«Ալմաստե գահ», 1660 թվականին առևտրական բանակցություններ վարելու նպատակով Սպահանից Մոսկվա եկած հայ վաճառական Զաքար Սահրատյանը նվիրել է Ալեքսեյ Միխայլովիչ ցարին։

«Ալմաստե գահ»-ը, այժմ պահվում է Կրեմլի Զինապալատում

Պատմություն խմբագրել

Գահը պատրաստել էին Նոր Ջուղայի հայ վարպետները։ Ունի պարզ ձև, որը լայն տարածում էր գտել XVI-XVIII դարերում կիրառական արվեստում (լավագույն օրինակներից են 1604 թվակականին Շահ-Աբբաս I-ին Բորիս Գոդունովին նվիրած գահը, Թեհրանի Գյուլիստանի պալատի մի քանի գահեր, Հայաստանի պատմության թանգարանում գտնվող XVIII դարում գահը՝ Էջմիածնից և այլն)։

Պատրաստում խմբագրել

Գահը պատրաստելու համար օգտագործվել են 897 տարբեր չափի ալմաստներ, 1.298 մարգարիտ, ամեթիստ, շափյուղա, տպազիոն, հակինթ, 1830 թվականին նիշապուրի փիրուզա, ոսկի, արծաթ, փայտատեսակներից՝ չինարենի, հաճարենի և այլն։

Գահի հարդարանքում օգտագործված են նաև սև թավիշ, կարմիր մետաքս, դեղին կերպաս։ Թիկնակի վրա ասեղնագործված են մանր մարգարիտներով ելուզված ուղերձը և հրեշտակների պատկերներ։ «Ալմաստե գահ»-ի վերևի մասում հետագայում կատարվել են հավելումներ (երկգլխանի արծիվ են)։ Ժամանակին «Ալմաստե գահ» գնահատվել է 22.589 ռուբլի։ Գահը պահվում է Մոսկվայի Կրեմլի Զինապալատում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 182