Ալեքսեյ Ուրմանով

ռուս գեղասահորդ-մենասահորդ և գեղասահքի մարզիչ
(Վերահղված է Ալեքսեյ ՈՒրմանովից)

Ալեքսեյ Ուրմանով (ռուս.՝ Алексе́й Евге́ньевич Урма́нов, նոյեմբերի 17, 1973(1973-11-17), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ-մենասահորդ և գեղասահքի մարզիչ, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1994 թվական), 1994 թվականի օլիմպիադայի չեմպիոն։

Ալեքսեյ Ուրմանով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Алексей Евгеньевич Урманов​
Մասնագիտացում՝գեղասահորդ, գեղասահքի մարզիչ և technical specialist
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 17, 1973(1973-11-17) (50 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսեյը գեղասահքով սկսել է զբաղվել չորս տարեկանից։ 1977 թվականից նրա մարզիչն էր Նինա Նիկոլաևնա Մոնախովան, 1979 թվականից` Նատալյա Վիտալիևնա Գոլուբևան։ Նա մարզել է Ուրմանովին ՍԿԱ ակումբում (Լենինգրադ)։ 1989-1990 թվականների մրցաշրջանից նրա մարզիչն էր Ալեքսեյ Նիկոլաևիչ Միշինը։ Միշինի ղեկավարությամբ նա դարձավ ԱՄՆ-ում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում աշխարհի փոխչեմպիոն։

1990 թվականի դեկտեմբերին Մինսկում կայացած ԽՍՀՄ առաջնությունում նա զբաղեցրեց երրորդ տեղը` պատմության մեջ առաջին անգամ անսխալ կատարելով քառակի թռիչք տուլուպը (մինչ այդ չմշկորդների միջազգային խորհուրդը հաշվել էր 1990 թվականին Ք. Բրաունինգի կողմից կատարված թռիչքը, սակայն նա ընթացքում սխալ էր թույլ տվել) և դարձավ ԽՍՀՄ-ի, ԱՊՀ-ի, ապա Ռուսաստանի (մինչև 1998 թվականը) գեղասահքի հավաքականի անդամ։ 1991 թվականին առաջին անգամ հանդես է եկել Եվրոպայի առաջնությունում` կրկին հանդես գալով քառակի թռիչքով, ինչը կրկնեց և 1991 թվականի աշխարհի առաջնութանը։ 1991 թվականի դեկտեմբերին Կիևում դարձավ գեղասահքի ԽՍՀՄ վերջին չեմպիոնը։

1993 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և գեղասահքի Եվրոպայի առաջնությունների բազմաթիվ մրցանակակիր (այդ թվում` 1997 թվականին` չեմպիոն)։ Տղամարդկանց գեղասահքի օլիմպիական չեմպիոն է (1994), հաղթել է տեխնիկական և ազատ ծրագրերի բոլոր էլեմենտների մաքուր կատարման համար (բոլոր մասնակիցներից ամենաշատն է եռակի թռիչք կատարել`8, այդ թվում` երկու եռակի ակսել)։

1999 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց բրոնզե մեդալ, իսկ մնացած տեղերը զբաղեցրին կրկին Միշինի սաները` Ալեքսեյ Յագուդին և Եվգենի Պլյուշչենկո։ 1999 թվականի օգոստոսին ավարտել է սիրողական կարիերան, հաղթել է 1999 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնում (ԱՄՆ) կայացած պրոֆեսիոնալ մենասահորդների աշխարհի առաջնությունում։

2001-2015 թվականներին աշխատել է «Юбилейный» սպորտի Պալատի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում և գեղասահքի ակադեմիայում` որպես մարզիչ։ Նրա ամենահաջող սանը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Սերգեյ Վորոնովն է։ 2015 թվականին տեղափոխվել է Սոչի և սկսել է աշխատել Օլիմպիական պարկի` Տատյանա Վոլոսոժարի և Մաքսիմ Տրանկովի գեղասահքի կենտրոնում` որպես ավագ մարզիչ[1]։ 2015 թվականի նոյեմբերին Սոչիի սառույցի վրա Ուրմանովի նոր սանը` Յուլյկա Լիպնիցկայան, դարձավ օլիմպիական չեմպիոն։

Ուրմանովը համարվում է չմշկորդների միջազգային խորհրդի տեխնիկական մասնագետը։

Կրթություն խմբագրել

Ա. Ուրմանովը իր սանի` Վալերիա Վորոբևայի հետ Ռուսաստանի առաջնությանը (2005 թվականի հունվար)

1996 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Պ. Ֆ. Լեսգավտի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան` մարզիչ-մանկավարժ որակավորմամբ։

Այլ խմբագրել

  • 2000 թվականին նկարահանվել է Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի գեղասահքի պատմությանը նվիրված «Աստղերի սառցե փայլը» (ռեժիսոր` Ն.Վ. Օռլով) վավերագրական-գեղարվեստական ֆիլմում, որտեղ հանդես է եկել որպես պատմողներից մեկը։
  • 2006 թվականին մասնակցել է РТР հեռուստաալիքի կազմակերպած «Պարեր սառույցի վրա» հեռուստաշոոուին, որտեղ պարում էր դերասանուհի Տատյանա Դոգիլևայի հետ։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը` Եվգենի Պետրովիչ
  • Մայրը` Գալինա Վլադիմիրովնա
  • Կինը` Վիկտորյա Վալերևնա
  • Զույգ տղաները` Իվան և Անդրեյ (ծնված 2001 թվականին)

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

  • «Անձնական քաջության համար» շքանշան (1994)` 1994 թվականի XVII ձմեռային օլիմպիական խաղերում բարձր մարզական նվաճումների համար[2]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1994)
  • Ռուսաստանում գեղասահքի ֆեդերացիայի պատվավոր նշան (2003)[3]

Արդյունքներ խմբագրել

Մրցումներ/Մրցաշրջան 1989-1990 1990-1991 1991-1992 1992-1993 1993-1994 1994-1995 1995-1996 1996-1997 1998-1999
Ձմեռային օլիմպիական խաղեր 5 1
Աշխարհի առաջնություն 8 8 3 4 4 5 5
Եվրոպայի առաջնություն 6 3 5 3 2 1 3
Աշխարհի առաջնություն պատանիների միջև 2
ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնություններ 3 1 1 1 1 1 2 3
Գրան-Պրիի եզրափակիչներ 1 3 2
Skate America 3 2 3
Skate Canada International 1
Sparkassen Cup 4 1
Trophee Lalique 3
Cup of Russia 1 1
NHK Trophy 3
Բարի կամքի խաղեր 1 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Школа олимпийских чемпионов в Сочи набирает будущих фигуристов
  2. «Указ Президента Российской Федерации от 22 апреля 1994 года № 808 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта Российской Федерации по итогам XVII зимних Олимпийских игр 1994 года»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.
  3. «Шоу в Питере прошло при аншлаге». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ուրմանով» հոդվածին։