Ալլա Լևուշկինա
Ալլա Իլինիչնևա Լևուշկինա (ռուս.՝ Алла Ильинична Лёвушкина, մայիսի 5, 1927, Ռյազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 23, 2020, Ռյազան, Ռուսաստան)[1], խորհրդային և ռուս վիրաբույժ-պրոկտոլոգ։ Նա Ռուսաստանում ամենատարեց վիրաբույժն էր․ իր բժշկական գործունեությունը Ալլան ավարտել է 2018 թվականին 91 տարեկան հասակում՝ 67 տարվա կարիերայից հետո[2]։ Բժշկական գործունեության ընթացքում Ալլան կատարել է մոտ տաս հազար վիրահատություն[3][4]։
Ալլա Լևուշկինա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 5, 1927 |
Ծննդավայր | Ռյազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 23, 2020 (92 տարեկան) |
Մահվան վայր | Ռյազան, Ռուսաստան |
Գերեզման | Sorrow Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Նրա հայրը աշխատել է Մեշչերայում որպես անտառապահ, իսկ մարը՝ ուսուցչուհի։ Ավագ եղբայրը՝ Անատոլին (մահացել է 2001), բանաստեղծ էր և ապրում էր Արխանգելսկի մարզում[5]։ Ալլայի հորեղբոր որդին՝ Վլադիմիր Դեմենտևը, Հայրենական մեծ պատերազմի վետերան է, վիրավորվել է Կուրսկի շրջանում, սակայն հասել է մինչև Բեռլին[6]։ Մանկության տարիներին Ալլան շատ ժամանակ է ծախսել արշավային ուղևորությունների վրա, ուսումնասիրել է բնությունը, կենդանիներ, բույսեր, երազել է դառնալ երկրաբան։ 1945 թվականին Մոսկվայի 2-րդ բժշկական համալսարան ընդունվելու մի քանի անհաջող փորձից հետո Ալլան ընդունվել է Ռյազանի մանկավարժական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետը[7]։ Սակայն հաջորդ տարի նա ընդունվել է Մոսկվայի 2-րդ բժշկական համալսարան։ Սովորել է աշխարհահռչակ պրոֆեսոր Ալեքսանդր Նիկոլաևիչ Բակուլևի հետ։ Երրորդ կուրսում Ալլան հաճախել է Բորիս Պետրովսկի վիրաբուժական ակադեմիա, որն աշխատում էր Մոսկվայի 4-րդ քաղաքային հիվանդանոցում։ 1951 թվականից նա սկսել է բժշկական գործունեությունը։ Առաջարկ է ստացել և մնացել աշխատելու պաթոֆիզիոլոգիայի ամբիոնում որպես օգնական, սակայն հրաժարվել է և տեղափոխվել է Տիվայի Հանրապետություն։ 1951-1954 թվականներին Ալլան բժշկական փորձաքննություն է անցել Տիվայի մարզկենտրոն Շագոնար քաղաքում, որպես պրակտիկ վիրաբույժ։ 1954 թվականին Ալլան ընդունվել է Ռյազան քաղաքի Նիկոլայ Սեմաշկոյի անվան կլինիկական հիվանդանոցի օրդինատուրան։
1961 թվականին՝ տասը տարվա բժշկական փորձաքննությունից հետո, Ալլան ընտրում է վիրաբույժի մասնագիտությունը։ Մասնակցել է նաև առաջին խորհրդային պրոկտոլոգ Ալեքսանդր Նաումովիչի դասընթացներին, որն այդ մասնագիտության միակ բժիշկն էր Ռյազանի շրջանում։
Ավելի քան երեսուն տարի աշխատել է Ռյազանի Սանիտարական ավիացիայի կայանում որպես վիրաբույժ։ 2001 թվականին տեղափոխվեց աշխատանքի «Ռյազան 11-րդ քաղաքային հիվանդանոցում»[8]։ Այնտեղ աշխատել է առաջին վիրաբուժական բաժանմունքում։ Ալլան դադարեց աշխատել հիվանդանոցում 2018 թվականից։ 2014 թվականին Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ալլային շնորհել է «Ազգային մրցանակ»՝ մասնագիտական հավատարմության համար։ 2018 թվականին Ալլան համարվում էր Ռուսաստանում ամենատարեց պրակտիկ վիրաբույժը։
Մահացել է 2020 թվականի հունվարի 23-ին 93 տարեկան հասակում։ Ալլան ամուսնացած չի եղել, երեխաներ չի ունեցել։ Խնամել է հաշմանդամ եղբորորդուն։ Եղել Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ։ Ըստ նրա՝ նա հավատքի է եկել 59 տարեկան հասակում։ Սիրել է կենդանիներ։ Ունեցել է տասնչորս կատու։ Խնամել է նաև քաղաքի թափառող կատուներին և շներին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Gareth Davies (2017-02-01)։ «General Nanesthetic! The 89-year-old surgeon who has performed 10,000 operations in Russia... and she's got no plans to retire after 68 years on the job» (անգլերեն)։ Daily Mail։ Վերցված է 2017-03-28
- ↑ «Рязанский врач Алла Левушкина — старейший оперирующий хирург в мире»։ Культурология։ Վերցված է 2019-05-08
- ↑ Галина Горбунова (2017-04-21)։ «90 лет и 10 тысяч операций. В Рязани живёт старейший хирург России»։ www.aif.ru։ Վերցված է 2019-05-08
- ↑ «Старейший хирург России 90-летняя Алла Левушкина проводила до ста операций в год»։ www.mk.ru։ Վերցված է 2019-05-08
- ↑ «Принципы жизни старейшего хирурга России — Аллы Лёвушкиной»։ www.pravmir.ru։ Վերցված է 2019-05-08
- ↑ 12 891 11 08 2017 / Марина ЛЕПИНА (2017-08-11)։ ««Один раз отрезали желудок, а сшить не могут»: старейший хирург мира»։ Милосердие.ru։ Վերցված է 2019-05-08
- ↑ Ольга Сластикова «Замуж» за хирургию // "Университетская Газета" 2-й МОЛГМИ РНИМУ им. Н. И. Пирогова. — 2015. — № 6 (2426). — С. 2—3.
- ↑ Спроси Алену Завалинка։ «Алла Ильинична Лёвушкина»։ Վերցված է 2019-05-08
Արտաքին հղումներ խմբագրել
- Вячеслав Астафьев. Незаменимая // Рязанские ведомости. — 16 июня 2014. — № 111 (4659). — С. 1. Архивировано из первоисточника 16 հունվարի 2017.
- Елена Шулепова. «Нельзя считать пациентов клиентами» // Российская газета. — 26 февраля 2015 года. — № 6611.
- Гость Алла Лёвушкина. Наедине со всеми. Выпуск от 31.08.2016