Ալեքսիս Աքսիլեթ

ֆրանսիացի նկարիչ

Ալեքսիս Աքսիլեթ (ֆր.՝ Alexis Axilette, հոկտեմբերի 10, 1860(1860-10-10)[1], Դյուրտալ - հուլիսի 3, 1931(1931-07-03)[1], Դյուրտալ), ֆրանսիացի նկարիչ։

Ալեքսիս Աքսիլեթ
ֆր.՝ Alexis Axilette
Ալեքսիս Աքսիլեթ, ինքնադիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1860(1860-10-10)[1]
ԾննդավայրԴյուրտալ
Վախճանվել էհուլիսի 3, 1931(1931-07-03)[1] (70 տարեկան)
Մահվան վայրԴյուրտալ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՀռոմի ֆրանսիական ակադեմիա (1889)[2]
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Պատվավոր Լեգեոնի շքանշան
 Alexis Axilette Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսիս Աքսիլեթը ծնվել է 1860 թվականին Ֆրանսիայի Դյուրտալ կոմունայում։ Ժան Լեոն Ժերոմի և Էռնեստ Էբերի աշակերտն է եղել[3]։

1885 թվականին արժանացել է «Prix de Rome» (Հռոմի մրցանակի)։ Պարբերաբար նրա կտավները ցուցադրվել են Սալոնում, և 1892 թվականին արծաթե մեդալ է ստացել «Ամառ» կտավի համար։ Այնուհետև նա հայտնի դարձավ որպես դիմանկարիչ․ նրա դիմանկարային գործերն են․

  • Ճարտարապետ Ալեքսանդր Ֆալգերի դիմանկարները,
  • Գրող Մորիս Բարրեսի դիմանկարները,
  • Կոմպոզիտոր Ֆեռնանի դիմանկարները։

Ալեքսիս Աքսիլեթը 1900-ական թվականներին հարել է Իմպրեսիոնիզմին, սկսել է նկարել գունամատիտներով։ Եղել է առաջիններից մեկը, ով նկատել է Ժորժ Բրաքի տաղանդը (1906 թվականին Բրաքը հյուրընկալում է Ալեքսիսին, և այնտեղ էլ գնում է նրա նկարներից մեկը)[4]։

Աքսիլեթը 1903 թվականին արժանացել է Պատվո Լեգեոնի շքանշանի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. AGORHA (ֆր.) — 2009.
  3. Տեղեկություններ
  4. Alex Danchev. Georges Braque: A life. — Arcade, 2005. — P. 41. (անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսիս Աքսիլեթ» հոդվածին։