Ալեքսեյ Տիխոնով

ռուս գեղասահորդ

Ալեքսեյ Տիխոնով (ռուս.՝ Алексе́й Влади́мирович Ти́хонов, նոյեմբերի 1, 1971(1971-11-01), Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, հանդես է եկել զուգասահքում՝ Մարիա Պետրովայի հետ։ Նրանք միասին դարձել են աշխարհի չեմպիոն (2000 թվական), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1999, 2000), Ռուսաստանի չեմպիոն (2006 թվական2007 թվականին զույգը հրաժեշտ է տվել սիրողական սպորտին։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Ալեքսեյ Տիխոնով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 1, 1971(1971-11-01) (52 տարեկան)
Ծննդավայր՝Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Բացի դրանից` Իրինա Սայֆուտդինովայի հետ ներկայացրել է ԽՍՀՄ-ը։ Ալեքսեյ Տիխոնովը 1989 թվականին աշխարհի պատանեկան առաջնությանը բրոնզե մեդալակիր էր։ 1992-1994 թվականներին նա ներկայացրել է Ճապոնիան` զույգ կազմելով Յուկիկո Կավասակիի հետ և երկու անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն։

Սպորտային կարիերա

խմբագրել

Ալեքսեյ Տիխոնովը գեղասահքով սկսել է զբաղվել հինգ տարեկանից։ Նրա առաջին մարզիչն էր Վերա Բիրբրայերը։ Տասնչորս տարեկանում մենասահքից անցել է զուգասահք, իսկ 1987 թվականին տեղափոխվել է Սվերդլովսկ` Արդո և Յուլիա Ռեննիկների մոտ մարզվելու համար։ Ալեքսեյն իր առաջին ակնհայտ հաջողությանը հասավ Իրինա Սայֆուտդինովայի հետ. նրանք 1989 թվականին աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճեցին բրոնզե մեդալ։ Մեկ տարի անց զույգը բաժանվեց եւ Տիխոնովը տեղափոխվեց Մոսկվայի ԲԿՄԱ` մարզվելու Վլադիմիր Զախարովի մոտ` Եկատերինա Մուգորովայի հետ։ Նոր զույգը միասին հանդես եկավ մոտ երկու տարի, որից հետո զուգընկերուհին ամուսնացավ և հրաժեշտ տվեց սիրողական գեղասահքին։

Ռուսաստանում Ալեքսեյի համար նոր զուգընկերուհի չգտնվեց, և Վիկտոր Ռիժկինի առաջարկով նա 1992 թվականի ամռանը տեղափոխվեց Ճապոնիա ու դարձավ նախկին մենասահորդուհի Յուկիկո Կավասակիի զույգը։ Մրցակցության բացարձակ բացակայության պատճառով (Ճապոնիայում զուգասահքը շատ վատ է զարգացած) զույգը կրկնակի անգամ դարձավ երկրի չեմպիոն։ Միջազգային մակարդակում նրանք աշխարհի առաջնությունում զբաղեցրին տասնհինգերորդ հորիզոնականը և 1993 թվականին «NHK Trophy» մրցաշարում նվաճեցին բրոնզե մեդալ։

1994 թվականի ամռանը արձակուրդի նպատակով եկավ Ռուսաստան և առաջարկ ստացավ Տատյանա Տարասովայից` հանդես գալ «Բոլոր աստղերը» սառցե շոուում։ Ալեքսեյը որոշեց հրաժեշտ տալ սիրողական սպորտին։ Երեք տարի շարունակ Տիխոնովը թատրոնում Իննա Վոլյանսկայայի հետ հանդես է եկել տարբեր ելույթներով։ «Մոխրոտում» խաղացել է արքայազնի դեր, այնուհետև «Գեղեցկուհին և հրեշում»` հրեշի դերը։

Սակայն Ալեքսեյը երազում էր վերադառնալ մեծ սպորտ։ 1996 թվականի փետրվարին նա փորձեց սահել Մարիա Պետրովայի հետ, ով առանց զուգընկեր էր մնացել Պետրովա-Անտոն Սիխառուլիձե զույգի բաժանումից հետո, սակայն չհամարձակվեց շոուի կայուն աշխատանքը և Մոսկվայի բնակությունը փոխել Սանկտ-Պետերբուրգի անհասկանալի հեռանկարներով ու մեկ ամիս անց վերադարձավ թատրոն, որտեղ մնաց մինչև 1998 թվականը` մինչև վերջինիս փլուզվելը։

1998 թվականի ամռանը Ալեքսեյը առաջարկում է Մարիա Պետրովային նորից զույգ կազմել։ Արդեն չորս ամիս հետո նրանք նվաճեցին իրենց առաջին ոսկե մեդալը` Գերմանիայում կայացած «Bofrost Cup on Ice»-ի Գրան-Պրի փուլում, որից հետո անցան ֆինալ և զբաղեցրին երրորդ հորիզոնականը, իսկ հետո, նույն մրցաշրջանում, հաղթեցին Եվրոպայի առաջնությունում։

2000 թվականին Մարիա Պետրովա և Ալեքսեյ Տիխոնով զույգը դարձավ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի չեմպիոն (2006 թվական), մասնակցել է երկու օլիմպիական խաղերի (2002 թվականին` 6-րդն էին, իսկ 2006 թվականին` 5-րդը)։

2006 թվականի աշխարհի առաջնությունից հետո Պետրովան և Տիխոնովը հայտարարեցին պրոֆեսիոնալ սպորտից իրենց հեռանալու մասին։ Սակայն հետագայում, Ռուսաստանի Գեղասահքի ֆեդերացիայի խնդրանքով, որոշեցին որպես սիրողական սպորտաձևի ներկայացուցիչներ մնալ ևս մեկ մրցաշրջան[1]։ Վերջին տարում զույգը համատեղում էր սիրողական սպորտը և «Աստղերը սառույցի վրա» շոուին մասնակցությունը։ Կարիերայի վերջին աշխարհի առաջնությունում Մարիան և Ալեքսեյը կարճ ծրագրում ընդամենը 11-րդ տեղը զբաղեցրին, իսկ կամայական ծրագրից հրաժարվեցին, քանի որ Տիխոնովը վնասվածք էր ստացել։ Տոկիոյից վերադառնալուց հետո զույգը հայտարարեց սպորտից վերջնական դուրս գալու մասին[2]։

Սպորտից դուրս

խմբագրել

Անձնական կյանք

խմբագրել

2010 թվականի փետրվարի 1-ին Ալեքսեյ Տիխոնովն ու իր զուգընկերուհի ու կին Մարիա Պետրովան ունեցել են դուստր` Պոլինա անունով[5]։

Սպորտային արդյունքներ

խմբագրել
  • Ռուսաստանի կողմից
  • Մ. Պետրովայի հետ
Մրցում/Մրցաշրջան 1998—99 1999—00 2000—01 2001—02 2002—03 2003—04 2004—05 2005—06 2006—07
Ձմեռային օլիմպիական խաղեր 6 5
Գեղասահքի աշխարհի առաջնություն 4 1 4 4 3 4 2 3 WD
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 1 1 4 3 3 2 3 3 2
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 2 2 2 3 2 2 2 1
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ 3 4 5 5 3 3 2 4 6
Skate Americ|Գրան-Պրիի փուլեր 2
Skate Canada|Գրան-Պրիի փուլեր 2 3 2
Bofrost Cup|Գրան-Պրիի փուլեր 1 1 2 3 4
Cup of China|Գրան-Պրիի փուլեր 3 1
Trophee Eric Bompard|Գրան-Պրիի փուլեր 2 1
Cup of Russia|Գրան-Պրիի փուլեր 1 2 2 2
NHK Trophy|Գրան-Պրիի փուլեր 5 1 3 4 1 1
  • WD = դուրս է եկել մրցումներից
  • Ճապոնիայի կողմից
  • Յուկիկո Կավասակիի հետ
Մրցումներ 1992—1993 1993—1994
Գեղասահքի աշխարհի առաջնություն 15
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն 1 1
NHK Trophy 3
Bofrost Cup on Ice 4
  • ԽՍՀՄ-ի կողմից
  • Իրինա Սայֆուտդինովայի հետ
Մրցումներ 1988—1989
Պատանիների միջև գեղասահքի աշխարհի առաջնություն 3

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 2007` Сваха (հեռուստասերիալ)` կամեո
  • 2008` «Թեժ սառույց» (հեռուստասերիալ)` Նիկոլայ Ռոկոտով
  • 2010` Путейцы-2 (հեռուստասերիալ)` կամեո
  • 2012` Արտակարգ իրավիճակ»` Մաքսիմի հայրը` մարդը սուպերմարկետից
  • 2014` «Մենք` պապիկի հետ»` ռեժիսոր` Ալեքսանդր Կուլյամին
  • 2014` «Սրտի հիշողությունը» (մինի-սերիալ)` Ալեեքսեյ Կոռնեև, Սաշայի հայրը
  • 2015` «Գործնական առաջարկություն» (կարճամետրաժ)
  • 2015` «Ծովային սատանաներ» (հեռուստասերիալ)
  • 2015` «Թիմը» (սերիալ)
  • 2017` «Բումերանգ» (սերիալ)
  • 2017` «Երկրորդ հայացք»

Դերեր թատրոնում

խմբագրել
  • 2009` «Աննորմալը»
  • 2016` «Հրեշտակը Բավարիայից»` Պաուլ Շպիլի դերը «Լև Շտուրմանի թատրոնում»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Петрова и Тихонов остаются в любительском спорте
  2. Петрова и Тихонов стали профи
  3. 3,0 3,1 «Алексей Тихонов на сайте ruskino.ru». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  4. «Ненормальная» для чемпиона, видеосюжет портала 7dn.ru
  5. «Сообщение о рождении дочери на официальном сайте пары». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել