Ալի Աբբաս Ալ-Խիլֆի (արաբ․՝ علي عباس مشيهد الحلفي‎‎, անգլ.՝ Ali Abbas Al-Hilfi, օգոստոսի 30, 1986(1986-08-30)[1], Բաղդադ, Իրաք), իրանցի ֆուտբոլիստ, պաշտպան և կիսապաշտպան, հանդիսանում է А-լիգայի «Բելլինգտոն ֆենիկս»։

Ալի Աբբաս
արաբ․՝ علي عباس‎‎
Քաղաքացիությունը  Իրաք և  Ավստրալիա[1]
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 30, 1986(1986-08-30)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Բաղդադ, Իրաք
Հասակ 171 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ալի Աբբասը հասարակության ուշադրությունը գրավել է 2007 թվականի նոյեմբերին, այն բանից հետո, երբ Իրաքի երիտասարդական թիմի երկու այլ ֆուտբոլիստների հետ միասին, Ավստրալիայում քաղաքական ապաստան խնդրել է մինչև 23 տարեկանների համար Օլիմպիական խաղերի որակավորման փուլում տեղական թիմի հետ հանդիպումից առաջ, Գոսֆորդում[2][3]։

Խաղացողը բանակցություններ է վարում Մարքոնի Ստալիոնսի հետ, սակայն 2008 թվականի սկզբին վերադառնում է Իրաք, պայմանագիր կնքելով «Ալ-Կուվայի» հետ, որի համար նա խաղացել է 30 խաղ և խփել 11 գնդակ։

2009 թվականի փետրվարին Աբբասը պայմանագիր է կնքել Ավստրալիայի ակումբի հետ, որը հանդես է եկել Նոր Հարավային Ուելսի Պրեմիեր լիգայում։ Անցկացրել է 29 խաղ և 8 գոլի հեղինակ դարձել, խաղացողը թիմի հետ միասին գրավել է երկրորդ տեղը, այնուհետև տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ Ջետս» Ա-լիգայի ակումբ։

Երեք տարի անընդմեջ Նյուքասլում խաղալով, Աբբասը անցկացրել է 60 խաղ, խփել 4 գնդակ։ 2012 թվականին հունվարի 26-ին Ալի Աբբասը ստանում է Ավստլիայի քաղաքացիություն[4]։ Ակումբի հետ պայմանագիրը ավարտվել է 2011/12 մրցաշրջանի ավարտից հետո, իսկ Իրաքցին տեղափոխվեց ևս մեկ ավստրալիական ակումբ՝ «Սիդնեյ»։

2016 թվականի մայիսի 12-ին պայմանագիր կնքեց Հարավային Կորեաի «Պխոխան Ստիլեպս» ակումբի հետ[5]։ Նա չկարողացավ դառնալ հիմնական խաղացող, և մեկ տարվա ընթացքում Ալին անցկացրեց ընդամենը 10 հանդիպում Հարավային Կորեայի առաջնությունում։

2017 թվականի սկզբին Աբբասը կորցրեց իր տեղը Չխվե Սուն Խո թիմում, ակումբը առաջարկել էր, որ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվի[6], բայց ֆուտբոլիստը հրաժարվել է հեռանալ։ Միայն մայիսին Աբբասը ստացավ ազատ գործակալի կարգավիճակ։

2017 թվականին օգոստոսի 23-ին վերադարձավ А-լիգա ստորագրելով երկու տարվա պայմանագիր Վելլինգտոն ֆենիկս ակումբի հետ։ Ֆուտբոլիստի խոսքերով, նա շատ այլ առաջարկներ ուներ, այդ թվում Իրաքի ակումբներից, սակայն ցանկանում էր կրկին խաղալ А-լիգայում[7]։

Ազգային հավաքական խմբագրել

Ալի Աբբաս խաղացել է վեց հանդիպում Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի որակավորման շրջանակներում Իրաքի օլիմպիական թիմի համար։

Հիմնական ազգային հավաքականի համար ֆուտբոլիստը անցկացրեց տաս հանդիպում և նվաճեց Ասիայի գավաթը։

Ձեռքբերուններ խմբագրել

Իրաք   Իրաք

  • Ասիաի գավաթի տիրող 2007

Միջազգային վիճակագրություն խմբագրել

Հավաքական Տարի Հանդիպումներ Գոլեր
Իրաք
2007 6 0
2011 1 0
Արդյունքներ 7 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Wisam, Mohammed (2007 թ․ նոյեմբերի 18). «Iraq says 3 soccer players seek Australia asylum». reuters.com (անգլերեն). Рейтер. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  3. Gardiner, James (2010 թ․ դեկտեմբերի 13). «Ali's new lease on life». theherald.com.au (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  4. Leeson, Josh (2012 թ․ հունվարի 9). «True-blue Ali Abbas hoping to reunite with family in lucky country». theherald.com.au (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  5. Birch, Stephen. (2016 թ․ մայիսի 12). «Sydney FC fan favourite Ali Abbas signs with Korean outfit Pohang Steelers» (անգլերեն). The Daily Telegraph. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  6. Lewis, Dave. (2017 թ․ փետրվարի 7). «EXCLUSIVE: Vidosic and Abbas set for K-League swap» (անգլերեն). The World Game. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
  7. «Iraq international Ali Abbas joins Wellington Phoenix» (անգլերեն). ESPN. 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.