Տոլեդոյի ալկասար (իսպ. ՝ Alcázar), ամրոց Իսպանիայի Տոլեդո քաղաքի բարձրադիր հատվածում։ Կառուցվել է Ալոնսոն դե Կովարուբիասայի նախագծի հիման վրա (1486-1570 թվականներ)։ Ժամանակին եղել է Կաստիլյայի թագավորների նստավայրը[1]։ Այն կառուցվել է Կառլոս V կայսեր և իր որդի Ֆիլիպ II Հաբսբուրգի կողմից 1540-ական թվականներին[2]։

Տոլեդոյի ալկասար
իսպ.՝ Alcázar de Toledo
Նկարագրություն
ՏեսակԱլկասար և թանգարանի շենք
ՏեղագրությունԻսպանիա Տոլեդո, Իսպանիա
Վարչական միավորՏոլեդո
ԵրկիրԻսպանիա
ՇինանյութՔարեր
Ընթացիկ վիճակԿայուն
Ընթացիկ
սեփականատեր
Spanish Army?
ԻրադարձություններSiege of the Alcázar?
Քարտեզ
Քարտեզ
 Alcázar of Toledo Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ գնդապետ Խոսե Մոսկարդո Իտուարտեն պայքարում պաշարել էր Ալկասարը հանրապետականների հետ։ Ի պատասխան նրան` հանրապետականները պատանդ են վերցրել իր 16-ամյա որդուն՝ Լուիսին, և պահանջում էին երեխան փոխանակել Ալկասարով։ Այդ ժամանակ Լուիսը ասում է հորը.

  Կա'մ դու պետք է նրանց տաս Ալկասարը, կա'մ նրանք ինձ կսպանեն։  

Այս խոսքին հայրը՝ Խոսե Մոսկարդո Իտուարտեն, պատասխանում է որդուն. «Ուրեմն, հանձնի'ր հոգիդ Աստծուն» մեռնում որպես հերոս` բղավելով` «Viva Cristo Rey»[3]՝: Մոսկարդոն հրաժարվում է, ինչի պատճառով էլ (ըստ որոշ ժամանակակից աղբյուրների) Լուիսը սպանվեց։ Այլ պատմաբաններ նշում են, որ Լուիսը սպանվել է մեկ ամիս հետո։

Քաղաքացիական պատերազմի իրադարձություններն Ալկասարում Իսպանիայում դարձել են իսպանական ազգայնականության խորհրդանիշերից մեկը։

Պաշարման ավարտին շենքը խիստ վնասվել էր։ Պատերազմից հետո Ալկասարը վերակառուցվել է, և այժմ այստեղ է գտնվում Կաստիլիա-Լա Մանչայի ինքնավար համայնքի գրադարանը («Biblioteca Autonómica»), ինչպես նաև գործում է բանակի թանգարան («Museo del Ejército»):

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Իսպանիան, որը մենք չգիտեինք։ Պատմական ուղեցույց. Մ. - Ն։ Վեչեն։ 2006.-384 էջ. ISBN 5-9533-1065-X.
  2. Henry Kamen, Philip of Spain, (Yale University Press, 1999), 184-185.
  3. Ideal Spain article

2. Տոլեդոյի ալկասա՝ լուսանկարներ Արխիվացված 2014-06-06 Wayback Machine

Աղբյուրներ

խմբագրել
  • Հյու Թոմաս, Իսպանիայի քաղաքացիական պատերազմ, 4th Rev. Ed. 2001. bv bvbv
  • Էնոթնի Բիվոր, The Battle for Spain, 2006.
  • Սեսիլ Էբի, The Siege Of The Alcázar, 1965
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոլեդոյի ալկասար» հոդվածին։