել է հնագիտական հավաքածուի զգալի թվով նմուշներ, որոնք նա նվիրաբերել է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանին, ինչպես նաև ցանկություն է հայտնել, որ հավաքածուի մի մասը մնա Ալմերիայում։ Իսպանիայի երկրորդ հանրապետության օրոք բացվեց Ալմերիայի պրովինցիալ հնագիտական թանգարանը, որն ուներ երկու փոքրիկ սենյակ, սակայն այն հավաքածուն, որը Սիրետը հույս ուներ, որ կմնար Ալմերիայում, այստեղ չէր։ Ալմերիայի հնագիտական թանգարանը ներկայիս շենքում հանգրվանել է 2006 թվականին[8]։

Ներկայիս թանգարան խմբագրել

Նոր թանգարանն ունի երեք հարկ, որտեղ տեղաբաշխված են թանգարանային նմուշները։ Բոլոր հարկերով խարսխված վեր է խոյանում ռազմավարական սյունը։ Հիմնական հավաքածուն ներկայացնում է բրոնզի դարի նմուշներ։

Թանգարանային հավաքածուի բաշխում
Հարկեր Ցուցադրություն
Երրորդ Հռոմեական և անդալուսիական հավաքածու
 
Ռազմավարական սյուն
Երկրորդ Լոս Միլարես և Էլ Արգար
Առաջին

Հավաքածու խմբագրել

Թանգարանի մշտական հավաքածուն տեղաբաշխված է կառույցի առաջին և երկրորդ հարկերում՝ ուշադրության կենտրոնում պահելով որսորդական և ուտելիքի հայթայթման շրջանները, Միլարես և Էլ Ալգար հասարակությունները Սանտա Ֆե դե Մոնդուխարից, Էլ Ալգար հասարակությունը Անտասից։

Երկրորդ հարկի կենտրոնում է գտնվում մետաղական կառույցը, որը կոչվում է «Կյանքի պտույտ»։ Դրա շուրջը գտնվող իրերը մեզ հնարավորություն են տալիս պատկերացում կազմել Միլարես հասարակության առևտրական ու պատերազմական կյանքի մասին։ Այստեղ կան նաև առօրյա կյանքին վերաբերող նմուշներ։ «Մահվան պտույտ» ցուցադրությունը տեսանյութի, ստվերների ու ձայնի միջոցով ցուցադրում է գերեզմանների հավաքական օգտագործման և թաղման արարողակարգերի մասին պատմությունը։

Երկրորդ հարկում հետաքրքիր դասավորություն ունի պատերի հաջորդականությունը ներքևից դեպի վեր՝ ցույց տալով ինչպես են մարդիկ ապրել բլուրների վրա Ֆուրետո Ալամոյում, Կուեվաս դել Ալմանսորայում։ Այս հարկն ունի ապակեպատ նախասենյակ, որտեղ ցուցադրվում են մեծ անոթներ, բրոնզե զենքեր, արծաթե, ոսկյա առարկաներ, կերամիկական իրեր[9]։

Երրորդ հարկի մշտական ցուցասրահում ներկայացված են հռոմեական և անդալուսիական հավաքածուները։ Այստեղ աչքի է ընկնում Դիոնիսոս աստվածուհու քանդակը, որը հայտնաբերվել է Ալմերիայի հյուսիսային մասում գտնվող Չիրիվել բնակավայրի հռոմեական հարթավայրից։ Այս սենյակում կարելի է տեսնել այլ առարկաներ՝ կապված Պիրենեյան թերակղզում հռոմեական ազդեցության հետ։ Ներկայացված է անդալուսիական արվեստը, մուսուլմանական գերեզմաններ։ Սենյակի կենտրոնի խորանարդի մեջ են տեղավորված կերամիկական իրեր, խաղալիքներ, մետաղադրամներ[10]։

Այլ գործառույթներ խմբագրել

Թանգարանն ունի նաև գրադարան։ Գրքերից կարելի է օգտվել միայն տեղում։ Աշխատանքային ժամերը համընկնում են թանգարանի աշխատանքային ժամերի հետ, միայն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ օրերին։

Կա կրթական լսարան, որտեղ «Թանգարանի ընկերներ» ՀԿ կազմակերպում է հանդիպումներ, ժողովներ։

Թանգարանի դիմաց կա ընդարձակ տարածք, որն օգտագործվում է թատերական բեմադրությունների, համերգների, ներկայացումների և այլ գործունեությունների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  3. 3,0 3,1 GeoNames — 2005.
  4. Museos y Colecciones Museográficas de Andalucía
  5. Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  6. http://www.juntadeandalucia.es/cultura/web/html/sites/consejeria/estadistica/Galerias/Adjuntos/estadistica/museos/museos_publicos/2012/20130513/museos12.pdf
  7. «Estadística de museos públicos de Andalucía» (PDF). Unidad Estadística y Cartográfica. 2013 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  8. López Rodríguez, José Ramón. Historia de los museos en Andalucía: 1500-2000. -- Sevilla: Universidad de Sevilla, 2010.
  9. Ramos Lizana, Manuel. Museo de Almería: guía oficial. -- Sevilla: Junta de Andalucía, Consejería de Educación, Cultura y Deporte, 2014.
  10. Ramos Lizana, Manuel et. al.. Museo de Almería: guía breve. -- Sevilla: Consejería de Cultura, 2009.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմերիայի թանգարան» հոդվածին։