Ալկի (ամրոց)

ամրոց Վերին Կորդրիքում

Ալկի (նաև՝ Ալկեքար, Էլակուշ, Էլք, Տմորիք, Տմորիկ, Տմորիս, Բոհտան), ամրոց Մեծ Հայքի Կորճայք աշխարհի Վերին Կորդրիք գավառում՝ Տմորիքում, Վանա լճից հարավ, Տիգրիսի վտակներից մեկի ձախ ափին, Վան քաղաքից մոտ 90 կմ հարավ-արևմուտք[1]։

Ալկի
Տեսակամրոց
ՏեղագրությունԲեթելշաբաբ
Վարչական միավորՎերին Կորդրիք
Երկիր Մեծ Հայք և  Թուրքիա
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ըստ ասուրա-բաբելական արձանագրությունների անվանվում էր Էլակուշ։ Ստրաբոնը հիշատակում է Σἁταλχα ձևով, որը հավանաբար առաջացել է հայերեն «Շատ-Ալկի» ձևից։ Վարդան Արևելցու «Աշխարհացույց»-ում կոչվում է Ալկէքար։ Ըստ Մովսես Խորենացու՝ ամրոցը կառուցվել է Մեծ Հայքի արքա Արտաշես Ա-ի դայակ Սմբատ Բագրատունու կողմից՝ ի հիշատակ իր Ալիկա կնոջ, որի անունով էլ կոչել է այն[1]։

Տեղադրություն խմբագրել

Ալկին համապատասխանում է այժմյան Էլք ամրոցին։ Որոշ ուսումնասիրողներ այն տեղադրում են Տմորիք (Տմորիս) ամրոցի մոտերքում, որոշները այն ուղղակի նույնացնում են այդ ամրոցի, կամ Բոհտան բերդի հետ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 95 — 1008 էջ։