Ալեքս Տեյշեյրա

ֆուտբոլիստ

Ալեքս Տեյշեյրա Սանտոս (պորտ.՝ Alex Teixeira Santos, հունվարի 6, 1990(1990-01-06)[1][2][3], Դուկի դի Կաշիաս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպանը։

Ալեքս Տեյշեյրա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ալեքս Տեյշեյրա Սանտոս
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 6, 1990 (34 տարեկան)
Ծննդավայր Դուկի դի Կաշիաս, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 173 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՈւկրաինաՇախտյոր Դոնեցկ
Համար 29
Պատանեկան կարիերա

1997-2007 թթ.
ԲրազիլիաԴուկի դի Կաշիաս
ԲրազիլիաՎասկո դա Գամա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2009 թթ.
2010-ներկա
ԲրազիլիաՎասկո դա Գամա
ՈւկրաինաՇախտյոր Դոնեցկ
51 (11)
136 (50)
Ազգային հավաքական
2005
2006-2007 թթ.
2009
ԲրազիլիաԲրազիլիա (Մ-15)
ԲրազիլիաԲրազիլիա (Մ-17)
ԲրազիլիաԲրազիլիա (Մ-20)
9 (6)
50 (18)
7 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 14 օգոստոսի 2015 (UTC):

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ալեքսն իր կարիերան սկսել է «Դուկի դի Կաշիաս» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմում։ Երբ նա 10 տարեկան էր, «Դուկին» ընկերական խաղ խաղաց «Վասկո դա Գամայի» հասակակիցների հետ, որոնք խաղից անմիջապես հետո նրան հրավիրեցին իրենց մոտ։ 14 տարեկանից Ալեքսը սկսել է խաղալ Բրազիլիայի ամենաերիտասարդ հավաքականում, ինչը նրան բերեց շատ ակումբների ուշադրությանը։ 2006 թվականի սկզբին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Ալեքսին առաջարկություն արեց, բայց «Վասկոն» մերժեց եվրոպական ակումբին[4]։ 2007 թվականին մեկ այլ անգլիական ակումբ՝ «Չելսին», Ալեքսի տրանսֆերի 50%-ի համար առաջարկեց 4 միլիոն եվրո[5], բայց նույնպես մերժվեց։

2008 թվականի հունվարին Ալեքսը տեղափոխվեց ակումբի հիմնական կազմ[6]։ Հունվարի 10-ին, Դուբայի ցուցահանդեսային մրցաշարի խաղարկության ժամանակ, Համբուրգի դեմ խաղում, հիմնական կազմում կայացավ Ալեքսի դեբյուտը, որում նա կատարեց գոլային փոխանցում։ Նույն մրցաշարում Ալեքսը ակումբի հետ կնքեց 5 տարյա պայմանագիր, այն հնարավորությամբ, որ կարող է ակումբից հեռանալ 100 միլիոն բրազիլական ռեալի կամ 39 միլիոն եվրոյի դեմ[7]։ 2009 մրցաշրջանում «Վասկոն», որը մեկ տարի առաջ դուրս էր մնացել Սերիա A-յից, ժամանակից շուտ հաղթեց Սերիա B-ն, որին նպաստեց նաև Ալեքսի խաղը։

2009 թվականի դեկտեմբերի 21-ին Ալեքսը «Դոնեցկի Շախտյորի» հետ կնքեց 5-ամյա պայմանագիր։ Տրանֆերի արժեքը կազմեց 6 միլիոն եվրո[8]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Խաղացել է մինչև 15 և մինչև 17 տարեկանների հավաքականներում։ Հարավային Ամերիկայի չեմպիոն երկու տարիքային խմբերում (տիտղոսները նվաճել են համապատասխանաբար 2005 և 2007 թվականներին)։ 2009 թվականի երիտասարդական համաշխարհային առաջնության (մինչև 20 տարեկանների) արծաթե մեդալակիր։ Այդ մրցաշարում խփել է 3 գոլ, բայց Գանայի դեմ եզրափակիչ խաղի հետխաղյա 11 մետրանոցը չի կարողացել խփել։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Թարմացվել է 6 հունիսի, 2015 թվական

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ամբողջը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վասկո դա Գամա 2008 29 5 7 1 2 0 17 2 55 8
2009 22 6 3 0 - - 12 0 37 6
Ամբողջը 51 11 10 1 2 0 29 2 92 14
Շախտյոր Դոնեցկ 2009-10 3 0 - - - - - - 3 0
2010-11 26 5 4 1 8 0 1 0 39 6
2011-12 26 7 5 3 5 0 1 0 37 10
2012-13 27 10 5 4 8 2 1 0 41 16
2013-14 27 6 1 - 8 3 1 0 40 9
2014-15 22 17 6 2 8 3 0 0 37 23
2015/16 3 5 1 0 1 0 0 0 5 5
Ամբողջը 131 45 21 10 34 8 4 0 197 64
Ամբողջը կարիերայում 182 56 31 11 36 8 33 2 289 81

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «O artilheiro do futuro no Vasco». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին. (պորտ.)
  5. «Chelsea tentou levar Alex Teixeira». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին. (պորտ.)
  6. «Alex Teixeira vai treinar com os profissionais». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին. (պորտ.)
  7. «Ալեքս Տեյշեյրա Սանտոս։ Դեպի Բարսելոնա՝ Դոնեցկից տրանզիտով». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին. (ռուս.)
  8. «Ալեքս Տեյշեյրան «Շախտյորի» խաղացող». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին. (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Տեյշեյրա» հոդվածին։