Անտոն Սիխարուլիձե

ռուս գեղասահորդ
(Վերահղված է Անտոն Սիխառուլիձեից)

Անտոն Սիխարուլիձե (ռուս.՝ Анто́н Тариэльевич Сихарули́дзе, հոկտեմբերի 25, 1976(1976-10-25), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ, ով հանդես է եկել զուգասահքում։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2000 թ.): 2002 թվականի օլիմպիական չեմպիոն, Օլիմպիադա-1998 արծաթե մրցանակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ելենա Բերեժնայայի հետ։ Ավելի վաղ` Մարիա Պետրովայի հետ պատանիների կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն։ 2008 թվականից 2012 թվականներին Ռուսաստանի Պետական դումայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի նախագահ։

Անտոն Սիխարուլիձե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Антон Тариэльевич Сихарулидзе
Մասնագիտացում՝քաղաքական գործիչ, գեղասահորդ և Պետական Դումայի անդամ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 25, 1976(1976-10-25) (47 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
182 սանտիմետր[1]
Քաշ՝76 կիլոգրամ[1]

Կարիերա խմբագրել

Գեղասահքով սկսել է զբաղվել վաղ մանկությունից։ Զույգ կազմելով Մարիա Պետրովայի հետ` երկու անգամ նվաճել է աշխարհի պատանեկան առաջնությունը (1994 և 1995 թվականներին)։ 1996 թվականից սկսել է հանդես գալ Ելենա Բերեժնայայի հետ` ներկայացնելով Սանկտ-Պետերբուրգը։ Մարզվել է Թամարա Մոսկվինայի ղեկավարությամբ։

1996 թվականին մարզումների ժամանակ Բերեժնայայի զուգընկեր Օլեգ Շլյախովը չմուշկով հարվածել էր գլխին։ Խոցվել էր քունքոսկրը, բեկորները վնասել էին ուղեղի թաղանթը։ Բերեժնայան ենթարկվեց երկու նյարդավիրաբուժական վիրահատության, ինչից հետո ոչ միայն սովորեց նորից քայլել, այլ նաև խոսել, կարդալ։ Նորից սովորեց սահել, այս անգամ արդեն նոր զուգընկերոջ` Անտոն Սիխարուլիձեի հետ, ով նրա կողքին էր ողջ հետվիրահատական փուլում[2]։

Գեղասահքի պատմության մեջ մտավ «Չարլի Չապլին» ծրագիրը։ Այն Սիխարուլիձեն Բերեժնայայի հետ կատարել է 2000/2001 թվականների մրցաշրջանում` որպես ազատ ծրագիր, իսկ հետո` արդեն որպես ցուցադրական։

Սպորտից հետո խմբագրել

  • 2002-2006 թվականներին շրջագայել է ԱՄՆ-ում` «Stars on Ice» շոուով։ Պայմանագրի ավարտից հետո վերադարձել է Սանկտ-Պետերբուրգ։
  • Մասնակցել է Առաջին ալիք (Ռուսաստան) հեռուստաընկերության կազմակերպած «Աստղերը սառույցի վրա» և «Սառցե դարաշրջան» շոուներին երգչուհի Նատալյա Իոնովայի (Глюк’OZA) հետ («Աստղերը սառույցի վրա» և բալետի մենապարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ` «Սառցե դարաշրջան»)։
  • 2010 թվականին մասնակցել է Առաջին ալիք (Ռուսաստան) հեռուստաընկերության կազմակերպած «Սառույց և կրակ» շուոին` երգչուհի Զառայի հետ։
  • 2010-2011 թվականներին մասնակցել է «Մեծ քաղաքի լույսերը» շոուին` Ելենա Բերեժնայայի հետ։ Ներկայացմանը զույգը հանդես է եկել «Չապլինը և ծաղկավաճառուհին» համարով։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Պետական պարգևներ խմբագրել

  • Պատվո շքանշանի կավալեր (2003 թ.)` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, Սոլթ- Լեյք-Սիթիում կայացած XIX Ձմեռային օլիմպիական խաղեր-2002-ում բարձրագույն սպորտային նվաճումների համար[3]
  • Բարեկամության շքանշանի կավալեր (1998 թ.)` XVIII Ձմեռային օլիմպիական խաղեր-1998-ում սպորտի, քաջության հերոսության գերազանց նվաճումների համար[4]

Անձնական կյանք խմբագրել

Սպորտային արդյունքներ խմբագրել

  • Ե. Բերեժնայայի հետ
Մրցումներ 1996—1997 1997—1998 1998—1999 1999—2000 2000—2001 2001—2002
Ձմեռային օլիմպիական խաղեր 2 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 9 1 1 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 3 1 WD DQ 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 2 2 1 1 1 1
Գրան-Պրի եզրափակիչ 1 2 3 2 2
Skate America 1 3
Skate Canada International 1 3 2
Nations Cup 2
Trophee Lalique 3 1 1 1
Cup of Russia 5 1 1 1
NHK Trophy 1
  • WD = դուրս է եկել մրցումներից
  • DQ = որակազրկվել է, զրկվել են Եվրոպայի չեմպիոնների կոչումից դոպինգի դրական արդյունքի պատճառով
  • Մ. Պետրովայի հետ
Մրցումներ/Մրցաշրջան 1992—1993 1993—1994 1994—1995 1995—1996
Գեղասահքի աշխարհի առաջնություն 8 6
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 6 5
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 2 1 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 6 2 4
Trophée Lalique 5
Skate Canada 2
NHK Trophy 7
Բարի կամքի խաղեր 7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. Энциклопедии КМ(չաշխատող հղում)
  3. Указ Президента РФ от 5 мая 2003 г. N 502 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта»
  4. Указ Президента РФ от 27 февраля 1998 г. N 206 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта по итогам XVIII зимних Олимпийских игр 1998 года»
  5. «Антон Сихарулидзе женился». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Սիխարուլիձե» հոդվածին։