Սմաիլով Ալիխան Ասխանովիչ (ղազ.՝ Смайлов Әлихан Асханұлы դեկտեմբերի 18, 1972(1972-12-18), Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախստանցի քաղաքական գործիչ, Ղազախստանի Հանրապետության վարչապետի առաջին տեղակալ-Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարար, Ղազախստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար (2022), Ղազախստանի վարչապետ։ 1994 թվականին ավարտել է Ղազախստանի Ալ-Ֆարաբի անվան պետական ազգային համալսարանը (1994) «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ։ 1996 թվականին Ղազախստանի Նախագահին առընթեր ստացել է պետական կառավարման մագիստրոսի աստիճան Ղազախստանի Հանրապետության մենջեմենթի, տնտեսագիտության և կանխատեսման ինստիտուտի կողմից։

Ալիխան Սմաիլով
 
Կրթություն՝ Ղազախստանի համալսարան
Մասնագիտություն՝ պետական ծառայող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 18, 1972(1972-12-18) (51 տարեկան)
Ծննդավայր Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ղազախստան
 
Պարգևներ
Medal of Labour «Ղազախստանի Հանրապետության անկախության 10 տարի» հոբելյանական մեդալ medal "10 years of the Constitution of Kazakhstan" «Աստանայի 10 տարի» մեդալ «Ղազախստանի Հանրապետության անկախության 20-ամյակի» մեդալ Պարասատի շքանշան և «Ղազախստանի Հանրապետության անկախության 25 տարի» մեդալ

2022 թվականի հունվարի 5-ին Ղազախստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Ղազախստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։

2022 թվականի հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևի հրամանագրով` Ալիխան Սմաիլովը նշանակվել է Ղազախստանի վարչապետի պաշտոնում[1]։

Կարիերա խմբագրել

  • Ա-Ինվեստ ներդրումային և սեփականաշնորհման հիմնադրամի աշխատակից (1993-1995)[2]։
  • Ալմաթի քաղաքի վարչակազմի առևտրի և արդյունաբերության բաժնի գլխավոր մասնագետ (1995-1996);
  • Ղազախստանի Հանրապետության Նախագահին առընթեր բարձրագույն տնտեսական խորհրդի ստաժոր (1996);
  • Ղազախստանի Հանրապետության Ազգային վիճակագրական գործակալության վարչության պետի տեղակալ, վարչության պետ (08.1996-03.1998);
  • Ղազախստանի Հանրապետության վիճակագրական պլանավորման և բարեփոխումների գործակալության վիճակագրության և վերլուծության կոմիտեի նախագահի տեղակալ (03.1998-04.1998);
  • Գլխավոր փորձագետ, Ղազախստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի սեկտորի վարիչ (1998-1999);
  • Ղազախստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կազմակերպական-վերահսկիչ բաժնի պետական տեսուչ (08-11. 1999);
  • Ղազախստանի Հանրապետության վիճակագրության գործակալության նախագահ (11.1999-02.2003);
  • Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ (02.2003-2003);
  • «Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրման պետական ապահովագրական» բաժնետիրական ընկերության վարչության նախագահ (2003-2006);
  • Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ (02.2006-01.2007);
  • «Կազագրո» ազգային Հոլդինգ բաժնետիրական ընկերության նախագահ (01.2007-11.2008);
  • Ղազախստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար (21.11.2008-10.2009);
  • Ղազախստանի Հանրապետության վիճակագրության գործակալության նախագահ (27.10.2009-13.08.2014);
  • Ղազախստանի Հանրապետության ազգային Էկոնոմիկայի նախարարության վիճակագրության կոմիտեի նախագահ (08.2014-12.2015);
  • Ղազախստանի Հանրապետության Նախագահի օգնական (11.12.2015-18.09.2018);
  • Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարար (18.09.2018)

Այլ պաշտոններ։

  • «Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրման պետական ապահովագրական կորպորացիա» ԲԸ տնօրենների խորհրդի անդամ (09.2006-03.2007);
  • «Սամրուկ »Հոլդինգ ԲԸ տնօրենների խորհրդի անդամ (12.2006-03.2007);
  • «Կազագրո» ազգային Հոլդինգ ԲԸ տնօրենների խորհրդի անդամ (12.2006);
  • «Պարենային պայմանագրային կորպորացիա» ԲԸ, «Կազագրոմարկետինգ» ԲԸ, «Կազագրոֆինանս» ԲԸ, «ագրարային վարկային կորպորացիա» ԲԸ տնօրենների խորհրդի նախագահ (2007-2008);
  • Միջազգային ֆինանսական համայնքի հետ փոխգործակցության բարելավման հանձնաժողովի անդամ (30.01.2009);
  • Ղազախստանի հանրապետության կառավարիչների խորհուրդներում կառավարչի տեղակալ (20.03.2009);
  • «Սամրուկ-Յազին» ազգային բարեկեցության հիմնադրամ ԲԸ տնօրենների խորհրդի անդամ (29.12.2015);
  • Ղազախստանի Հանրապետության Նախագահին առընթեր օտարերկրյա ներդրողների խորհրդի անդամ (08.06.2016);
  • Ղազախստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը ՂՀ Ազգային Բանկի Վարչության կազմում (02.02.2016-ից)
  • «Սամրուկ-Յազին» տնօրենների խորհրդին կից տրանսֆորմացիայի ծրագրի իրականացման վերահսկողության կոմիտեի անդամ (05.2016)
  • Վարչապետի առաջին տեղակալ ՂՀ ֆինանսների նախարար (02.2019)
  • Ղազախստանի ներկայացուցիչը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում (04.2019)
  • Ֆեդերացիայի նախագահի թեստերի և նախագահական բազմամարտերի միության նախագահ (26.12.2019)
  • ՂՀ վարչապետի առաջին տեղակալ (18.01.2021)
  • ՂՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար (05.01.2012)

Մրցանակներ խմբագրել

«Պարասատ» շքանշան (2020)[3]։

Մեդալներ՝ «Երեն յեհբեհիշին», «Ղազախստանի անկախության 10 տարին», «Ղազախստանի Սահմանադրության 10 տարին», «10 տարի Աստանայում», «Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում ներդրած ավանդի համար» II աստիճան (08.05.2015)։

Զինվորական ծառայություն, զինվորական և հատուկ կոչումներ, դասային աստիճաններ՝ «1-ին աստիճանի խորհրդական» դիվանագիտական աստիճան։

Ընտանեկան դրությունը խմբագրել

Ալիխան Սմաիլովը ամուսնացած է, ունի հինգ երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղազախստանը նոր վարչապետ ունի
  2. «Досье: Смаилов Алихан Асханович».
  3. «Накануне Дня Независимости ряду казахстанцев присуждены государственные награды». akorda.kz. 2020 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիխան Սմաիլով» հոդվածին։