Կասբահ (արաբ․՝ قصبة‎‎, նշանակում է ամրոց), Ալժիրի Ալժիր մայրաքաղաքի միջնաբերդն է, որը շրջափակում է այն։ Ընդհանուր առմամբ, Կասբահը պարսպապատ միջնաբերդն է Հյուսիսային Աֆրիկայի բազմաթիվ քաղաքներում[1]։

Ալժիրի Կասբահ
Casbah of Algiers*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ալժիր
Տիպ Մշակութային
Չափանիշներ ii, v
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Աֆրիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1992  (16 նստաշրջան)
Համար 565
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

1992 թվականին Կասբահը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։

Պատմություն խմբագրել

Ալժիրի Կասբա նահանգը հիմնադրվել է հին Իկոսիումի ավերակների վրա։ Այն միջին չափի քաղաք էր, որը կառուցված էր բլրի վրա և տարածվում էր դեպի ծով, բաժանված է երկու մասերի` Բարձր քաղաք և ցածր քաղաք։ Այստեղ հայտնաբերվել է 17-րդ դարի մզկիթներ և քանդակներ որոնցից են՝ Կետչաուա մզկիթը (կառուցվել է 1794 թվականի Դեյ Բաբա Հասսանի կողմից), երկու մինարեներով, Ջեդիդ ալ մզկիթը (կառուցվել է 1660 թվականին, Թուրքական տիրապետության ժամանակ)։ Վերջինս ունի հսկայական ավարտուն ձվաձև գմբեթ և չորս փոքրիկ գմբեթներ։ Մզկիթներից ամենահինը Էլ Քեբիրն է, որը կառուցվել է Ալ-Մորավիների պետության կառավարիչ Յուսուֆ իբն Տաշֆինի կողմից և վերակառուցվել է ավելի ուշ՝ 1794 թվականին)։ Ալի Բեթչնին մզկիթը կառուցվել է 1623 թվականին։ Տեղի Պալատը կառուցվել է 1791 թվականին Փաշայի համար, որն այնտեղ ապրել է ութ տարի[3]։

1839 թվականին ֆրանսիացի կառավարիչը տեղափոխվեց պալատ։ 1860 թվականին այցելում են Նապոլեոն III և Եվգենյա կայսրուհին[3]։ Կասբահը կենտրոնական դեր է խաղացել Ալժիրի անկախության համար մղվող պայքարում (1954-1962)։ Կասբահը եղել է ազգային ազատագրական ճակատի (National Liberation Front) ապստամբության պլանավորման էպիկենտրոնը և ապահով ապաստան է համարվել Ալժիրում ֆրանսիական քաղաքացիների և իրավապահ մարմինների դեմ հարձակումների համար։ Որպեսզի նրանց ջանքերին հակադրվեին, ֆրանսիացիները պետք է կենտրոնանային հատկապես Կասբահի վրա։

Ընթացիկ վիճակ խմբագրել

Ինչպես հաղորդում է Ռոյթերսը 2008 թվականի օգոստոսին անկախությունից ի վեր կառավարության բացակայության և կոռուպցիայի առկայությունը նշանակում են, որ Կասբահը մատնված է անուշադրության և նրա որոշ տարածքներին սպառնում է փլուզում[4]։

Ալժիրյան իշխանությունները այս պատմական շրջանի դեգրադացման հիմնական պատճառ են համարում տարիքը, անփութությունը և գերբնակեցումը։ Վերջինս հատկապես դժվար է լուծել, որովհետև մեծ ջանքեր կպահանջվի այնտեղ ապրող բոլոր բնակիչներին տեղափոխելու համար։ Հաշվարկները կազմում են 40,000-70,000 մարդ, թեև դժվար է հետևել թափուր շինություններում տեղահանվածների թվին[5]։

Պատճառներից մեկը, որ կառավարությունը ցանկանում է բարելավել Կասբահի վիճակը, որ այն հանդիսանում է հանցագործների և ահաբեկիչների թաքստոց։ 1950-ականների վերջերին եւ քաղաքացիական անհանդուրժողականության և ֆրանսիական գաղութային իշխանության դեմ պայքարի ժամանակ այն Ազգային ազատագրման բանակի թաղամասն էր։

Պահպանողական Բելկասեմ Բաբաջին իրավիճակը որակել է որպես դժվար, բայց ոչ անհաղթահարելի, ասելով՝ «Ես դեռ հավատում եմ, որ հնարավոր է պահպանել այն, բայց դուք պետք է դատարկեք այն, և ձեզ անհրաժեշտ է որակյալ մարդկանց գտնել, ովքեր հարգում են ոճը, նյութերը։ Դա մեծ մարտահրավեր է»[6]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Arabic Name Translator. "The Casbah (Arabic: قصبة, qaṣba, meaning citadel (fortress)) is specifically the citadel of Algiers in Algeria and the traditional quarter clustered around it. More generally, a kasbah is the walled citadel of many North African cities and towns."
  2. «Касба (старая часть) города Алжир». Всемирное наследие. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 «Interior of Governors Palace, Algiers, Algeria». World Digital Library. 1899. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. William Maclean (2008 թ․ սեպտեմբերի 1). «REUTERS, William Maclean, Aug 31, 2008». Reuters.com. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
  5. «Algeria Channel». Algeria.com. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.
  6. «Wall Street Journal Blogs, The Informed Reader, July 5, 2007, 9:39 AM ET». Blogs.wsj.com. 2007 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել