Միջազգային Ստանդարտ Հերթական Համար
Առաջարկվում է այս և ISSN հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Միջազգային Ստանդարտ Հերթական Համար (ՄՍՀՀ, անգլ.՝ International Standard Serial Number (ISSN)), ունիկալ ութանիշ համար, որն օգտագործվում է որոշակի տեսակների պարբերական հրատարակությունների նույնականացման համար[1]։ Այն ընդունված է ամբողջ աշխարհում նույնականացնելու և տարբերելու համար նույնանման հերթական անվանումներով հրապարակումները, ինչպես նաև օժանդակելու համար կատալոգավորման, միջգրադարանային փոխանակման և այլ գործընթացներին[2]։

Երբ տպագրվում է որևիցե հրապարակում, որն ունի նման պարունակություն, սակայն հրապարակվել է տարբեր տեսքով, այն ստանում է տարբեր ՄՍՀՀ համար, որոնցից ամեն մեկը կցված է ոչ միայն պարունակությանը այլ նաև հրապարակման տեսակին, ճրինակ տպված և էլեկտրոնային հրապարակում տեսակները, անվանում են տպված (print) ISSN (p-ISSN) և էլեկտրոնային (electronic) ISSN (e-ISSN կամ eISSN)։
ՄՍՀՀ համակարգը սկզբում ստեղծվել էր որպես ԻՍՕ միջազգային ստանդարտ 1971 թվականին և հրատարակվել է որպես ISO 3297 1975 թվականին[3]։ ԻՍՕ-ի TC 46/SC 9 ենթակոմիտեն պատասխանատու է այս ստանդարտի համար։
Կոդի ֆորմատ խմբագրել
ՄՍՀՀ կոդի ֆորմատն է ութանիշ թիվ, որը բաժանված է գծիկով երկու չորսանիշ թվերի[1]։ Վերջին թիվը կարող է լինել 0-9 թիվ կամ X նշան, և հանդիսանում է ստուգող թիվ։
Օրինակ՝ Hearing Research ամսագրի ՄՍՀՀ կոդն է 0378-5955, որտեղ վերջին 5 թիվը ստուգող թիվ է։
Ստուգող թվի հաշվարկի համար կարելի է կիրառել հետևյալ ալգորիթմը՝
- ՄՍՀՀ թվի առաջին 7 նիշերի ստուգող թիվը հաշվարկվում է այդ նիշի բազմապատկումով իրենց դիրքով տվյալ թվում, դիրքը հաշվվում է աջից, և ունի հետևյալ արժեքները 8, 7, 6, 5, 4, 3, և 2՝
- Ստացված թիվը բաժանվում է 11-ի և ստացվում է ամբողջ թիվ և մնացորդ՝
- Եթե մնացորդ չի մնում, ստոգող թիվը ընդունվում է 0, մնացած դեպքեում մնացորդը հանվում է 11-ից և արդյունքը ընդունվում է որպես ստուգող թիվ՝
- տվյալ դեպքում ստուգող թիվն է 5-ը։
- Լատիներեն մեծատառ X է գրվում միայն այն դեպքում, երբ ստացված ստուգող թվի արժեքը կազմում 10։
Գործում են առցանց ՄՍՀՀ կոդի ստուգման գործիքներ, որը հիմնված է վերը բերված ալգորիթմի վրա[4][5]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Ինչ է ՄՍՀՀ-ն»։ ՄՍՀՀ Միջազգային կենտրոն։ Վերցված է 13 հուլիս 2014
- ↑ «Կատալոգավորման ստանդարտները – ՄՍՀՀ ՄՔ կենտրոն»։ Բրիտանական գրադարան։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-15-ին։ Վերցված է 14 հուլիս 2014
- ↑ «ՄՍՀՀ, ստանդարտացված կոդ»։ ՄՍՀՀ միջազգային կենտրոն։ Վերցված է 13 հուլիս 2014
- ↑ «ՄՍՀՀ առցանց ստուգիչ»։ Advanced Science Index։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-11-ին։ Վերցված է 14 հուլիս 2014
- ↑ «ՄՍՀՀ առցանց վավերացնող»։ Journal Seeker։ Վերցված է 9 օգոստոս 2014
Արտաքին հղումներ խմբագրել
- 63800 ՄՍՀՀ կոդերի ցանկ վերնագրերով
- ՄՍՀՀ միջազգային կենտրոն, http://www.issn.org/
- «Կատալոգավորման մաս» (PDF), ՄՍՀՀ ձեռնարկ, ՄՍՀՀ միջազգային կենտրոն, արխիվացված օրիգինալից 2011-08-07-ին, https://web.archive.org/web/20110807122923/http://www.issn.org/files/issn/Documentation/Manuels/ISSN-MANUAL_JAN09.pdf, վերցված է 2014-09-04.
- Ինչպես ԱՄՆ հրատարակիչները կարող են ստանալ ՄՍՀՀ, Միացյալ Նահանգներ: Կոնգրեսի գրադարան, http://www.loc.gov/issn/issnbro.html.