Ալկասար
Ալկասար[1] (իսպ.՝ Alcázar արաբ․՝ القصر՝ «ամրոց», «պաշտպանական կառուց»), պալատների կամ ամրոցների անվանում Իսպանիայում և Պորտուգալիայում, որոնք կառուցվել են VIII- XIV դարերում։ Ամրոցները հիմնականում կառուցվել են Իսպանիայում արաբական տիրապետության օրոք։ Իսպանիայի բազմաթիվ քաղաքներում կան ալկասարներ։ Ամրոցները, որոնք կառուցվել են հետարաբական մավրիտանական ոճով, նույնպես կոչվում են ալկասարներ։ Ալկասար տերմինով ներկայումս անվանվում են Իսպանիայում առկա բոլոր պաշտպանական կառույցները։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6f/Alcazar-Segovia.jpg/220px-Alcazar-Segovia.jpg)
Տերմինաբանություն
խմբագրելԻսպաներեն alcázar (արտասանություն: [alˈkaθar]) բառը առաջացել է արաբերեն القصر al-qasr, որը նշանակում է «ամրոց, պալատ կամ ամրաշինական կառույց»։ Հավանաբար ալկասար բառը արաբերենին է փոխանցվել լատիներեն «կաստրում» բառից, որը նշանակում է ռազմական ճամբար։
Համանուն բառը կա նաև գալիսերենում (alcázar), պորտուգալերենում՝ (alcácer, pronounced: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ɐɫˈkasɛɾ]]]) և կատալաներենում՝ (alcàsser)։
Հայտնի ալկասարներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկասար» հոդվածին։ |