Ալեֆ
Ալեֆ, սեմական աբջադների առաջին տառը։ Այն համապատասխանում է փյունիկերեն այբուբենի Ālep -ին, եբրայերենի Ālef א-ին, արամերենի Ālap
-ին, ասորերեն ʾĀlap̄ ܐ-ին, արաբերենի և պարսկերենի այբուբենների Alif ا-ին։
Ալեֆ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||
ʔ, a | ||||||||||
Դիրքը այբուբենում | 1 | |||||||||
Թվային արժեք | 1 | |||||||||
Փյունիկերենի այբբենական ածանցյալները | ||||||||||
|
Փյունիկյան այս տառը ծագել է ցուլի գլուխ պատկերող եգիպտական հիերոգլիֆից[1] և ծնունդ տվել հունարենի այբուբենի ալֆա (Α) տառին, հետագայում արտահայտելով ոչ թե կոկորդային բաղաձայնը, այլ դրան ուղեկցող ձայնավորը՝ լատիներենի A-ն, հայերենի այբը (Ա) և կիրիլիցայի А-ն։
Հնչյունաբանության մեջ ալեֆը (ˈɑːlɛf) սկզբնապես արտահայտել է կոկորդային կանգը և հաճախ տառադարձվել որպես ([ʔ])` հիմնվելով հին հունական թույլ շնչեղացման վրա։ Նույնիսկ վաղ կիրառությունների ժամանակ այն հաճախ ցույց է տվել որոշ բաղաձայնների խմբից առաջ գտնվող չշեշտված ձայնավորը։ Վաղ սեմական լեզուներում այն կարող էր նաև ցույց տալ ուժեղ շնչեղացումը՝ ցույց տալով սովորաբար երկար ձայնավորի առկայությունը[2]։
ԾագումԽմբագրել
Ալեֆ բառը ծագել է հարավ սեմական ցուլ բառից և տառի ձևը եկել է նախասեմական փորվածից, որը կարող է հիմնված է եգիպտական
|
հիերոգլիֆի հիման վրա, որը պատկերում էր ցուլի գլուխ[3]։
Եգիպտական հիերոգլիֆ | Նախասեմական գիր | Փյունիկյան գիր | Հին եբրայերեն | ||
---|---|---|---|---|---|
|
Ժամանակակից դասական արաբերենում, أليف /ʔaliːf/ բառը տառացի թարգմանվում է «ընտելացված» կամ «ծանոթ», որը ծագել է |ʔ-l-f| արմատից, որից ألِف /ʔalifa/ բայը նշանակում է «ծանոթ լինել», «մոտիկ լինել ինչ-որ բանի»[4]։ Ժամանակակից եբրայերենում նույն արմատից |ʔ-l-f| (alef-lamed-peh) ծագել է me’ulaf-ը, le’alef բայի կրավորական դերբայը, որը նշանակում է «վարժեցված» (կենդանիների մասին) կամ «ընտելացված» (վայրի կենդանիների դեպքում)։
ԱրամերենԽմբագրել
Արամերեն տառը հարմարության համար գրատպության մեջ արտահայտվել է եբրայերեն א տառով, բայց իրական տառի ձևը տարբերվում է և փոփոխվել է երկար պատմության և աշխարհագրական մեծ ընդգրկման պատճառով։ Մարաքթենը արևելյան արաբական մետաղադրամներում առանձնացնում է երեք հիմնական ուղի[5]։
Շեղ արամերեն | Վիմագիր արամերեն |
---|---|
ԵբրայերենԽմբագրել
Եբրայերենում ալեֆը գրվում է א և կարդացվում` אָלֶף։ Ժամանակակից իսրայելյան եբրայերենում, այս ձայնավորը կամ նշանակում է կոկորդային կանգը (ʔ ) կամ հորանջը (առանց բաղաձայնի իրար կից կանգնած երկու ձայնավորների անջատումը տարբեր վանկերի)։ Այն հաճախ անձայն է՝ հիմնականում բառավերջում, հաճախ բառամիջում הוּא [hu] «նա (ար.)», רָאשִׁי [ʁaˈʃi] հիմնական, רֹאשׁ [ʁoʃ] «գլուխ», רִאשׁוֹן [ʁiˈʃon] «առաջին»)։ Արտասանությունը տարբերվում է տարբեր հրեական խմբերի մոտ։
Գեմատրիայում, ալեֆը ունի 1 թվի իմաստը, եբրայական օրացույցում տարիների սկզբում գործածելիս նշանակում է 1000, (א'תשנ"ד արաբական թվանշաններով կլինի 1754 թվականը)։
Ալեֆը այինի, ռեշի և հեթի պես չեն կարող դագեշ ստանալ։ Ժամանակակից եբրայերենում ալեֆի գործածության հաճախությունը բառերում կազմում է 4.94%։
Ուղղագրական տարբերակներ | ||||
---|---|---|---|---|
Տարբեր տպագրական տառատեսակներ | Շեղ | Ռաշի | ||
Սերիֆ | Սան սերիֆ | Միալայնք | ||
א | א | א |
ԱրաբերենԽմբագրել
Արաբերենում այն գրվում է` ا, կարդացվում` ألف և տառադարձվում որպես` alif, այն արաբերենի առաջին տառն է։ Եբրայական ալեֆի հետ, հունարեն ալֆան և լատիներեն A-ն, ծագել են փյունիկյան այբուբենի it ʾāleph-ից։
Կախված բառի մեջ տեղադրությունից ալիֆը գրվում է հետևյալ կերպ։
Դիրքը բառում | Մեկուսացած | Բառավերջում | Բառամիջում | Բառասկզբում |
---|---|---|---|---|
Ձև | ا | ـا | ـا | ا |
ՄաթեմատիկաԽմբագրել
Բազմությունների տեսության մեջ, եբրայերեն ալեֆը` ալեֆ թվերի սիմվոլն է և խորհրդանշում է անվերջ բազմությունների քանակական լինելը։ Այս նշագրումն առաջին անգամ օգտագործել է Ջորջ Կանտոնը։ Մաթեմատիկայի հին գրքերում ալեֆ տառը պատահականորեն պատկերված է գլխիվայր, որը մասամբ սխալ կառուցված միատիպ մատրիքսի պատճառով էր[6]։
Տես նաևԽմբագրել
- Ալեֆ - ԽորԽե Լուիս Բորխեսի պատմվածքը
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «BBC News - Middle East - Oldest alphabet found in Egypt»։ bbc.co.uk
- ↑ Andersen F.I., Freedman D.N. (1992)։ «Aleph as a vowel in Old Aramaic»։ Studies in Hebrew and Aramaic Orthography։ Winona Lake, Indiana: Eisenbrauns։ էջեր 79–90
- ↑ «What did the letter A originally sound and look like? - Dictionary.com Blog»։ Dictionary Blog
- ↑ Wehr Hans (1994)։ A Dictionary of Modern Written Arabic: (Arabic-English) (4th ed.)։ Urbana: Spoken Language Services։ էջեր 28–29։ ISBN 0879500034
- ↑ Maraqten Mohammed (1996)։ «Notes on the Aramaic script of some coins from East Arabia»։ Arabian Archaeology and Epigraphy 7: 304–315
- ↑ Swanson, Ellen; O'Sean, Arlene Ann; Schleyer, Antoinette Tingley (1999) [1979], Mathematics into type. Copy editing and proofreading of mathematics for editorial assistants and authors (updated տպ.), Providence, R.I.: American Mathematical Society, pp. 16, ISBN 0-8218-0053-1