Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալմա (այլ կիրառումներ)

Ալմա (անգլ.՝ Alma, Arkansas), քաղաք Քրոուֆորդ շրջանում (Արկանզաս, ԱՄՆ), 2000 թվականի վիճակագրության համաձայն ունի 4,160 բնակչություն։ Գտնվում է Օկլահոմա նահանգի սահմանից 24 կիլոմետր արևելք։

Բնակավայր
Ալմա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1874 թ.
Մակերես15,014246 կմ², 14,427036 կմ²
ԲԾՄ133 մետր
Բնակչություն5825 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ479
Փոստային դասիչ72921
Ալմա (Արկանզաս) (ԱՄՆ)##
Ալմա (Արկանզաս) (ԱՄՆ)

Ալման հիմնադրվել է 1874 թվականին, տնտեսությունը հիմնականում գյուղատնտեսական էր մինչև պահածոյացման արդյունաբերության ներդրումը։

Աշխարհագրություն

խմբագրել

Միացյալ Նահանգների Բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ Ալմա քաղաքն ունի 12,95 քառակուսի կմ ընդհանուր տարածք, որից 12.43 քառ. կիլոմետրը զբաղեցնում է ցամաքը, իսկ 0.52 քառ. կմ՝ ջուրը։ Շրջանի ջրային ռեսուրսների մակերեսը կազմում է նրա ընդհանուր տարածքի 4,02% -ը։ Ալման գտնվում է ծովի մակարդակից 132 մետր բարձրության վրա։

Քաղաքը չունի սեփական օդանավակայան։ Ալմայի երկաթուղային կայարանի շենքը քանդվել 1970-ականների սկզբին։ Բեռնափոխադրումների մեծ մասն ապահովում են I-40, I-540 և դաշնային մայրուղիները՝ US 64 և US 71, որոնք անցնում են քաղաքով։

Ալմային քաղցրահամ ջուր է մատակարարվում համանուն լճից։ Բնակավայրը փաստացի գտնվում է Բոստոնի լեռնաշղթայի և Արկանզաս գետի հովտի միջև ընկած սահմանի երկայնքով։

Ժողովրդագրություն

խմբագրել

2000 թվականի մարդահամարի համաձայն, Ալմայում ապրում էր 4,160 մարդ[2], 1168 ընտանիք, ուներ 1560 տնային տնտեսություն և 1688 բնակելի շենք։ Բնակչության միջին խտությունը կազմում էր մոտ 320 մարդ մեկ քառակուսի կմ։

Ըստ մարդահամարի, Ալմայի ռասայական կազմը բաշխվել է հետևյալ կերպ.

սպիտակամորթներ՝ 94.66%

սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ՝ 1.71%

բնիկ ամերիկացիներ՝ 1.56%

ասիացիներ՝ 0.10%

խաղաղօվկիանոսյան կղզիաբնակներ՝ 0.12%

այլ ցեղեր՝ 0.75%

երկու կամ ավելի ցեղեր՝ 1.11%

Իսպանախոսները կազմում են քաղաքի բոլոր բնակիչների 3.70% -ը։

«Սպանախի համաշխարհային մայրաքաղաք»

խմբագրել

Ալման հավակնում է «Աշխարհի սպանախի մայրաքաղաք» տիտղոսին, քանի որ սպանախը մեծ քանակությամբ աճեցվում է քաղաքի սահմաններում, և գործում է պահածոների մեծ գործարան «Ալեն ընկերությունը»։ Բնակավայրում կան մի քանի տեսարժան վայրեր, որոնք անմիջականորեն կապված են սպանախի հետ։ Ամեն տարի ապրիլին քաղաքում անցկացվում է «Սպանախի փառատոնը»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Annual Estimates of the Population for All Incorporated Places in Arkansas». 2005 Population Estimates. U.S. Census Bureau, Population Division. 2006 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից (CSV) 2006 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմա (Արկանզաս)» հոդվածին։