Ալինա Փահլևանյան

հայ երաժշտագետ, ֆոլկլորագետ

Ալինա Աշոտի Փահլևանյան (Հոկտեմբերի 18, 1936[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, ֆոլկլորագետ։ Արվեստագիտության թեկնածու (1989):

Ալինա Փահլևանյան
Ծնվել է18.10.1936[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պռտական կոնսերվատորիա
Գիտական աստիճանԱրվետագիտության թեկնածու և պրոֆեսոր
ՄասնագիտությունԵրաժշտագետ
ԱմուսինԳևորգ Գյոդակյան

Կենսագրություն

խմբագրել

Ալինա Փահլևանյանը ծնվել է Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի, 1961 թվականին՝ երաժշտագիտության բաժինները։ 1970 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1994 թվականից, 1992 թվականից՝ կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի վարիչ[3]։

 
Աջից՝ ձախ. երաժշտագետներ Ալինա Փահլևանյան, Գևորգ Գյոդակյան, Սուսաննա Ամատունի, Արմեն Բուդաղյան և կոմպոզիտոր Գեղունի Չթչյան, 2001 թվական, ՀՀ ԳԱԱ, Առնո Բաբաջանյանին նվիրված գիտաժողով

Ստեղծագործություններ

խմբագրել

Հեղինակ է նաև դասագրքերի ու մեթոդ, ձեռնարկների[4]։

Կազմել է ժողովածուներ՝

  • «Հայրենի երգեր» (1980)
  • «Թալին, հայկական ժողովրդական երգեր և նվագներ», 1984 (համահեղինակ)
  • «Հայրենական մեծ պատերազմը հայ ժողովրդական և գուսանական երգերում», 1995 (համահեղինակ)
  • «Սասնա ծռեր» դյուցազնավեպ» (1996, համահեղինակ)
  • «Կարոս խաչ» վիպական ասքի նորահայտ պատումները, Երևան։ Ամրոց գրուպ, 2004 (համահեղինակ)
  • Вопросы армянской музыкальной фольклористики, Ереван: Изд-во ЕГК, 2005.
  • Армянские композиторы об искусстве
  • «Երաժշտություն 2», ISBN 978-9939-99-021-7, 2023 (համահեղինակ)[5]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://am.hayazg.info/index.php?curid=13020
  2. https://am.hayazg.info/index.php?curid=13020
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Results of search for 'au:Փահլևանյան, Ալինա Աշոտի». opac.flib.sci.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. Երաժշտություն 2, «Զանգակ» հրատարակչություն

Արտաքին հղումներ

խմբագրել