Մաքսիմ Հովհաննիսյան

հայ հրապարակախոս, գրող

Մաքսիմ Երվանդի Հովհաննիսյան (իսկական անունը՝ Միսաք Ավանեսյան, փետրվարի 18, 1934(1934-02-18), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հունիսի 3, 2020(2020-06-03)[1], Ստեփանակերտ, Արցախ), հայ գրող, հրապարակախոս։

Մաքսիմ Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 18, 1934(1934-02-18)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 3, 2020(2020-06-03)[1] (86 տարեկան)
Վախճանի վայրՍտեփանակերտ, Արցախ
Մասնագիտությունգրող և հրապարակախոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
ԿրթությունԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (1958)
ԱշխատավայրՍտեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն և Ազատ Արցախ
Պարգևներ
Մաքսիմ Հովհաննիսյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1952 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցը, 1958 թ.՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

1958-1986 թվականներին աշխատել է ԼՂԻՄ ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում որպես թղթակից, ապա՝ գլխավոր խմբագիր, 1986-1987 թվականներին՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկ թատրոնի տնօրեն։

Գրողը միշտ կապված է եղել թատրոնին, եղել է նրա գեղարվեստական խորհրդի անդամ, ակտիվ մասնակցել է խաղացանկի ձևավորմանը, հայերեն թարգմանել ռուս դրամատուրգների պիեսները (Ալեքսանդր Օստրովսկու «Գեղեցիկ տղամարդը»)։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մասնակցել է 1987 թ. Երևանում կազմակերպված համամիութենական ստուգատեսին, արժանացել մամուլի բարձր գնահատականին[2]։

1988-1993 թվականներին՝ «Խորհրդային Ղարաբաղ» (հետագայում՝ «Արցախ») օրաթերթի գլխավոր խմբագիր։ Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ադրբեջանի հետ առճակատումը տեղի էր ունենում գաղափարաքաղաքական բնագավառում։ Այդ պայքարի կենտրոնում էր «Խորհրդային Ղարաբաղ» թերթը, որի սուր հրապարակումները մերկացնում էին Ադրբեջանի իշխանությունների հայահալած քաղաքականությունը, կոչ հնչեցնում հանուն Արցախի հայ ժողովրդի ազատության ու անկախության, հանուն «Միացում» գաղափարի իրականացման[2]։

1993-1995 թվականներին՝ ԼՂՀ Նախարարների խորհրդի լրատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար։ 1995-98-ին՝ «ԼՂ Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր։

Աշխատություններ խմբագրել

Հեղինակ է մարդու բարոյահոգեբանական աշխարհն արտացոլող պատմվածքների ու ակնարկների («Իմ հին լորենի», 1970, «Գյուղացի մարդիկ», 1977, «Եվ սիրտն ասաց», 1980, «Նարնջագույն գիշերներ», 1983, «Շոգ», 1986, այլ ժողովածուներ)։ Արցախահայության կյանքը, նրանց ազատագրական հերոսամարտը, ըմբոստ ու մարտնչող ոգին և դեպի բարու հաղթանակն ունեցած աննկուն հավատն է արտացոլված Հովհաննիսյանի «Մենք» (1989)[3], «Գնում ենք արևին դիմավորելու» (1991)[4], «Արցախ իմ, ցավ իմ» (1998) ժողովածուների պատմվածքներում։

2005-2009 թթ. հրատարակվել է նրա ստեղծագործությունների չորհատորյակը, 2006 թ. լույս է տեսել «Հարար-հարար» ժողովածուն, իսկ 2008-2009 թթ.` «Չաստվածների խնջույքը» գիրքը[2]։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Կապուտակ ծովը։ Նշումներ ադրբեջանական ժամանակակից արձակից.- Բաքու։ Յազըչը, 1984.- 198 էջ․- Որոշ ստեղծագործություններ։

Մրցանակներ, պարգևներ խմբագրել

  • «Մենք» գրքի համար՝ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ (1990)
  • «Արցախ իմ, ցավ իմ» ժողովածուի համար՝ ԼՂՀ Եղիշեի անվան պետական մրցանակ (2004)
  • ԱՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
  • «Վաստակավոր լրագրող» կոչում
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է գրող, հրապարակախոս Մաքսիմ Հովհաննիսյանը
  2. 2,0 2,1 2,2 Մաքսիմ Հովհաննիսյանը Արցախի ԳՄ կայքում
  3. Հովհաննիսյան, Մաքսիմ Երվանդի (1989). Մենք: Ակնարկներ, պատմվածքներ. Խորհրդային գրող. ISBN 978-5-550-00402-9.
  4. Հովհաննիսյան, Մաքսիմ Երվանդի (1991). Գնում ենք արեւին դիմավորելու։ Պատմվածքներ. Արեւիկ. ISBN 978-5-8077-0463-4.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Հովհաննիսյան» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։