Ալկոհոլային զրկանքի համախտանիշ

Ալկոհոլային զրկանքի (խումարի) համախտանիշ, ախտանշանների համախումբ, որոնք ի հայտ են գալիս երկարատև, զգալի քանակությամբ ալկոհոլի ընդունումից հետո ալկոհոլի ընդունվող քանակի նվազման կամ ընդունման դադարեցման պարագայում[1]։ Բնորոշ ախտանշաններից են անհանգստությունը, տրեմորը, քրտնարտադրությունը, սրտխառնոցը, սրտխփոցը և թեթև արտահայտված տենդը[1]։ Առավել ծանր ախտանշաններից են ցնցումները, տեսողական և լսողական զգայախաբությունները և հարբեցատենդը (սպիտակ տենդ)[1]։ Ախտանշանները սովորաբար սկսվում են վերջին ալկոհոլի ընդունմանը հաջորդող 6 ժամերի ընթացքում, առավել արտահայտվում են 24-72 ժամերի ընթացքում և վերականգնվում են 7 օրվա ընթացքում[2][3]։

Ալկոհոլային զրկանքի համախտանիշ
Տեսակախտանիշ կամ նշան
ՊատճառAlcohol detoxification?
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն, Թմրաբանություն և կախվածությունների բժշկություն
ՀՄԴ-9291.81
ՀՄԴ-10F10.3

Ալկոհոլային զրկանքի համախտանիշը կարող է ի հայտ գալ միայն այն անձանց մոտ, որոնք ունեն ալկոհոլային կախյալություն[1]։ Այն առաջանում է ալկոհոլի ներքին ընդունման նվազման դեպքում՝ միտումնավոր կամ ոչ միտումնավոր[1]։ Ախտանշանների առաջացման հիմքում ընկած է գլխուղեղում ԳԱԿԹ ընկալիչների պատասխանելիության նվազումը[3]։ Զրկանքի վիճակի հսկման համար սովորաբար օգտագործվում է Զրկանքի Գնահատման Ալկոհոլային Սանդղակի Կլինիկական Ինստիտուտ; վերանայված (CIWA-Ar)[3]:

Ալկոհոլային զրկանքի բուժումը սովորաբար իրականցվում է բենզոդիազեպինների ինչպես օրինակ՝ քլորդիազեպօքսիդի կամ դիազեպամի միջոցով[2]։ Հաճախ կիրառվող դեղորայքի դոզավորումը որոշվում է հիմնվելով հիվանդի մոտ կլինիկական նշանների արտահայտվածության աստիճանից[2]։ Թիամինը ռուտինային շանակման դեղորայք է հանդիսանում[2]։ Էլեկտրոլիտային խանգարումները և արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազումը (հիպոգլիկեմիա) ևս ենթակա են բուժման[2]։ Վաղ բուժման դեպքում հնարավոր է հասնել ցանկալի բուժական արդյունքների[2]։

Արևմտյան երկրներում բնակչության մոտ 15%-ը կյանքի որոշակի ժամանակահատվածում ունի ալկոհոլիզմի հետ կապված խնդիրներ[3]։ Ալկոհոլիզմով տառապող անձանց ½-ի մոտ զարգանում է զրկանքի համախտանիշ՝ ընդունվող ալկոհոլի քանակի նվազման դեպքում, 4% դեպքերում զարգանում են ծանր ախտանշաններ[3]։ Ծանր ախտանշանների զարգացման դեպքում մահվան ելք դիտվում է մինչև 15% հաճախականությամբ[2]։ Զրկանքի համախտանիշը նկարագրվել է դեռևս մ․թ․ա․ 400թ․ Հիպոկրատի կողմից[4][5]։ Մինչ 1800թ․ այն լայն տարածում ունեցող խնդիր չէր հանդիսանում[5]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Զրկանքի համախտանիշին բնորոշ ախտանշաններն առաջանում են նյարդային համակարգի կողմից։ Ախտանշանները կարող են լինել մեղմ արտահայտված՝ քնի խանգարման և ներքին անհանգստության ձևով, կամ լինել ծանր և կյանքին վտանգ սպառանացող, ինչպես օրինակ՝ դելիրիում, ցնորագարություն (հալյուցինոզ) և վեգետատիվ համակարգի անկայունություն։

Զրկանքի (աբստինենցիա) դրսևորումը սկսվում է ալկոհոլի վերջին ընդունումից 6-10 ժամ հետո[6]։ Այն կարող է տևել մինչև մեկ շաբաթ[7]։ Պացիենտի մոտ զրկանքի համախտանիշ ախտորոշման համար անհրաժեշտ է վերոնշյալ ախտանշաններից առնվազմ երկուսի առկայությունը՝ ձեռքերի արտահայտված տրեմոր, քնի խանգարում, սրտխառնոց կամ փսխում, անցողիկ ցնորքներ (լսողական, տեսողական կամ շոշափելիքի), հոգեշարժական գրգռվածություն, ներքին անհանգստություն, տոնիկո-կլոնիկ ցնցումներ, վեգետատիվ համակարգի անկայունություն<[8]։

