Ալեքսեյ Ուրմանով
Ալեքսեյ Ուրմանով (ռուս.՝ Алексе́й Евге́ньевич Урма́нов, նոյեմբերի 17, 1973, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ-մենասահորդ և գեղասահքի մարզիչ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1994 թվական), 1994 թվականի օլիմպիադայի չեմպիոն:
Ալեքսեյ Ուրմանով | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | արական |
Բնօրինակ անուն` | ռուս.՝ Алексей Евгеньевич Урманов |
Մասնագիտացում` | գեղասահորդ, գեղասահքի մարզիչ և technical specialist |
Երկիր` | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | նոյեմբերի 17, 1973 (47 տարեկան) |
Ծննդավայր` | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մարզիչ(ներ)` |
ԿենսագրությունԽմբագրել
Ալեքսեյը գեղասահքով սկսել է զբաղվել չորս տարեկանից: 1977 թվականից նրա մարզիչն էր Նինա Նիկոլաևնա Մոնախովան, 1979 թվականից` Նատալյա Վիտալիևնա Գոլուբևան: Նա մարզել է Ուրմանովին ՍԿԱ ակումբում (Լենինգրադ): 1989-1990 թվականների մրցաշրջանից նրա մարզիչն էր Ալեքսեյ Նիկոլաևիչ Միշինը: Միշինի ղեկավարությամբ նա դարձավ ԱՄՆ-ում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում աշխարհի փոխչեմպիոն:
1990 թվականի դեկտեմբերին Մինսկում կայացած ԽՍՀՄ առաջնությունում նա զբաղեցրեց երրորդ տեղը` պատմության մեջ առաջին անգամ անսխալ կատարելով քառակի թռիչք տուլուպը (մինչ այդ չմշկորդների միջազգային խորհուրդը հաշվել էր 1990 թվականին Ք. Բրաունինգի կողմից կատարված թռիչքը, սակայն նա ընթացքում սխալ էր թույլ տվել) և դարձավ ԽՍՀՄ-ի, ԱՊՀ-ի, ապա Ռուսաստանի (մինչև 1998 թվականը) գեղասահքի հավաքականի անդամ: 1991 թվականին առաջին անգամ հանդես է եկել Եվրոպայի առաջնությունում` կրկին հանդես գալով քառակի թռիչքով, ինչը կրկնեց և 1991 թվականի աշխարհի առաջնութանը: 1991 թվականի դեկտեմբերին Կիևում դարձավ գեղասահքի ԽՍՀՄ վերջին չեմպիոնը:
1993 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և գեղասահքի Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ մրցանակակիր (այդ թվում` 1997 թվականին` չեմպիոն): Տղամարդկանց գեղասահքի օլիմպիական չեմպիոն է (1994), հաղթել է տեխնիկական և ազատ ծրագրերի բոլոր էլեմենտների մաքուր կատարման համար (բոլոր մասնակիցներից ամենաշատն է եռակի թռիչք կատարել`8, այդ թվում` երկու եռակի ակսել):
1999 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց բրոնզե մեդալ, իսկ մնացած տեղերը զբաղեցրին կրկին Միշինի սաները` Ալեքսեյ Յագուդին և Եվգենի Պլյուշչենկո: 1999 թվականի օգոստոսին ավարտել է սիրողական կարիերան, հաղթել է 1999 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնում (ԱՄՆ) կայացած պրոֆեսիոնալ մենասահորդների աշխարհի առաջնությունում:
2001-2015 թվականներին աշխատել է «Юбилейный» սպորտի Պալատի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում և գեղասահքի ակադեմիայում` որպես մարզիչ: Նրա ամենահաջող սանը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Սերգեյ Վորոնովն է: 2015 թվականին տեղափոխվել է Սոչի և սկսել է աշխատել Օլիմպիական պարկի` Տատյանա Վոլոսոժարի և Մաքսիմ Տրանկովի գեղասահքի կենտրոնում` որպես ավագ մարզիչ[1]: 2015 թվականի նոյեմբերին Սոչիի սառույցի վրա Ուրմանովի նոր սանը` Յուլյկա Լիպնիցկայան, դարձավ օլիմպիական չեմպիոն:
Ուրմանովը համարվում է չմշկորդների միջազգային խորհրդի տեխնիկական մասնագետը:
ԿրթությունԽմբագրել
1996 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Պ. Ֆ. Լեսգավտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան` մարզիչ-մանկավարժ որակավորմամբ:
ԱյլԽմբագրել
- 2000 թվականին նկարահանվել է Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի գեղասահքի պատմությանը նվիրված «Աստղերի սառցե փայլը» (ռեժիսոր` Ն.Վ. Օռլով) վավերագրական-գեղարվեստական ֆիլմում, որտեղ հանդես է եկել որպես պատմողներից մեկը:
- 2006 թվականին մասնակցել է РТР հեռուստաալիքի կազմակերպած «Պարեր սառույցի վրա» հեռուստաշոոուին, որտեղ պարում էր դերասանուհի Տատյանա Դոգիլևայի հետ:
ԸնտանիքԽմբագրել
- Հայրը` Եվգենի Պետրովիչ
- Մայրը` Գալինա Վլադիմիրովնա
- Կինը` Վիկտորյա Վալերևնա
- Զույգ տղաները` Իվան և Անդրեյ (ծնված 2001 թվականին)
Մրցանակներ և կոչումներԽմբագրել
- «Անձնական քաջության համար» շքանշան (1994)` 1994 թվականի XVII ձմեռային օլիմպիական խաղերում բարձր մարզական նվաճումների համար[2]
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1994)
- Ռուսաստանում գեղասահքի ֆեդերացիայի պատվավոր նշան (2003)[3]
ԱրդյունքներԽմբագրել
Մրցումներ/Մրցաշրջան | 1989-1990 | 1990-1991 | 1991-1992 | 1992-1993 | 1993-1994 | 1994-1995 | 1995-1996 | 1996-1997 | 1998-1999 |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 5 | 1 | |||||||
Աշխարհի առաջնություն | 8 | 8 | 3 | 4 | 4 | 5 | 5 | ||
Եվրոպայի առաջնություն | 6 | 3 | 5 | 3 | 2 | 1 | 3 | ||
Աշխարհի առաջնություն պատանիների միջև | 2 | ||||||||
ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնություններ | 3 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 3 | |
Գրան-Պրիի եզրափակիչներ | 1 | 3 | 2 | ||||||
Skate America | 3 | 2 | 3 | ||||||
Skate Canada International | 1 | ||||||||
Sparkassen Cup | 4 | 1 | |||||||
Trophee Lalique | 3 | ||||||||
Cup of Russia | 1 | 1 | |||||||
NHK Trophy | 3 | ||||||||
Բարի կամքի խաղեր | 1 | 2 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Школа олимпийских чемпионов в Сочи набирает будущих фигуристов
- ↑ «Указ Президента Российской Федерации от 22 апреля 1994 года № 808 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта Российской Федерации по итогам XVII зимних Олимпийских игр 1994 года»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին։ Վերցված է 2018-01-08
- ↑ Шоу в Питере прошло при аншлаге.