Ալի Սաբիյեհ (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալի Սաբիյեհ (այլ կիրառումներ)
Ալի Սաբիյեհ[2] (ֆր.՝ Ali Sabieh, արաբ․՝ علي صبيح)՝ արևելաաֆրիկյան Ջիբութի պետության համանուն երկրամասի վարչական կենտրոնն է։ Նախկինում կոչվել է Ալի Սաբիե[3]։ Ջիբութիի երկրորդ խոշոր քաղաքն է։ Գտնվում է Ջիբութիից 75 կմ դեպի հարավ-արևելք և Եթովպիայի սահմանից 10 կմ դեպի հարավ։ Այն տեղակայված է լայն հովտում, որը տարբեր կողմերից շրջապատված է գրանիտե լեռներով։
Վարչական կենտրոն | ||
---|---|---|
Ալի Սաբիյեհ | ||
արաբ.՝ علي صابح ֆրանս.՝ Ali Sabieh | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Ալի Սաբիյեհ | |
Մակերես | 5 կմ² | |
ԲԾՄ | 756±1 մետր | |
Բնակչություն | 40․074[1] մարդ | |
Կրոնական կազմ | Իսլամ | |
Տեղաբնականուն | Ալիսաբիյեհցի | |
| ||
Ալի Սաբիյեհը սպասարկվում է Ադիս Աբեբա – Ջիբութի երկաթուղով։
Պատմություն
խմբագրելԱլի Սաբիյեհ բնակավայրը գոյություն ունի արդեն մի քանի դար։ Միջին դարերում գտնվել է Իֆաթ և Ադալ սուլթանատների իշխանության տակ։ Հին լեգենդի համաձայն, Ալի Սաբիեհի ժամանակակից տարածքը ծածկված էր ծառերով և չոր գետահովիտներով։ Քոչվոր ճանապարհորդները Զեյլա քաղաք տանող ճանապարհին այստեղ կանգ էին առնում ծարավը հագեցնելու համար։
Աշխարհագրական դիրք
խմբագրելԱլի Սաբիեհը գտնվում է երկրի հարավային մասի հովտում։ Քաղաքը տեղակայված է լեռնային տեղանքում, փակ հովտում։ Այն գտնվում է ծովի մակարդակից 756 մետր բարձրության վրա։ Այդ բարձրությունը քաղաքին և դրա արվարձաններին տալիս է ավելի մեղմ կլիմա, քան Ջիբութիում, որտեղ կլիման սովորաբար շոգ է։ Կենդանիներից այստեղ կարելի է հանդիպել վիթեր, կարակալներ, թռչուններ և կապիկներ։
Կլիմա
խմբագրելԱլի Սաբիյեհի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 26.1 (79) |
26.4 (79.5) |
28.7 (83.7) |
31.1 (88) |
34.1 (93.4) |
37.4 (99.3) |
37 (99) |
36.1 (97) |
34.7 (94.5) |
31.1 (88) |
28.6 (83.5) |
26.8 (80.2) |
31.51 (88.76) |
Միջին օրական °C (°F) | 21.2 (70.2) |
22.1 (71.8) |
24.1 (75.4) |
26.5 (79.7) |
29.1 (84.4) |
32.2 (90) |
31.2 (88.2) |
30.5 (86.9) |
30.1 (86.2) |
26 (79) |
23.6 (74.5) |
21.9 (71.4) |
26.54 (79.81) |
Միջին ցածր °C (°F) | 16.4 (61.5) |
17.8 (64) |
19.5 (67.1) |
22 (72) |
24.2 (75.6) |
27.1 (80.8) |
25.4 (77.7) |
24.9 (76.8) |
25.5 (77.9) |
21 (70) |
18.6 (65.5) |
17 (63) |
21.62 (70.99) |
Տեղումներ մմ (դյույմ) | 17 (0.67) |
11 (0.43) |
14 (0.55) |
20 (0.79) |
9 (0.35) |
4 (0.16) |
19 (0.75) |
34 (1.34) |
26 (1.02) |
9 (0.35) |
14 (0.55) |
6 (0.24) |
183 (7.2) |
աղբյուր: Climate-Data.org, altitude: 719m[4] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ali Sabieh» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ Атлас мира. Роскартография, 2010. ISBN 978-5-85120-295-7
- ↑ Сомали. Справочная карта. Масштаб 1:2 500 000. М., ГУГК, 1980
- ↑ «Climate: Ali Sabieh - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.