Ալմազ Այանա (ամհարերեն՝ አልማዝ አያና ኤባ, նոյեմբերի 21, 1991(1991-11-21)[1], Benishangul-Gumuz Region, Եթովպիա), եթովպիացի թեթև ատլետ, ով մասնագիտացած է երկար տարածություններ վազելու մեջ։

Ալմազ Այանա
Almaz Ayana Beijing 2015.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝Ալմազ Այանա Էբա
Ազգություն՝Եթովպիա Եթովպիա
Մասնագիտացում՝Վազք
Երկիր՝Flag of Ethiopia.svg Եթովպիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 21, 1991 (30 տարեկան)
Ծննդավայր՝Benishangul-Gumuz Region, Եթովպիա

Սպորտային կարիերաԽմբագրել

Իր կարիերայի սկզբում մասնագիտացած է եղել խոչընդոտներով 3000 մետր վազքի մեջ, պատանիների շրջանում սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ 9:22.51:

2013 թվականի աշխարհի առաջնության 5000 մետր վազքի բրոնզե մեդալակիր 14:51.33 արդյունքով։ 2013 թվականին Ֆաննի Բլանկերս-Կունի հիշատակին անցկացվող մրցաշարի 5000 մետր վազքի հաղթող 14:52.42 արդյունքով։ 2013 թվականի Meeting Areva մրցաշարի 5000 մետր վազքի փոխչեմպիոն 14:25.84 արդյունքով։

2015 թվականի աշխարհի առաջնության 5000 մետր վազքի ոսկե մեդալակիր 14:26.83 արդյունքով։ 2015 թվականի IAAF Diamond League Shanghai մրցաշարի 5000 մետր վազքի հաղթող 14:14.32[2]: 2015 թվականի Meeting Areva մրցաշարի 5000 մետր վազքի փոխչեմպիոն 14:21.97 արդյունքով[3]։

2016 թվականի IAAF Diamond League Rome մրցաշարի 5000 մետր վազքի հաղթող 14:12.59 արդյունքով։ 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի 10000 մետր վազքի հաղթող 29.17,45 արդյունքով, որը համարվում է համաշխարհային ռեկորդ (նախկինը պատկանել է չինացի Վան Ցզյունսյային

Միջազգային մեդալներԽմբագրել

Տարեթիվ Մրցաշար Անցկացման վայր Տեղ Տարածություն (մ) Ժամանակ
2015 Աշխարհի առաջնություն Պեկին 1 5000 14:26.83
2016 IAAF Diamond League Հռոմ 1 5000 14:12.59
2016 Ամառային օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո 1 10000 29:17.45 ՀՌ ՕՌ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել