Ալեխանդրո Բաենա Ռոդրիգես (իսպ.՝ Alejandro "Álex" Baena Rodríguez, հուլիսի 20, 2001(2001-07-20)[1], Ռոկետաս դե Մար, Ալմերիա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Վիլյառեալ» ակումբի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան:

Ալեքս Բաենա
իսպ.՝ Álex Baena
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 20, 2001(2001-07-20)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Ռոկետաս դե Մար, Ալմերիա, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 1,74 մետր

Ակումբային կարիերա

խմբագրել

«Ռոկետաս» և «Վիլյառեալ» ակումբների սան է: 2019 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար սկսել է հանդես գալ վերջիններիս պահեստայինների կազմում։ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի «Կոմիլիայի» դեմ խաղում նորամուտն է նշել հիմնական կազմում[2]։ 2020 թվականի հուլիսի 13-ին «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում նորամուտն է նշել Լա Լիգայում[3]։ 2021 թվականին օգնել է ակումբին հաղթել Եվրոպա լիգայում՝ Թել Ավիվի «Մաքքաբիի» դեմ խաղում առաջին գոլերը խփելով «Վիլյառեալի» կազմում[4][5]։

2021 թվականի ամռանը նրան վարձակալել է «Ժիրոնայի» ակումբը[6]։ Օգոստոսի 22-ին «Լաս Պալմասի» դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա Դիվիզիոնում[7]։ Նոյեմբերի 8-ին «Տեներիֆեի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Ժիրոնայի» կազմում[8]։ Վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Վիլյառեալ»։

Միջազգային կարիերա

խմբագրել

2018 թվականին Իսպանիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Անգլիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մասնակցել է Բելգիայի[9],Նիդեռլանդների[10] և Գերմանիայի թիմերի դեմ խաղերին[11]։ Բելգիացիների և գերմանացիների դեմ մենամարտերում դարձել է մեկական գոլի հեղինակ:

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել

«Վիլյառեալ»

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի հաղթող՝ 2020/21

Անձնական

խմբագրել
  • Լա Լիգայի լավագույն ասիստենտ՝ 2023/24[12]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Комилья VS. Вильярреал 0:5» (անգլերեն). soccerway.com. 2018—12—13. Արխիվացված է օրիգինալից 2022-08-14-ին. Վերցված է 2022-08-14-ին.
  3. «Вильярреал VS. Реал Сосьедад 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020—07—13. Արխիվացված է օրիգինալից 2022-08-14-ին. Վերցված է 2022-08-14-ին.
  4. «Вильярреал VS. Маккаби Тель-Авив 4:0» (անգլերեն). soccerway.com. 2020—11—05. Արխիվացված է օրիգինալից 2022-08-14-ին. Վերցված է 2022-08-14-ին.
  5. «Маккаби Тель-Авив VS. Вильярреал 1:1» (անգլերեն). soccerway.com. 2020—11—26. Արխիվացված է օրիգինալից 2022-08-14-ին. Վերցված է 2022-08-14-ին.
  6. «Álex Baena, loaned to Girona FC». Villarreal CF. 2021-08-19. Արխիվացված օրիգինալից 2022-08-14-ին. Վերցված է 2021-08-19-ին.
  7. «Жирона VS. Лас-Пальмас 0:0» (անգլերեն). soccerway.com. 2021—08—22. Արխիվացված է օրիգինալից 2022-08-14-ին. Վերցված է 2022-08-14-ին.
  8. «Тенерифе VS. Жирона 2:1» (անգլերեն). soccerway.com. 2021—11—08. Արխիվացված է օրիգինալից 2022-08-14-ին. Վերցված է 2022-08-14-ին.
  9. «Бельгия (до 17) VS. Испания (до 17) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018-05-14. Արխիվացված օրիգինալից 2022-05-06-ին. Վերցված է 2022-08-14-ին.
  10. «Нидерланды (до 17) VS. Испания (до 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018-05-08. Արխիվացված օրիգինալից 2018-05-22-ին. Վերցված է 2022-08-14-ին.
  11. «Испания (до 17) VS. Германия (до 17) 5:1» (անգլերեն). soccerway.com. 2018-05-11. Արխիվացված օրիգինալից 2019-06-01-ին. Վերցված է 2022-08-14-ին.
  12. «All leaders in assists». LA LIGA EA SPORTS (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Բաենա» հոդվածին։