Ալիսա Բաղդասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալիսա Յուրիի Բաղդասարյան (ապրիլի 5, 1985, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (2015), Արցախի գրողների միության (2005), ՀԳՄ անդամ (2007)[1]։
Ալիսա Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրականագետ |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ալիսա Բաղդասարյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
2002 թվականին ավարտել է Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 2002-2007 թվականներին սովորել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրություն բաժնում։ 2009-2015 թվականներին եղել է ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի հայցորդ։ 2015 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Մաքսիմ Հովհաննիսյանը գրող և հրապարակախոս» թեմայով, և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
2007-2020 թվականներին աշխատել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնում որպես դասախոս։ 2008 թվականից նշանակվել է նույն համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ։ 2019-2020 թվականներին աշխատել է Արցախի հանրային հեռուստատեսությունում որպես լրագրող-խմբագիր։ 2020 թվականի սեպտեմբերին նշանակվել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ։ 2021-2023 թվականներին եղել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պրոռեկտորը[2]։
Մատենագիտություն խմբագրել
Բանաստեղծական ժողովածուներ խմբագրել
- Խոտի աղերսանք, Ե., Վաչագան Բարեպաշտ, 2005, 31 էջ։
- Թիթեռախաղ, Ե., Վաչագան Բարեպաշտ, 2007, 64 էջ։
- Հայացքի մերկություն, Ստեփանակերտ, Դիզակ պլյուս, 2010, 127 էջ։
- Գրիչս երազ է տեսնում, Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրտ․, 2014, 240 էջ[3]։
- Պատերազմից հետո, Ե., ՎՄՎ-Պրինտ, 2021, 128 էջ[4]։
- Տունդարձի ճանապարհին (2022)[5]
Մենագրություն խմբագրել
- Մաքսիմ Հովհաննիսյան. գրող և հրապարակախոս, «Սոնա» հրատարակչություն, Ստեփանակերտ, 2017, 224 էջ[6]։