Ալիգո (ֆր.՝ aligot)[1][2], պանրից ուտեստ, խառնված կարտոֆիլի պյուրեի հետ (հաճախ սխտորի հետ), որը պատրաստում են Օբրակ մարզում (Ավերոն, Կանտալ, Լոզեր, Օքսիտանիա), Ֆրանսիայի կենտրանական զանգվածի հարավում[3]։ Ավերոնի գավառից այս ուտեստը, որը նման է ֆոնդյուի, համարվում է սովորական ուտեստ Օվերնի ռեստորաններում։

Ալիգո
ԵնթատեսակԿարտոֆիլի պյուրե
Առաջացման երկիր Ֆրանսիա
 Aligot Վիքիպահեստում

Ավանդաբար Tomme de Laguiole (Tomme fraîche) կամ էլ տոմմա դ’Օվերնի պանրից պատրաստված ալիգոն համարվում է ֆրանսիական դելիկատես, որը բարձր է գնահատվում տեղական գաստրոնոմիայում՝ թուլուզյան երշիկներով կամ տապակած խոզի մսով[4]։ Բացի տոմմայից, ալիգո պատրաստելիս կարող են օգտագործվել տարբեր պանիրներ, որոնցից են կանտալը[5], մոցարելլան[6] և լայոլը։ Պանրի ընտրությունը կարևոր է և մեծ ազդեցություն է թողնում արդյունքի վրա։ Տոմման դժվար է գտնել Ֆրանսիայի սահմաններից դուրս, իսկ շատ այլ պանիրներ համարվում են չափազանց կոշտ։ Պանիրը պետք է լինի փափուկ, թեթև կաթնային համով, բայց ոչ չափից աղի և հեշտորեն հալվող։ Մեծ Բրիտանիայում լավագույնն է համարվում լանկշարյան պանիրը[7]։ Նախընտրելի է ալյուրի, այլ ոչ թե մոմ կարտոֆիլը[7]։

Բաղադրիչներ խմբագրել

Ալիգոն պատրաստվում է կարտոֆիլի պյուրեից՝ կարագի, սերուցքի, մանրացված սխտորի և հալած պանրի հետ խառնված։ Ուտեստը համարվում է պատրաստ, երբ այն դառնում է համասեռ։ Չնայած բաղադրատոմսերը տարբերվում են, «Larousse Gastronomique»[3] պնդում է, որ բաղադրիչներն են 1 կգ կարտոֆիլ, 500 գ տոմմա, լայոլ կամ կանտալ պանիր, 2 պճեղ սխտոր, 30 գ կարագ, աղ և պղպեղ։

Պատմություն խմբագրել

Այս ուտեստը ուխտավորները պատրաստում էին Սանտյագո դե Կոմպոստելայի ճանապարհին, ովքեր գիշերում էին այդ մարզում[4]։ Համաձայն առասպելին, ալիգոն ի սկզբանե պատրաստում էին հացով, որը հետո փոխարինվել է կարտոֆիլով, երբ այն հայտնվել է Ֆրանսիայում[5][7][8][9]։ Այսօր այն մատուցում են գյուղական հանդիպումներին և տոներին՝ որպես հիմնական ուտեստ։ Ալիգոն մինչ օրս եփվում է ձեռքով Ավերոնի տներում և փողոցային շուկաներում[4]։ Ալիգոն ավանդորեն մատուցում են Օվերնիի կարմիր գինու հետ։

Ստուգաբանություն խմբագրել

Հնարավոր է, որ անունը փոխառվել է օքսիտանական alicouot-ից, հնարավոր է լատիներեն aliquid-ից կամ հին ֆրանսիական harigoter-ից։ Նաև կա վարկած, որ անվանումը առաջացել է alle cuite («եկեք ուտելու», «ամեն ինչ պատրաստ է») արտահայտությունից, որով վանականները ողջունում էին ուխտավորներին[10].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vongerichten, Jean-Georges; Bittman, Mark (2000). Simple to Spectacular: How to Take One Basic Recipe to Four Levels of Sophistication. ISBN 0767903609.
  2. «Martha Stewart - Aligote on Toast». 2012 թ․ ապրիլի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  3. 3,0 3,1 «Larousse Gastronomique». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Regions of France: Aveyron Aligot». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 25-ին.
  5. 5,0 5,1 Wells, Patricia (1981 թ․ նոյեմբերի 18). «Celebrating Regional Cooking of France». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  6. «Too Many Chefs». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
  7. 7,0 7,1 7,2 Felicity Cloake (2020 թ․ փետրվարի 5). «How to cook the perfect aligot». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
  8. Gaudry, François-Régis (2018 թ․ հոկտեմբերի 16). Let's Eat France!: 1,250 specialty foods, 375 iconic recipes, 350 topics, 260 personalities, plus hundreds of maps, charts, tricks, tips, and anecdotes and everything else you want to know about the food of France. ISBN 9781579658762.
  9. Mah, Ann (2013). Mastering the Art of French Eating: From Paris Bistros to Farmhouse Kitchens, Lessons in Food and Love. New York: Penguin. ISBN 9781101638156.
  10. Француженки едят с удовольствием. Анн Ма. — М: ЭКСМО, 2014

Աղբյուրներ խմբագրել