Կլինիկական դրսևորումների ծանրության և արտահայտվածության աստիճանը կախված է բազմաթիվ գործոններից, որոնցից առավել կարևոր են ընդունվող ալկոհոլի քանակը, տվյալ անձի ալկոհոլի ընդունման տևողությունը և նախկինում ևս զրկանքի առաջացումը[8]։ Ախտանշանները խմբավորվում և դասակարգվում են հետևյալ կերպ՝

  • Ալկոհոլային ցնորագարություն (հալյուցինոզ) - պացիենտների մոտ առաջանում են անցողիկ տեսողական, լսողական կամ շոշափելիքի ցնորքներ, բայց մնացած ոլորտների խանգարումները բացաակայում են[8]։
  • Ցնցումներ - ցնցումները սկսվում են ալկոհոլի ընդունման դադարին հաջորդող 48 ժամերի ընթացքում և կարող են դրսևորվել ինչպես եզակի տարածուն տոնիկո-կլոնիկ ցնցումների, այնպես էլ բազմակի ցնցումների ձևով[9]։
  • Հարբեցատենդ (սպիտակ տենդ) - բնորոշ է հիպերադրեներգիկ վիճակ, կողմնորոշման խանգարում, տրեմոր, առատ քրտնարտադրություն, ուշադրության ու գիտակցության խանգարում, տեսողական ու լսողական ցնորքներ[8]։ Սովորաբար այս ախտանշանների դրսևորումը սկսվում է ալկոհոլի ընդունման դադարից հետո 24-72 ժամերի ընթացքում։ Հարբեցատենդը համարվում է զրկանքի համախտանիշի ամենածանր դրսևորումը և ի հայտ է գալիս թունազրկման (դեզինտոքսիկացիա) ենթարկված պացիենտների 5-20% մոտ կամ ցնցումային դրսևորումներ ունեցող անձանք 1/3-ի մոտ[9]։

Ախտանշանների դրսևորման ընթացք խմբագրել

Սովորաբար ախտանշանների դրսևորման աստիճանը կախված է ընդունվող ալկոհոլի քանակից և ալկոհոլի ընդունման տևողությունից, ինչպես նաև նախկինում դրևորված զրկանքների (աբստինենցիա) քանակից և ծանրության աստիճանից։ Ծանր կլինիկական դրսևորումները կարող են սկսվել ալկոհոլի ընդունման դադարից արդեն իսկ 2 ժամ հետո, նման արագ սկիզբը պահանջում է հիվանդի շտապ հոսպիտալացում կամ բժշկական օգնության ցուցաբերում։ Այդուհանդերձ, առավել հաճախ ծանր ախտանշանների առաջացմանը նախորդում են վերոնշյալ վաղ դրսևորումների շրջանները․

  • Ալկոհոլի վերջին ընդունումից 6-12 ժամ հետո դրսևորվում են աբստինենցիային նշաններ՝ դող, առատ քրտնարտադրություն, գլխացավ, ներքին անհանգստություն, սրտխառնոց և փսխում[10]։ Այս շրջանում կարող են լինել նաև նմանատիպ այլ կլինիկական դրսևորումներ։ 12-24 ժամ անց կլինիկական դրսևորումներ հարաճում են վերածվելով ծանր ախտանշանների՝ տագնապի զգացողություն, ցնորքներ[10] (իրականության գիտակցման պահպանմամբ), տրեմոր, հոգեշարժական գրգռվածություն և նպանատիպ այլ դրսևորումներ։
  • Ալկոհոլի վերջին ընդունումից 24-48 անց հնարավոր է ցնցումների առաջացում[10]։ Ընդ որում, կարող են զրկանքի համախտանիշի վաղ շրջանին բնորոշ ախտանշանները ցնցումներին չնախորդել։ Ցնցումները կարող են հանգեցնել մահվան։

Պացիենտների վիճակի կարգավորումը սկսվում է 48 ժամ անց, սակայն հնարավոր է ախտանշանների հետագա հարաճում և վերափոխում հարբեցատենդի, որը բնութագրվում է ցնորքների առկայությամբ, որոնք հնարավոր չէ տարանջատել իրականությունից, արտահայտված տագնապի զգացողությամբ, ցնցումներով, բարձր զարկերակային ճնշմամբ և տենդով, որը կարող է տևել 4-12 օր[10]։

Երկարաձգված զրկանքի համախտանիշ խմբագրել

Երկարաձգված զրկանքի համախտանիշի դեպքում աբստինենցիային նշանները պահպանվում են նաև սուր զրկանքային վիճակից հետո, սակայն առավել թույլ (ենթասուր) արտահայտվածությամբ և ժամանակի ընթացքում կլինիկական դրսևորումների հետագա նվազմամբ։ Այս համախտանիշը երբեմն կոչում են հետ-սուր-զրկանքի համախտանիշ։ Որոշ աբստինենտային նշաններ, ինչպիսիք են՝ արտահայտված հակում ալկոհոլի նկատմամբ, բավարարվածության զգացողության բացակայություն (ընդունված է անվանել անհեդոնիա), զգացողության խանգարում, կողմնորոշման խանգարում, սրտխառնոց կամ փսխում և գլխացավ, կարող են դրսևորվել ալկոհոլի ընդունման դադարից հետո մեկ տարվա ընթացքում[11]։

Անքնությունը երկարաձգված զրկանքի համախտանիշին բնորոշ և հաճախ հանդիպող ախտանշան է։ Պարզվել է, որ քնի խանգարումը ունի ազդեցություն հիվանդության կրկնության (ռեցիդիվ) հաճախականության վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մագնեզիումի և տրազոդոնի կիրառումը կարող է նպաստել ալկոհոլամոլների մոտ պերսիստող քնի խանգարման բուժմանը։ Անքնության բուժումը ալկոհոլամոլների մոտ կարող է դժվար լինել, քանի որ քնաբեր դեղորայքների մեծ մասը (օրինակ՝ բենզոդիազեպինային ընկալիչների ագոնիստներ և բարբիտուրատային ընկալիչների ագոնիստներ) իրենց ազդեցությունը թողնում են ԳԱԿԹԱ ընկալիչների հետ փոխազդեցության միջոցով և խաչաձև-դիմացկուն (տոլերանտ) են ալկոհոլի նկատմամբ։ Մինչդեռ տրազոդոնը խաչաձև-դիմացկուն չէ ալկոհոլի նկատմամբ[12][13][14]։ Ալկոհոլային զրկանքի համախտանիշի սուր փուլը ևս կարող է երկարաձգվել, սակայն դա հազվադեպ երևույթ է։ Երկարաձգված հարբեցատենդը բորոշ չէ ալկոհոլային զրկանքի համախտանիշին, սակայն բժշկական գրականության մեջ կան եզակի նկարագրված դեպքեր[15]։

Ախտաֆիզիոլոգիա խմբագրել

Ալկոհոլի քրոնիկ օգտագործումը հանգեցնում է գլխուղեղի քիմիական համակարգերի՝ հատկապես ԳԱԿԹ-երգիկ համակարգի փոփոխության։ Տեղի են ունենում բազմաթիվ ադապտիվ փոփոխություններ՝ գեների էքսպրեսիայի փոփոխություններ, ԳԱԿԹԱ ընկալիչների վար-կարգավորում։ Սուր ալկոհոլային աբստինենցիայի դեպքում տեղի են ունենում հետևյալ փոփոխությունները՝ ալֆա4 միավոր պարունակող ԳԱԿԹԱ ընկալիչների վեր-կարգավորում, ալֆա1 և ալֆա3 միավոր պարունակող ԳԱԿԹԱ ընկալիչների վար-կարգավորում։ Ալկոհոլային աբստինենցիայի ժամանակ ի հայտ եկող նեյրոքիմիական փոփոխությունները կարող են մինիմալիզացվել դեղորայքների միջոցով, որոնք կիրառվում են սուր զրկանքի թունազրկման (դեզինտոքսիկացիայի) նպատակով։ Ալկոհոլից և խաչաձև դիմացկուն (տոլերանտ) դեղերից առաջացած աբստինենցիայի դեպքում գլխուղեղում ի հայտ եկող նման նեյրոքիմիական փոփոխությունները աստիճանաբար վերականգնվում են[16][17]։ Ն-մեթիլ-Դ-ասպարտատ (ՆՄԴԱ) համակարգում առաջացած ադապտիվ փոփոխությունները հանդիսանում են հաճախակի առաջացած ալկոհոլային ինտոքսիկացիայի արդյունք և պայմանավորում են ալկոհոլային զրկանքի համախատանիշին բնորոշ նյարդային համակարգի գերգրգռվածության առաջացումը։ Հոմոցիստեինի մակարդակը, որը բարձրանում է ալկոհոլի քրոնիկ յուրացման դեպքում, աբստինենցիայի վիճակում առավել բարձր է և կարող է հանգեցնել Էքսիթոտոքսիկության (նյարդային բջիջների վնասում կամ մահ նրանց գերդրդման արդյունքում)[18]։ Էլեկտրասրտագրության (ԷՍԳ) փոփոխությունները (մասնավորապես QT ինտերվալի երկարացում) և էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի (ԷԷԳ) փոփոխությունները (ներառյալ ոչ նորմալ քանակական ԷԷԳ) կարող են ի հայտ գալ աբստինենցիայի վաղ շրջաններում[18]։ Հիպոթալամուս-հիպոֆիզ-մակերիկամային համակարգի ֆունկցիոնալ խանգարումը և կորտիկոտրոպ ռիլիզինգ հորմոնի ձերբազատման բարձրացումը, որոնք բնորոշ են և՛ սուր, և՛ երկարաձգված աբստինենցիային, պայմանավորում է վերջիններիս դեպքում առաջացող կլինիկական դրսևորումները։ Անհեդոնիայի առաջացումը, որը հանդիսանում է երկարաձգված զրկանքի համախտանիշի բաղկացուցիչ մաս, առաջանում է դոֆամինի անբավարարության հետևանքով[19]։

Բռնկման ֆենոմեն խմբագրել

Բռնկումը ֆենոմեն է, որն առաջանում է հաճախակի ալկոհոլային զրկանքի վիճակում գտնվող անձանց դեզինտոքսիկացիայի նպատակով տրվող հանգստացնող և քնաբեր դեղորայքներից, և հանգեցնում է աբստինենցիայի նշանների ուժգնացման։

Բռնկումը (դեղորայքային (հանգստացնող-քնաբեր) աբստինենցիա) կարող է նպաստել բարդությունների, ռեցիդիվների առաջացմանը, ալկոհոլով ինդուկցած գլխուղեղի ախտահարման, կոգնիտիվ ֆունկցիաների դեֆիցինի խորացմանը։ Ալկոհոլի քրոնիկ չարաշահումը և բռնկման ֆենոմենը կարող են հանգեցնել ԳԱԿԹԱ ընկալիչների տևական փոփոխության[20]։ Բռնկման ֆենոմենի հիմքում ընկած պաթոֆիզիոլոգիական մեխանիզմները առաջացնում են գլխուղեղում առկա նեյրոքիմիական համակարգերի միջև եղած հավասարակշռության խախտում։ Նման փոփոխությունները հանգեցնում են զրկանքային ծանր ախտանշանների դրսևորման, ինչպիսիք են՝ ներքին անհանգստություն, ցնցումներ և նեյրոտոքսիկություն[21]։

Ծանր էպիզոտիկ հարբեցողությանը բնորոշ են դյուրագրգռվածությունը, տարածական հիշողության և հուզական ուսուցման խանգարումները։ Պարբերաբար կրկնվող սուր ինտոքսիկացիաների դեպքում կատարվող դեզինտոքսիակացիաները թողնում են խորը ազդեցություն գլխուղեղի վրա և բարձրացնում են ցնցումների, ինչպես նաև կոգնիտիվ ֆունկցիաների խանգարումների առաջացման ռիսկը։ Գլխուղեղի վրա նման ազդեցություններ են դիտվում նաև ալկոհոլամոլների մոտ՝ պարբերաբար կրկնվող դեզինտոքսիկացիաների դեպքում, սակայն ազդեցությունը առավել արտահայտված է, երբ պացիենտը նախկինում ստացած դեզինտոքսիակցիոն բուժում չի նշում։ Գլխուղեղի ախտահարման նկատմամբ առավել զգայուն են նշաձև կորիզը (ամիգդալա) և առաջ ճակատային կեղևը[22]

Դեռահասները, ովքեր ծանր էպիզոտիկ հարբեցողությունից հետո ունեցել են աբստինենցիայի էպիզոդներ, ունենում են երկարաժամկետ հիշողության խանգարումներ։ Ալկոհոլամոլները, ովքեր ունեցել են երկու կամ ավելի ալկոհոլային զրկանքի էպիզոդներ, առավել հաճախ են ունենում ճակատային բլթի կոգնիտիվ դիսֆունկցիա քան այն ալկոհոլամոլները, ովքեր ունեցել են մեկ ալկոհոլային զրկանքի էպիզոդ կամ ընդհանրապես չեն ունեցել։ Նյարդային բջիջների բռնկումը համարվում է աբստինենցիայով պայմանավորված կոգնիտիվ խանգարումների առաջացման ենթադրյալ պատճառ։ Կրկնվող զրկանքային էպիզոդներից առաջացած բռնկման ֆենոմենը հանգեցնում է նեյրոադապտիվ փոփոխությունների կուտակմանը։ Նյարդային բջիջների բռնկումը կարող է լինել նաև ծանր էպիզոտիկ հարբեցողության դեպքում դիտվող կոգնիտիվ խանգարումների հնարավոր պատճառ[23]։

Ախտորոշում խմբագրել

Շատ կլինիկաներ զրկանքի աստիճանի գնահատման և բուժման համար անհրաժեշտ դեղորայքի ընտրության համար օգտագործում են Ալկոհոլային Զրկանքի Գնահատման Կլինիկական Ինստիտուտի (CIWA) ուղեցույցները[8]։ Երբ ենթադրվում է ալկոհոլի չարաշահում, բայց խմիչքի չարշահման անամնեզը հայտի չէ, ալկոհոլի չարաշահման և ալկոհոլային կախյալության ախտորոշմանն օգնում են գամմա գլյուտամիլտրանզֆերազայի կամ այլ ֆերմենտների բարձրացած մակարդակի հայտնաբերումը։ Ալկոհոլային Զրկանքի Գնահատման Ինստիտուտի ուղեցույցները կրճատվել են՝ պահպանելով այն հիմնական շեշտադրումները, որոնք անհրաժեշտ են պացիենտների մոտ կյանքին վտանգ սպառնացող զրկանքային համախտանիշի առավել արդյունավետ գնահատմանը[24]։

Նմանատիպ կլինիկական դրսևորումներով կարող է ընթանալ բենզոդիազեպինային զրկանքի համախտանիշը (վիճակ, գլխավորապես պայմանավորված ԳԱԿԹԱ ընկալիչների ադապտացիայով)։

