Պետրովսկի Բորիս Վասիլևիչ (հունիսի 14 (27), 1908, Եսենտուկի, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 4, 2004(2004-05-04), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային վիրաբույժ, առողջապահության կազմակերպիչ և պետական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ (1966 թ.) և ԽՍՀՄ ԲԳԱ (1957 թ.) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1968 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Բորիս Պետրովսկի
ռուս.՝ Борис Васильевич Петровский
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14 (27), 1908
ԾննդավայրԵսենտուկի, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 4, 2004(2004-05-04) (95 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունվիրաբույժ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Commons-logo.svg Boris Pietrowski Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Մոսկվայի I բժշկական ինստիտուտը (1930 թ.)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.)։ Եղել է Մոսկվայի I բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության, Բուդապեշտի համալսարանի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների պրոֆեսոր, 1956 թվականից՝ Մոսկվայի II բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի վարիչ, միաժամանակ (1963 թվականից) կլինիկական և փորձառական վիրաբուժության համամիութենական ԳՀԻ-ի տնօրեն, 1965-1980 թվականներին՝ ՍՍՀՄ առողջապահության մինիստր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են կերակրափողի քաղցկեղի, սրտի բնածին և ձեռքբերովի արատների վիրաբուժական մեթոդներով բուժման հարցերին։ ՍՍՀՄ-ում առաջինն է հաջողությամբ կիրառել սրտի փականների պրոթեզները, մշակել և գործնականում ներդրել երիկամների փոխպատվաստման մեթոդը, բրոնխների և շնչափողի պլաստիկան։ Պետրովսկին վիրաբույժների համամիութենական ընկերության նախագահն էր (1963 թվականից), սիրտ-անոթային վիրաբուժության եվրոպական ընկերության փոպրեզիդենտը (1959 թվականից), արտասահմանյան մի շարք երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ։ Բժշկության մեծ հանրագիտարանի III հրատարակության գլխավոր խմբագիրն է։ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, ՍՍՀՄ VI -VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Петровский Борис Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rp.pdf
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։