Ալեքսեյ Զարուբին

խորհրդային նկարիչ

Ալեքսեյ Պետրովիչ Զարուբին (ռուս.՝ Алексей Петрович Зарубин, դեկտեմբերի 6, 1913(1913-12-06), Yurino, Մարիական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության, ՌԽՖՍՀ - նոյեմբերի 12, 1998(1998-11-12), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային նկարիչ։ Մարիական ԻԽՍՀ նկարիչների միության կազմակերպիչներից մեկը և առաջին նախագահը (1961-1964), Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Ալեքսեյ Զարուբին
Ծնվել էդեկտեմբերի 6, 1913(1913-12-06)
ԾննդավայրYurino, Մարիական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության, ՌԽՖՍՀ
Վախճանվել էնոյեմբերի 12, 1998(1998-11-12) (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 6-ին Յուրինո գյուղում (ներկայում՝ Մարի Էլ[1][2][3][4]։

1938 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարվեստի համառուսաստանյան ակադեմիան (նկարիչ Ի. Ի. Բրոդսկու արվեստանոց)։ Ակադեմիան ավարտելուց հետո ապրել և աշխատել է Լենինգրադում[5]։

1941 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին․ ծառայել է 513 հակաօդային հրետանային գնդում, եղել է շարքային-կարմիրբանակային։ 1941 թվականին ծանր վիրավորվել է, բուժվել հոսպիտալում[6][7]։

1950-ական թվականներին տեղափոխվել է Ադրբեջան, որտեղ աշխատել է գեղարվեստի ուսումնարանում որպես դասախոս։ Այնուհետև տեղափոխվել է Մոսկվա[5]։

1961-1964 թվականներին եղել է Մարիական ԻԽՍՀ նկարիչների միության կազմակերպիչներից մեկը և առաջին նախագահը[1][8][9]։ Ընդունվել է ԽՍՀՄ նկարիչների միություն։

1964 թվականին տեղափոխվել է Մոսկվա, մասնակցել բազմաթիվ գեղարվեստական ցուցահանդեսների[5]։

Մահացել է 1998 թվականի նոյեմբերի 12-ին Մոսկվայում[1]։

Գեղարվեստական ստեղծագործություն

խմբագրել

1950-ականներին Ադրբեջանում աշխատելու ժամանակ մի խումբ նկարիչների հետ ստեղծել է «Բամբակի հանձնումը պետությանը» (ռուս.՝ «Сдача хлопка государству») մեծ կտավը[5]։

Մոսկվայում ապրելու ընթացքում նկարիչ Ա. Յար-Կրավչենկոյի հետ համատեղ ստեղծել է սովետական գրողների առաջին համագումարից բազմաֆիգուր կտավ, որը կոչվում էր «Պատասխանատվությունը ձեզ վրա է» (ռուս.՝ «Ответственность на вас»): Այն պատկերում է գրողների հանդիպումը Մ. Գորկու հետ։ Ներկայում այդ նկարը մշտական ցուցադրության կազմում ներկայացվում է Ռուսաստանի պետական գրական թանգարանում[5]։

Հայտնի է որպես դիմանկարի վարպետ․ ստեղծել է Վ. Ի. Լենինի և Ն. Կ. Կրուպսկայայի, գիտության և արվեստի ականավոր գործիչներ, Մարիական ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ա. Տիխոնովայի (1959), կոմպոզիտորներ Ի. Պալանտայի (1960) և Ա. Էշպայի (1960), բանաստեղծ Ս. Վիշնևսկու (1961) և այլոց դիմանկարները[1][5][9]։

Հայրենի գյուղում ապրելու ժամանակ նկարել է բնապատկերներ, որոշ աշխատանքներ նվիրել է տեղի թանգարանին[1][5]։

1964 թվականից եղել է Մոսկվայում, Կազանում, Կույբիշևում և ԽՍՀՄ և Ռուսաստանի այլ քաղաքներում գեղարվեստական ցուցահանդեսների մասնակից[1][5]։

Պարգևներ

խմբագրել
  • «Անձնվեր աշխատանքի համար։ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի առթիվ» հոբելյանական մեդալ (1970)

Հիշատակ

խմբագրել

Ա. Պ. Զարուբինի գեղարվեստական աշխատանքները ներկայում պահվում և ցուցադրվում են Ռուսաստանի և հետխորհրդային տարածքի խոշորագույն թանգարաններում (Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական թանգարան, Պետական գրական թանգարան, Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան և այլն), Մարի Էլի առաջատար թանգարաններում՝ Տ. Եվսեևի անվան ազգային թանգարանում և Կերպարվեստի հանրապետական թանգարանում, ինչպես նաև Յուրինի Գ. Պ. Լոսևի անվան պատմական և գեղարվեստական թանգարանում[5][10][11][12][13]։

2003 թվականին Յոշկար-Օլեում տեղի է ունեցել Ա. Պ. Զարուբինի անհատական ցուցահանդեսը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Мочаев, 2017, էջ 155
  2. «Юрино (Архангельское, Йурны) | Родная Вятка». rodnaya-vyatka.ru. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  3. «Информационный ресурс Республики Марий Эл "12rus.ru":: Юринский район». www.12rus.ru. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  4. Infourok. «Презентация по истории культуры народов на тему "Юринский район РМЭ"». Инфоурок (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Алексей Петрович Зарубин (родился в 06.12.1913) - Биография художника, известные произведения, выставки». Artchive (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  6. «Зарубин Алексей Петрович:: Память народа». pamyat-naroda.ru. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  7. «Республика марий эл юринский район они защищали родину - Документ». gigabaza.ru. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  8. «Единый реестр профессиональных художников Российской империи, СССР, «русского зарубежья», Российской Федерации и республик бывшего Советского Союза (XVIII–XXI вв.) | живописцы, графики, плакатисты, театральные художники, батичисты, иллюстраторы, мультипликаторы, скульпторы, ювелиры, керамисты, фарфористы, авторы инсталляций и др. | Профессиональный союз художников России. Председатель - академик С.В. Заграевский / За – Зб». painters.artunion.ru. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  9. 9,0 9,1 Кутасова В.е Портретная галерея писателей в изобразительном искусстве Марийского края (1950-1980-х гг. ) // Вестник Марийского государственного университета. Серия «Исторические науки. Юридические науки». — 2017. — В. 2 (10). — С. 5–11. — ISSN 2411-3522.
  10. «Зарубин А.П. Профессор И.И.Бродский в мастерской со своими учениками. Дипломная работа. 1938». collection.artsacademymuseum.org (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  11. «Зарубин А.П. - работы - фото с названиями. Фото работ в хорошем качестве, описания, где находятся экспонаты. Официальный сайт Artefact». ar.culture.ru (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  12. «Зарубин Алексей Петрович». visart.info. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.
  13. «Национальный музей Республики Марий Эл имени Тимофея Евсеева». fumus.ru. Վերցված է 2024 թ․ հունիսի 3-ին.

Գրականություն

խմբագրել
  • Прокушев Г. И. Этюды о художниках Марий Эл. — Йошкар-Ола: Марийское книжное издательство, 2003. — 359 с.
  • Прокушев Г. И. Зарубин Алексей Петрович // Марийская биографическая энциклопедия / Авт.-сост. В. А. Мочаев. — Йошкар-Ола: Марийский биографический центр, 2007. — С. 134. — 2032 экз. — ISBN 5-87898-357-0.
  • Прокушев Г. И. Очерки о художниках Марий Эл // сост., отв. ред. Чеботкин В. А. — Йошкар-Ола: Марийское книжное издательство, 2016. — 336 с.: ил.
  • Прокушев Г. И. Зарубин Алексей Петрович // Марийская биографическая энциклопедия / Авт.-сост. В. А. Мочаев. — 2-е изд. — Йошкар-Ола: Марийский биографический центр, 2017. — С. 155. — 606 с. — 1500 экз. — ISBN 978-5-905314-35-3.

Արտաքին հղումներ

խմբագրել