Ալիչե Պարիզի (իտալ.՝ Alice Parisi, դեկտեմբերի 11, 1990(1990-12-11)[1], Տիոնե դի Տրենտո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստուհի, «Ֆիորենտինա» ակումբի կանանց թիմի կիսապաշտպան[2]։ Նախկինում խաղացել է իտալական «Տրենտո», «Բարդոլինո», «Տավանիակո», «Սասուոլո» թիմերում[3]։ Ընդգրկվել է Իտալիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականում[4], որի կազմում իր նորամուտը նշել է 2007 թվականի հուլիսին՝ մասնակցելով Մեքսիկայի կանանց ազգային հավաքականի դեմ մրցախաղին։ Հաջորդ տարում Իտալիայի մինչև 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի՝ իր տարեկիցների առաջնությանը, նվաճել մայրցամաքի չեմպիոնուհու տիտղոսը, ընդ որում՝ եզրափակիչ հանդիպման ժամանակ դարձել է վճռորոշ գոլի հեղինակ։

Ալիչե Պարիզի
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 11, 1990(1990-12-11)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Տիոնե դի Տրենտո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա
Հասակ 167 սանտիմետր
Քաշ 62 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Այնուհետև մասնակցել է Եվրոպայի կանանց 2009 թվականի առաջնության որակավորման և եզրափակիչ փուլերի մրցաշարերին[5], աշխարհի կանանց 2011 թվականի առաջնության և Եվրոպայի կանանց 2013 թվականի առաջնության որակավորման փուլերի խաղերին[6]։

Մարզական նվաճումներ խմբագրել

  • Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի առաջնության հաղթող - 2008 թ.
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հաղթող - 2009 թ.՝ Վերոնայի «Բարդոլինո»-ի, 2017 թ.՝ «Ֆիորենտինա»-ի կազմում
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2013 և 2014 թթ.՝ «Տավանիակո»-ի, 2017 և 2018 թթ.՝ «Ֆիորենտինա»-ի կազմում
  • Իտալիայի կանանց ֆուտբոլի սուպերգավաթակիր - 2008 թ.՝ Վերոնայի «Բարդոլինո»-ի, 2018 թ.՝ «Ֆիորենտինա»-ի կազմում
  • Ալիչե Պարիզին 2013 թվականին արժանացել է «Ոսկե աղջիկ» մրցանակի, որը սահմանված է Իտալիայի լավագույն ֆուտբոլիստուհուն խրախուսելու համար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «Profile». Soccerway. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Profile in Tavagnacco's website
  4. Qualificazioni europee: Ultimi due impegni del 2011 contro Polonia e Grecia Արխիվացված 2017-02-13 Wayback Machine Italian Football Federation
  5. Profile in UEFA's 2009 Euro archive
  6. Statistics in UEFA.com

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիչե Պարիզի» հոդվածին։