Բուժում խմբագրել

Բենզոդիազեպինների օգտագործումը արդյունավետ է ախտանշանների բուժման, ինչպես նաև ցնցումների կանխարգելման համար[25]։ Որոշ վիտամինների ընդունումը ևս, համարվում է աբստինենցիայի բուժման կարևոր բաղկացուցիչ մաս։ Ծանր կլինիկական դրսևորումների առկայության դեպքում հաճախ ցուցված է ստացիոնար բուժում[6]։ Կլինիկական դրսևորումների թեթև արտահայտվածության դեպքում հնարավոր է բուժումը ստանալ տնային պայմաններում՝ թերապևտիկ կենտրոն ամենօրյա այցի պարագայում[6]։

Բենզոդիազեպիններ խմբագրել

Բենզոդիազեպինները համարվում են աբստինենցիայի ախտանշանների բուժման առավել անվտանգ, արդյունավետ և ամենահաճախ կիրառվող դեղորայքները[26]։ Դեղորայքի այս խումբը արդյունավետ է ախտանշանների վերհսկման համար, բայց պահանջում է անվտանգ և խելամիտ կիրառում։ Աբստինենտային ախտանշանների բուժման և կանխարգելման մեջ այս դեղորայքները գրանցել են բարձր արդյունավետություն, սակայն չի կարելի վերջիններս ընդունել որպես բուժման իդեալական ստանդարտ։ Ամենից հաճախ կիրառվում են երկարատև ազդեցության բենզոդիազեպինները, ինչպես օրինակ՝ քլորդիազեպօքսիդ, դիազեպամ։ Դելիրիումի բուժման համար նախապատվությունը տրվում է հենց այս դեղորայքներին։ Մինչդեռ, լյարդի ախտահարումներ ունեցող անձանց մոտ առավել անվտանգ դեղորայք է համարվում միջին կիսատրոհման պարբերություն ունեցող լորազեպամը[7]։

Երկարատև և կարճատև ազդեցության դեղորայքի ընտրության հիմքում ընկած է դեղորայքի կիրառման պարզությունը։ Երկարատև ազդեցության դեղորայքը, ինչպես օրինակ դիազեպամը, նշանակվում է ավելի ցածր հախաճականությամբ[7]։

Չնայած բենզոդիազեպինները շատ արդյունավետ են աբստինենցիայի բուժման համար, պետք է նշանակվեն շատ զգուշությամբ։ Բենզոդիազեպինները պետք է օգտագործվեն կարճատև և ցուցված են միայն այն ալկոհոլամոլներին, որոնց մոտ այս դեղորայքի նկատմամբ կախյալությունը բացակայում է, քանի որ կա վտանգ՝ ալկոհոլային կախյալության վերածում բենզոդիազեպինային կամ այլ դեղորայքային կախյալության։ Բացի այդ, ԳԱԿԹ բենզոդիազեպինային ընկալիչների գործառույթային խանգարումը համարվում է ալկոհոլային կախյալության առաջացման բաղկացուցիչ մաս և բենզոդիազեպինների երկարատև օգտագործումը կարող է խոչընդոտել ալկոհոլով հարուցված հոգեկան ոլոտի փոփոխությունների լիարժեք վերականգմանը[27][28]։ Բենզոդիազեպինների ու ալկոհոլի միաժամանակյա օգտագործումը հանգեցնում է հոգեկան ոլորտի վրա նշվածներից յուրաքանչյուրի ազդեցության ուժեղացմանը և կարող է բերել խորը դեպրեսիվ վիճակների, ինքնսպանություն գործելու մտքերի առաջացման[29]։

Վիտամիններ խմբագրել

Ալկոհոլամոլների մոտ շատ հաճախ են հանդիպում վիտամիային անբավարարությունները, որոնք կարող են հանգեցնել տարբեր բարդությունների զարգացման, ինչպես օրինակ՝ Վերնիկեի համախտանիշի զարգացման։ Վերնիկեի համախտանիշի կանխարգելման համար պացիենտներին նշանակվում են բազմավիտամինային պատրաստուկներ, որոնք պարունակում են բավարար քանակությամբ թիամին և ֆոլաթթու։ Ալկոհոլային զրկանքի ընթացքում, կանխարգելիչ նպատակներով խորհուրդ է տրվում մինչ ածխաջրային պարունակության հեղուկների կամ սննդի ընդունումը նշանակել ներերակային թիամին, ֆոլաթթու և պիրիդօքսին[30]։

Հակացնցումային դեղորայք խմբագրել

Ալկոհոլային զրկանքի համախտանիշի բուժման ժամանակ տոպիրամատի և պրեգաբալինի հնարավոր արդյունավետության մասին ապացուցողական տվյալները սահմանափակ են[31]։ Կան տվյալներ, համաձայն որոնց թեթև և չափավոր արտահայտված աբսիտինենցիայի բուժման համար կարելի է կիրառել գաբապենտին կամ կարբամազեպին՝ ինչպես միայնակ, այնպես էլ համակցված բուժման ձևով, սակայն ծանր աբստինենցիայի դեպքում գաբապենտինով բուժում ցուցված չէ՝ արդյունավետության բացակայության պատճառով[31][32]։ 2010թ. Cochrane review-ն ներկայացրել է տվյալներ, ըստ որոնց ալկոհոլային զրկանքի համախտանիշի բուժման մեջ հակացնցումային դեղորայքները չունեն ապացուցված առավելություն բենզոդիազեպինների նկատմամբ[33]։ Հակացնցումային դեղորայքի երկարատև կիրառումը խորհուրդ չի տրվում այն պացիենտներին, ովքեր զրկանքային վիճակում ունեցել են ցնցումային նոպաներ[34]։

Խմիչքի հետագա օգտագործման կանխարգելում խմբագրել

Առկա են հետևյալ երեք դեղորայքները, որոնք օգնում են կանխել բուժումից հետո հարբեցողության վերսկսմանը։ Դրանք են՝ նալտրեքսոն, ասամպրոսատ և դիսուլֆիրամ։ Այս դեղորայքները օգտագործվում են զրկանքային վիճակից դուրս գալուց հետո[35]։

Այլ խմբագրել

Որոշ ախտանշանների բուժման համար բենզոդիազեպիների հետ համակցվում է նաև կլոնիդին։ Բակլոֆենի կիրառման արդյունավետության մասին ապացուցողական տվյալները բավարար չեն[36]։

Հակափսիխոտիկները, ինչպես օրինակ հալոպերիդոլը, որոշ դեպքերում ևս կարող են ընդգրկվել բուժման սխեմայում՝ գրգռվածության և փսիխոզի վերահսկման նպատակով[8]։ Հակափսիխոտիկները կարող են վատթարացնել ալկոհոլային աբստինենցիան, քանի որ նրանք նվազեցնում են ցնցումների առաջացման շեմային արժեքը։

Այս տեսանկյունից հատկապես վտանգավոր է կլոզապինի, օլանզապինի կամ ցածր ակտիվության ֆենոթիազինների (օրինակ՝ քլորպրոմազին) օգտագործումը, եթե խիստ անհրաժեշտ է վերջիններիս կիրառումը, ապա անհրաժեշտ է առավելագույն զգուշություն ցուցաբերել[37]։

Կանխատեսում խմբագրել

Ալկոհոլային զրկանքի համախտանիշի անարդյունավետ բուժումը կարող է հանգեցնել ուղեղի կայուն վնասման կամ մահվան[38]։ Ենթադրվում է, որ ալկոհոլային աբստինենցիայով պայմանավորված ուղեղի ախտահարումը կարելի է կանխարգելել ՆՄԴԱ համազդիչների, կալցիումի հակազդիչների կամ գլյուկոկորտիկոիդների հակազդիչների նշանակման միջոցով[39]։

Վերականգնմանը խոչընդոտող նյութեր խմբագրել

Բենզոդիազեպինների երկարատև, շարունակական օգտագործումը կարող է խոչընդոտել ալկոհոլից առաջացած հոգեշարժական և կոգնիտիվ խանգարումների վերականգնմանը[40]։ Ծխախոտի օգտագործումը ևս կարող է խոչընդոտել կամ դանդաղեցնել ալկոհոլամոլների մոտ նյարդային ուղիների վերականգնումը[41]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 National Clinical Guideline Centre (2010). «2 Acute Alcohol Withdrawal». Alcohol Use Disorders: Diagnosis and Clinical Management of Alcohol-Related Physical Complications (անգլերեն) (No. 100 ed.). London: Royal College of Physicians (UK). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Simpson, SA; Wilson, MP; Nordstrom, K (2016 թ․ սեպտեմբեր). «Psychiatric Emergencies for Clinicians: Emergency Department Management of Alcohol Withdrawal». The Journal of Emergency Medicine. 51 (3): 269–73. doi:10.1016/j.jemermed.2016.03.027. PMID 27319379.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Schuckit, MA (2014 թ․ նոյեմբերի 27). «Recognition and management of withdrawal delirium (delirium tremens)». The New England Journal of Medicine. 371 (22): 2109–13. doi:10.1056/NEJMra1407298. PMID 25427113.
  4. Martin, Scott C. (2014). The SAGE Encyclopedia of Alcohol: Social, Cultural, and Historical Perspectives (անգլերեն). SAGE Publications. էջ Alcohol Withdrawal Scale. ISBN 9781483374383. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. 5,0 5,1 Kissin, Benjamin; Begleiter, Henri (2013). The Biology of Alcoholism: Volume 3: Clinical Pathology (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 192. ISBN 9781468429374. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. 6,0 6,1 6,2 Muncie HL, Jr; Yasinian, Y; Oge', L (2013 թ․ նոյեմբերի 1). «Outpatient management of alcohol withdrawal syndrome». American Family Physician. 88 (9): 589–95. PMID 24364635.
  7. 7,0 7,1 7,2 McKeon, A; Frye, MA; Delanty, N (2008 թ․ օգոստոս). «The alcohol withdrawal syndrome». Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 79 (8): 854–62. doi:10.1136/jnnp.2007.128322. PMID 17986499.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Alcohol withdrawal syndrome». Am Fam Physician. 69 (6): 1443–50. 2004 թ․ մարտ. PMID 15053409. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 15-ին. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  9. 9,0 9,1 Manasco, A; Chang, S; Larriviere, J; Hamm, LL; Glass, M (2012 թ․ նոյեմբեր). «Alcohol withdrawal». Southern Medical Journal. 105 (11): 607–12. doi:10.1097/smj.0b013e31826efb2d. PMID 23128805.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Alcohol Withdrawal: Symptoms of Alcohol Withdrawal Syndrome». WebMD. WebMD, LLC. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  11. Martinotti G; Nicola MD; Reina D; Andreoli S; Focà F; Cunniff A; Tonioni F; Bria P; Janiri L (2008). «Alcohol protracted withdrawal syndrome: the role of anhedonia». Subst Use Misuse. 43 (3–4): 271–84. doi:10.1080/10826080701202429. PMID 18365930.
  12. Hornyak M, Haas P, Veit J, Gann H, Riemann D (November 2004)։ «Magnesium treatment of primary alcohol-dependent patients during subacute withdrawal: an open pilot study with polysomnography»։ Alcohol Clin Exp Res 28 (11): 1702–9։ PMID 15547457։ doi:10.1097/01.ALC.0000145695.52747.BE 
  13. Le Bon O, Murphy JR, Staner L, Hoffmann G, Kormoss N, Kentos M, Dupont P, Lion K, Pelc I, Verbanck P (August 2003)։ «Double-blind, placebo-controlled study of the efficacy of trazodone in alcohol post-withdrawal syndrome: polysomnographic and clinical evaluations»։ J Clin Psychopharmacol 23 (4): 377–83։ PMID 12920414։ doi:10.1097/01.jcp.0000085411.08426.d3 
  14. Borras L, de Timary P, Constant EL, Huguelet P, Eytan A (November 2006)։ «Successful treatment of alcohol withdrawal with trazodone»։ Pharmacopsychiatry 39 (6): 232։ PMID 17124647։ doi:10.1055/s-2006-951385 
  15. Miller FT (March–April 1994)։ «Protracted alcohol withdrawal delirium»։ J Subst Abuse Treat 11 (2): 127–30։ PMID 8040915։ doi:10.1016/0740-5472(94)90029-9 
  16. Sanna, E; Mostallino, Mc; Busonero, F; Talani, G; Tranquilli, S; Mameli, M; Spiga, S; Follesa, P; Biggio, G (December 17, 2003)։ «Changes in GABA(A) receptor gene expression associated with selective alterations in receptor function and pharmacology after ethanol withdrawal»։ Journal of Neuroscience 23 (37): 11711–24։ ISSN 0270-6474։ PMID 14684873։ օրիգինալից 2010-11-15-ին 
  17. Idemudia SO, Bhadra S, Lal H (June 1989)։ «The pentylenetetrazol-like interoceptive stimulus produced by ethanol withdrawal is potentiated by bicuculline and picrotoxinin»։ Neuropsychopharmacology 2 (2): 115–22։ PMID 2742726։ doi:10.1016/0893-133X(89)90014-6 
  18. 18,0 18,1 Hughes, JR. (2009 թ․ հունիս). «Alcohol withdrawal seizures». Epilepsy Behav. 15 (2): 92–7. doi:10.1016/j.yebeh.2009.02.037. PMID 19249388.
