Ալեքսիս Օհանյան
Ալեքսիս Օհանյան (ապրիլի 24, 1985[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ-ամերիկյան ինտերնետ գործարար, ակտիվիստ և ներդրող Բրուքլինում, Նյու Յորք, ով հայտնի է իր սոցիալական նորությունների «Reddit» կայքով, օգնում է գործարկել ճանապարհորդության որոնման կայքը «Hipmunk», և սկսել է գործարկել սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը։ Նա Y Combinator-ի գործընկերն է, ինչպես նաև Reddit-ի գործադիր տնօրեն[2]։
Ալեքսիս Օհանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Վիրջինիայի համալսարան (2005), Howard High School? (2001) և McIntire School of Commerce? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, վենչուրային կապիտալիստ և ներդրող |
Աշխատավայր | Reddit Inc.? և Initialized Capital? |
Ամուսին | Սերենա Ուիլյամս |
Երեխաներ | Alexis Olympia Ohanian, Jr.? |
Կայք | alexisohanian.com |
Alexis Ohanian Վիքիպահեստում |
Կարիերա
խմբագրելՕհանյանը ծնվել է Քրիս Օհանյանի՝ հայ-ամերիկացի հոր, ում նախնիներն եղել են հայոց ցեղասպանությունը վերապրածներ[3], և գերմանական ծագման մոր՝ Անկեի ընտանիքում[4]։ Նա հաճախել է Մերիլենդ նահանգի Էլիիքոթ քաղի Հովարդ միջնակարգ դպրոցը։ 2005 թվականին, ավարտել է Վիրջինիայի համալսարանը առևտրի և պատմության մասնագիտությամբ։ Այնուհետ Օհանյանը Սթիվ Հաֆմանի հետ սկսել է գործարկել reddit.com։ Reddit-ը սկզբնական ֆինանսավորում ստացել է Y Комбинатор-ից, 2006-ին condé Nast-ն է ձեռք բերել։ Ալեքսիս օհանյանը շարունակում է սերտորեն աշխատել reddit որպես նրա տնօրենների Խորհրդի անդամ[5][6][7]։
2007 թվականին, Օհանյանը հիմնադրեց Բրեդփիգ "չկորպորացիան", որն արտադրում է ապրանքներ և եկամուտը բարեգործության է տալիս։ Նա այսօր էլ շարունակում է գործարկել որպես հիմնադիր և տնօրեն[8]։
2009 թվականին Reddit-ից հեռանալուց հետո, Ալեքսիսը 3 ամիս աշխատեց Միկրոֆինանսում որպես Կիվայի ներկայացուցիչ Երևանում, Հայաստան։
2009-ին, Օհանյանը TED ելույթ ունեցավ Mister Splashy Pants կետի մասին[9]։
2010-ին Օհանյանը օգնեց գործարկել Hipmunk ճամփորդական կայքը, և այժմ կայքի խորհրդատուն է[10]։
2008 թվականի հունիսին Օհանյանը հայտարարում է իր Das Kapital Capital կազմակերպության գործունեության սկիզբը, որը կենտրոնացած է ստարտափ ներդրումներով, խորհրդատվությամբ և կոնսալտինգով։
Օհանյանին կոչում են «Արևելքի դեսպան» նրա վաղ Y Combinator կազմակերպության համար[11]։
Բաց ինտերնետ ակտիվություն
խմբագրել2010-ի վերջին և վաղ 2011-ին, Օհանյանը դեմ դուրս եկավ Կոնգրեսի Stop Online Piracy Act-ին և սենատի Protect IP Act-ին։ Նա խոսեց Կոնգրեսի անդամների հետ, օգնեց սկսել համազգային հակա- SOPA/PIPA պայքարը, որը տեղի ունեցավ 2012 թվականի հունվարի 18-ին, և ելույթ ունեցավ Նյու Յորքի հանրահավաքի ընթացքում, որը կազմակերպվել էր Նյու Յորքի տեխմիթափի կողմից[12]։
Դրամահավաքի արշավներ
խմբագրել2012 թ․ դեկտեմբերի 10-ին Ալեքսիս Օհանյանը միավորվեց Lester Chambers-ի հետ՝ համատեղ սկսելու Kickstarter նախագիծ։ Այն նպատակ ուներ թողարկելու նոր ալբոմ «Լաստերի ժամանակը եկել է»։ Նախագիծը ավելի քան $61,000 դոլար է հավաքել։
Երկու տարի անց նա հավաքեց $12,244 շահույթ չհետապնդող Black Girls Codeի համար։ 2014 թ․ մայիսին Օհանյանը գործածեց Tilt.com հարթակը՝ մեկնարկ տալով «Պահպանենք ցանցի չեզոքությունը», արշավ, որի նպատակն էր պաշտպանել FCC-ի ծրագրերը՝ չեզոքության գաղափարը տարածելու համար։
Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով այցելելով Հայաստան, 2015 թ․ ապրիլին «Ռեդիթի» համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը այցելեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու համայնքներ։
Visiting Armenia on the occasion of the 100th anniversary of the Armenian Genocide, in April 2015, Reddit co-founder Alexis Ohanian toured Children of Armenia Fund (COAF)-supported villages in rural Armenia.
Անձնական կյանք
խմբագրել2016 թվականի դեկտեմբերի 10-ին Ալեքսիս Օհանյանը նշանադրվել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ[13]։ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը[14]։ 2017 թվականի նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Ալեքսիս Օհանյանի և աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի ամուսնությունը[15]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ "Serena Williams Is Dating Alexis Ohanian, the Co-Founder of Reddit". usmagazine.com.
- ↑ Yeghiazaryan, Aghavni.
- ↑ Kompanek, Christopher (20 September 2013).
- ↑ "How Founding Reddit Got Me Through The Hardest Part Of My Life – Business Insider" Արխիվացված 2013-03-10 Wayback Machine.
- ↑ "How Y Combinator Helped Shape Reddit".
- ↑ Martin, Erik (2011-09-06). "what's new on reddit: Independence" Արխիվացված 2011-09-25 Wayback Machine.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Alexis Ohanian. «Alexis Ohanian: How to make a splash in social media – TED Talk – TED.com». Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «About». Hipmunk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Reddit Cofounder Alexis Ohanian To Join Y Combinator». TechCrunch.com. 2010 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Alexis Ohanian SOPA Protest.m4v». YouTube. 2012 թ․ հունվարի 18. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Williams Engaged to Reddit Co-Founder Alexis Ohanian", The New York Times, December 29, 2016.
- ↑ Skiver, Kevin (2017 թ․ սեպտեմբերի 1). «Serena Williams and fiance Alexis Ohanian welcome first child -- a girl». CBS Sports. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Jason Duaine Hahn; Kathy Ehrich (2017 թ․ նոյեմբերի 16). «A Perfect Match! Serena Williams and Alexis Ohanian Are Married». People. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.