Ալեքսեյ Լաբեցկի (ռուս.՝ Алексе́й Казими́рович Лабе́цкий, նոյեմբերի 12, 1957(1957-11-12), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Ալեքսեյ Լաբեցկի
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր նոյեմբերի 12, 1957(1957-11-12) (66 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

1983 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1983 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է պորտուգալերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։

  • 2003 թվականից մինչև 2004 թվականը Բրազիլիայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2005-ից մինչև 2010 թվականը Ռիո դե Ժանեյրոյում եղել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։
  • 2010 թվականի մայիսից մինչև 2013 թվականի նոյեմբերը եղել է Ռուսաստանի Դաշնության արատաքին գործերի նախարարության Լատինամերիկյան դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2013 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2018 թվականի հունվարի 10-ը Ուրուգվայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2014 թվականի հունվարի 15-ից մինչև 2018 թվականի հունվարի 10-ը եղել է Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի ներկայացուցիչների կոմիտեի դիտորդ[2][3]։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2016 թվականի փետրվարի 10)[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 05.11.2013 № 825 «О назначении Лабецкого А. К. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Восточной Республике Уругвай»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  2. 2,0 2,1 Указ Президента Российской Федерации от 10.01.2018 № 10 «О Лабецком А.К.»
  3. «Указ Президента Российской Федерации от 15.01.2014 № 22 «О наблюдателе Российской Федерации при Комитете представителей Латиноамериканской ассоциации интеграции»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 10.02.2016 № 55 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ խմբագրել