Ալհամբրա (թատրոն)
Ալհամբրա (իսպ.՝ Alhambra, արաբ․՝ قصر الحمراء «կարմիր ամրոց» բառից), լոնդոնյան թատրոն։ Հայտնի է եղել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Անվանումը ծագում է Գրանադաում գտնվող մավրիտանական Ալհամբրա պալատի անունից։
Ալհամբրա | |
---|---|
Տեսակ | թատրոն և performance hall? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գտնվելու վայրը | Վեստմինստեր |
Հիմնադրման ամսաթիվ | մարտի 18, 1854 |
Alhambra Theatre, London Վիքիպահեստում |
Ծագում
խմբագրելԱլհամբրայի շենքը կառուցվել է Լեյստեր հրապարակի (անգլ.՝ Leiceter Square) արևելյան մասում, 1852-1853-ական թվականներին։ Ի սկզբանե եղել է «Գիտության և արվեստի պանոպտիկում» և այցելուների համար բացվել է 1854 թվականի մարտի 18-ին[1], սակայն երկու տարի անց պանոպտիկումը սնանկացել է։ Որոշում է կայացվել տարածք ավելացնել կրկեսի համար, և այն նորից բացվել է 1858 թվականի ապրիլի 3-ին, այս անգամ` Ալհամբրա անվանումով։ Այդ ժամանակների համար շատ մեծ բարձրությամբ (31.7 մ) թատրոնը կառուցվել է նորմավրիտանական ոճով, երկու աշտարակներով ու գմբեթով, Բրէդֆորդոմ գտնվող համանուն թատրոնին նման ճարտարապետությամբ։ Ներսում կար 29 մետր տրամագծով և նույնքան բարձրությամբ ռոտոնդա[2]։ Լեսթր-սքուերի թատրոնի անվանումը հաճախ է փոփոխվել, սակայն հաշվի էր առնվում Գրանադայում գտնվող իսպանական հայտնի Ալհամբրայի հետ ոճական նմանողությունը։ 1864 թվականին կրկեսն ստացել է Ալհամբրա Մյուզիք-հոլ անվանումը։ 1866 և 1881 թվականներին այն վերակառուցվել է։ 1871 թվականից սկսած, արտոնագիր ստանալուց հետո Ալհամբրայում սկսել է ներկայացումներով հանդես գալ նաև ձիերի բալետ։ 1882 թվականի հրդեհից հետո[3] Ալհամբրան վերակառուցվել է ավելի զուսպ ոճով և 1884 թվականին վերսկսել է իր գործունեությունը որպես Ալհամբրա թատրոն։ Հետագա վերակառուցումները տեղի են ունեցել 1888, 1892, 1897 և 1912 թվականներին։ Թատրոնի գոյության ընթացքում դրան տրված անվանումներից են. the Royal Alhambra Palace; Alhambra Theatre of Varieties; Theatre Royal, Alhambra; Great United States Circus and New Alhambra Theatre[2]:
Ներկայացումներ
խմբագրելԱլհամբրա թատրոնը մեծապես օգտագործվել է հայտնի զվարճանքների համար և որպես երաժշտասրահ։ Ներկայացումները ցուցադրվում էին սովորական երաժշտական դահլիճում, որտեղ 1861 թվականին իր առաջնախաղն է խաղացել Ժյուլ Լոտարը` այցելուների գլխավերևում թռիչք կատարելով։ Որոշ ներկայացումներ «հայրենասիրական ելույթներ» էին, որոնք գովաբանում էին Բրիտանական կայսրությունը և բրիտանացի զինվորականների հաջողությունները։ Թատրոնը նաև ցուցադրում էր բալետ և թեթև օպերա։ 1860-ական թվականների Ջոն Հոլինգսհեդն սկսել է ղեկավարել Ալհամբրան ու մեծ ճանաչում է ձեռք բերել կորդեբալետի իր ճոխ բեմադրությամբ։ Ալհամբրա թատրոնում «Փարիզյան գաղութ» խմբի կողմից ներկայացված կանկանն այնքան սադրիչ է եղել, որ 1870 թվականին Ալհամբրան զրկվել է պարային արտոնագրից։ Վաղ ֆիլմերը ևս ներկայացման մաս էին։ Հայտնի են ֆիլմեր, որոնք ցուցադրում էին ծաղրանկարիչ Թոմ Մերին գերմանական կայսր Վիլհելմ IIի[4] և իշխան Օտո Ֆոն Բիսմարկի[5] ծաղրանկարները պատկերելիս։ 1897 թվականի մայիսին Ալհամբրա թատրոնում կայացել է Արթուր Սալիվանի «Վիկտորիա և ուրախ Անգլիա» բալետի առաջնախաղը, որը գրվել է բրիտանացի թագուհի Վիկտորիայի հոբելյանի առթիվ։ Այդ բալետը ցուցադրվել է վեց ամիս, ինչը մեծ հաջողություն էր համարվում։ Բալետի վեց տեսարան ներկայացնում են Անգլիայի պատմությունն ու մշակույթն ամբողջությամբ, իսկ հուժկու ավարտը` Վիկտորյական դարաշրջանը[6]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թատրոնում ցուցադրվել են մի շարք ռևյուներ, որոնք մեծ հաջողություն են ունեցել։ Ինչպես և շատ այլ թատրոններ, Ալհամբրան անկում է ապրել Առաջին աշխարհամարտից հետո` կինոյի ու ռադիոյի տարածման պատճառով։ Շենքը քանդվել է 1936 թվականին՝ լոնդոնյան մեծ Odeon Leicester Square կինոթատրոնին տեղ հատկացնելու համար, որը կառուցվել է 1937 թվականին և այժմ էլ գործում է։
Նշումներ
խմբագրելԱնցյալում և հիմա հաշվվում են ավելի քան 10 Ալհամբրա անվանումով թատրոններ, սակայն նրանց ամբողջական ցանկը դեռ կազմված չէ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 2,0 2,1 Alhambra Theatre (Arthur Lloyd)
- ↑ A London theatre burned: The Alhambra, the home of pageants, totally destroyed 7 December 1882 (NY Times)
- ↑ «Tom Merry Lightning Cartoonist, sketching Kaiser Wilhelm II, Birt Acres (1895) (BFI)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Tom Merry Lightning Cartoonist, sketching Bismarck, Birt Acres (1895) (BFI)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Jacobs, 1984, էջեր 372—376
Գրականություն
խմբագրել- Jacobs, Arthur Arthur Sullivan: A Victorian Musician. — Oxford University Press, 1984. — ISBN 0-19-315443-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալհամբրա (թատրոն)» հոդվածին։ |