Ալեքսեյ Գրիգորի Սուքիասյան (սեպտեմբերի 10, 1907(1907-09-10), Մամուրան, Gandoman Rural District, Gandoman District, Borujen County, Չհարմահալ և Բախտիարի, Իրան - սեպտեմբերի 5, 1981(1981-09-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային իրավաբան, իրավաբանական գիտությունների, դոկտոր (1963), պրոֆեսոր (1966), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1971

Ալեքսեյ Սուքիասյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1907(1907-09-10)
ԾննդավայրՄամուրան, Gandoman Rural District, Gandoman District, Borujen County, Չհարմահալ և Բախտիարի, Իրան
Մահացել էսեպտեմբերի 5, 1981(1981-09-05) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրRussian Law Academy of Ministry of Justice?, Ural State Law University? և Երևանի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1907 թվականի սեպտեմբերի 23-ին Մամուրան (այժմ՝ Իրանի Սպահանի օսթանում) գյուղում։ 1935 թվականից ապրել է Հայաստանում։

Ավարտել է Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1940 թ.)։ 1946-1948 թվականներին դասավանդել է իրավաբանական գիտությունների համամիութենական ինստիտուտում (Մոսկվա), 1950-1952 թվականներին՝ Սվերդլովսկի իրավաբանական ինստիտուտում, 1948-1949 թվականներին և 1953 թվականից՝ Երևանի համալսարանում, որտեղ 1971-1977 թվականներին վարել է պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնը։

Սուքիասյանի աշխատությունները վերաբերում են Հայաստանի պետության և իրավունքի պատմության հարցերին։

Երկեր խմբագրել

  • Մխիթար Գոշը և Հայոց դատաստանագիրքը, Ե․, 1965:
  • Հին իրանական իրավունքը ըստ Սասանյան դատաստանագրքի, Ե․, 1980:
  • Կիլիկիայի հայկական պետության և իրավունքի պատմություն (11-14-րդ դարեր), Երևան, 1978:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 211