Ալիս դը Շամբրիե
Ալիս դը Շամբրիե (ֆր.՝ Alice de Chambrier, սեպտեմբերի 28, 1861, Նևշատել, Շվեյցարիա - 1882[1][2][3][…], Նևշատել, Շվեյցարիա), շվեյցարացի բանաստեղծուհի և նորավեպերի հեղինակ, հիմնականում ստեղծագործել է ֆրանսերեն։
Ալիս դը Շամբրիե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1861 |
Ծննդավայր | Նևշատել, Շվեյցարիա |
Մահացել է | 1882[1][2][3][…] |
Մահվան վայր | Նևշատել, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Մեկ տարեկան հասակում կորցրել է մորը։ 1876-1877 թվականներին ապրել է Դարմշտադտում, դասավանդել է գերմաներեն, այդ լեզվով հեղինակել է մի քանի ստեղծագործություն։ Կենդանության օրոք պարբերականներում հրատարակել է ոչ մեծ քանակությամբ երկեր։ «Քնած գեղեցկուհին» բալլադի համար արժանացել է Թուլուզի ծաղկախաղերի ակադեմիայի մրցանակին (1882)։ Վախճանվել է շաքարախտային կոմայից։
Ալիս դը Շամբրիեին համբավ է բերել նրա բանաստեղծությունների՝ «Այն կողմում» (Au-delà) խորագիրը կրող ժողովածուն, որը կազմել ու հրատարակության էր պատրաստել Ֆիլիպ Գոդեն (առաջին անգամ տպագրվել է 1883 թվականին, հետագայում բազմիցս վերահրատարակվել է)։
Ստեղծագործություններ Խմբագրել
- Atlantide (1880, պոեմ)
- Belladonna// Trois Nouvelles : Verena, Belladonna, Cendrillon (1882)
- Au-delà (1883, վերահրատ. 1884, 1885, 1886, 1891, 1899, 1934)
- Le Chatelard de Bevaix dans le Musée neuchâtelois (1884, վերահրատ. 1934, 1947)
- Œuvres poétiques, préface de Marc Eigeldinger, postface de Guy de Chambrier (1972)
- Sibylle ou le Chatelard de Bevaix (1983)
- Légendes et récits, Liminaire (1990)
- Poèmes choisis (1998)
- Oh ! Laissez-moi chanter…, Հանս Էռնիի նկարազարդումներով (2004)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 3,2 FemBio database (գերմ.)
Գրականություն Խմբագրել
- Barbier H. Alice de Chambrier et son œuvre littéraire. Cahors: Impr. A. Coueslant, 1937
- Evard M. Grandes figures féminines de notre passé suisse. Neuchâtel; Paris: Delachaux & Niestlé, 1944
- Pionnières et créatrices en Suisse romande: XIXe et XXe siècles. Genève: Slatkine, 2004