  19. Heilig M, Egli M, Crabbe JC, Becker HC (2010 թ․ ապրիլ). «Acute withdrawal, protracted abstinence and negative affect in alcoholism: are they linked?». Addict Biol. 15 (2): 169–84. doi:10.1111/j.1369-1600.2009.00194.x. PMC 3268458. PMID 20148778.
  20. Malcolm RJ (2003)։ «GABA systems, benzodiazepines, and substance dependence»։ J Clin Psychiatry։ 64 Suppl 3: 36–40։ PMID 12662132 
  21. Howard C. Becker (1998)։ «Kindling in Alcohol Withdrawal» Արխիվացված 2010-12-15 Wayback Machine(PDF)։ Alcohol Health & Research World 22 (1)։ օրիգինալից 2010-11-15-ին 
  22. Stephens DN., Duka T. (Oct 2008)։ «Cognitive and emotional consequences of binge drinking: role of amygdala and prefrontal cortex»։ Philos Trans R Soc Lond B Biol Sci 363 (1507): 3169–79։ PMC 2607328։ PMID 18640918։ doi:10.1098/rstb.2008.0097 
  23. Courtney KE, Polich J (Jan 2009)։ «Binge Drinking in Young Adults: Data, Definitions, and Determinants»։ Psychol Bull 135 (1): 142–56։ PMC 2748736։ PMID 19210057։ doi:10.1037/a0014414 
  24. Sullivan, JT; Sykora, K; Schneiderman, J; Naranjo, CA; Sellers, EM (1989). «Assessment of alcohol withdrawal: the revised clinical institute withdrawal assessment for alcohol scale (CIWA-Ar)». Br J Addict. 84 (11): 1353–7. CiteSeerX 10.1.1.489.341. doi:10.1111/j.1360-0443.1989.tb00737.x. PMID 2597811.
  25. Amato L, Minozzi S, Vecchi S, Davoli M (2010)։ Amato Laura, ed.։ «Benzodiazepines for alcohol withdrawal»։ Cochrane Database Syst Rev 3 (3): CD005063։ PMID 20238336։ doi:10.1002/14651858.CD005063.pub3 
  26. Bird, RD; Makela, EH (1994 թ․ հունվար). «Alcohol withdrawal: what is the benzodiazepine of choice?». The Annals of Pharmacotherapy. 28 (1): 67–71. doi:10.1177/106002809402800114. PMID 8123967.
  27. Toki S, Saito T, Nabeshima A, Hatta S, Watanabe M, Takahata N (February 1996)։ «Changes in GABAA receptor function and cross-tolerance to ethanol in diazepam-dependent rats»։ Alcohol. Clin. Exp. Res. 20 (1 Suppl): 40A–44A։ PMID 8659687։ doi:10.1111/j.1530-0277.1996.tb01726.x 
  28. Rassnick S, Krechman J, Koob GF (April 1993)։ «Chronic ethanol produces a decreased sensitivity to the response-disruptive effects of GABA receptor complex antagonists»։ Pharmacol. Biochem. Behav. 44 (4): 943–50։ PMID 8385785։ doi:10.1016/0091-3057(93)90029-S 
  29. Ziegler PP (August 2007)։ «Alcohol use and anxiety» Արխիվացված 2011-06-12 Wayback Machine։ Am J Psychiatry 164 (8): 1270; author reply 1270–1։ PMID 17671296։ doi:10.1176/appi.ajp.2007.07020291։ օրիգինալից 2010-11-15-ին 
  30. Hugh Myrick, Raymond F Anton (1998)։ «Treatment of Alcohol Withdrawal» Արխիվացված 2010-12-24 Wayback Machine(PDF)։ Alcohol Health & Research World 22 (1)։ օրիգինալից 2010-11-15-ին 
  31. 31,0 31,1 Hammond, CJ; Niciu, MJ; Drew, S; Arias, AJ (2015 թ․ ապրիլ). «Anticonvulsants for the treatment of alcohol withdrawal syndrome and alcohol use disorders». CNS Drugs. 29 (4): 293–311. doi:10.1007/s40263-015-0240-4. PMC 5759952. PMID 25895020.
  32. Leung, JG; Hall-Flavin, D; Nelson, S; Schmidt, KA; Schak, KM (2015 թ․ օգոստոս). «The role of gabapentin in the management of alcohol withdrawal and dependence». The Annals of Pharmacotherapy (Review). 49 (8): 897–906. doi:10.1177/1060028015585849. PMID 25969570.
  33. Minozzi, S.; Amato, L.; Vecchi, S.; Davoli, M.; Minozzi, Silvia (2010). Minozzi, Silvia (ed.). «Anticonvulsants for alcohol withdrawal». Cochrane Database Syst Rev. 3 (3): CD005064. doi:10.1002/14651858.CD005064.pub3. PMID 20238337. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  34. «American Epilepsy Society Choosing Wisely». www.choosingwisely.org. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  35. «Acamprosate: A New Medication for Alcohol Use Disorders» (PDF). 2005. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  36. Liu, J; Wang, LN (2015 թ․ ապրիլ). «Baclofen for alcohol withdrawal». Cochrane Database of Systematic Reviews. 4 (4): CD008502. doi:10.1002/14651858.CD008502.pub4. PMID 25836263.
  37. Ebadi Manuchair (23 October 2007)։ «Alphabetical presentation of drugs»։ Desk Reference for Clinical Pharmacology (2nd ed.)։ USA: CRC Press։ էջ 512։ ISBN 978-1-4200-4743-1 
  38. Hanwella R, de Silva V (2009 թ․ հունիս). «Treatment of alcohol dependence». Ceylon Med J. 54 (2): 63–5. doi:10.4038/cmj.v54i2.877. PMID 19670554.
  39. Hunt WA. (November–December 1993)։ «Are binge drinkers more at risk of developing brain damage?»։ Alcohol 10 (6): 559–61։ PMID 8123218։ doi:10.1016/0741-8329(93)90083-Z 
  40. Gitlow Stuart (1 October 2006)։ Substance Use Disorders: A Practical Guide (2nd ed.)։ USA: Lippincott Williams and Wilkins։ էջեր 95–96։ ISBN 978-0-7817-6998-3 
  41. Durazzo TC, Meyerhoff DJ (2007)։ «Neurobiological and neurocognitive effects of chronic cigarette smoking and alcoholism»։ Front. Biosci. 12 (8–12): 4079–100։ PMID 17485360։ doi:10.2741/2373։ օրիգինալից 2010-11-15-ին 

Արտաքին հղումներ խմբագրել