Մարիական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Մարիական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (մար.՝ Марий Автоном Совет Социализм Республик), ՌԽՖՍՀ վարչատարածքային միավոր 1936-1993 թվականներին։

Մարիական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Դրոշ Զինանշան


ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Ռուսաստան
Կարգավիճակautonomous soviet socialist republic of a union republic of the Soviet Union?
Մտնում էՌԽՖՍՀ
ՎարչկենտրոնՅոշկար Օլա
Բնակչություն691 000 մարդ (1973)
Տարածք23 400 կմ²
Հիմնադրված էդեկտեմբերի 5, 1936 թ.
Ժամային գոտիUTC+3 և UTC+4
ՀապավումМарийская АССР, Марийская ССР, Mari MSSR և Mari SSR
ՆախորդMari Autonomous Oblast?

Մայրաքաղաքը եղել է Յոշկար Օլա։

Պատմություն

խմբագրել

Մարիական ԻԽՍՀ-ն կազմավորվել է 1936 թվականի դեկտեմբերի 5-ին ԽՍՀՄ 1936 թվականի Սահմանադրության համաձայն՝ Մարիական ինքնավար մարզի վերափոխման արդյունքում, որն ստեղծվել է 1920 թվականի նոյեմբերի 4-ին որպես լեռնային և մարգագետնային մարիների ինքնավար տարածքային կազմավորում։

1990 թվականի հոկտեմբերի 22-ին Մարիի ԻԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ վերակազմավորվել է Մարիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՄԽՍՀ)։ 1991 թվականի մայիսի 24-ին ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների համագումարը հաստատել է այդ որոշումը՝ փոփոխություններ կատարելով 1978 թվականի ՌԽՖՍՀ Սահմանադրության մեջ[1]։

1992 թվականի դեկտեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության ժողովրդական պատգամավորների համագումարը Մարիական ԽՍՀ-ն վերանվանել է Մարի Էլ Հանրապետություն՝ փոփոխություն կատարելով Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 71-րդ հոդվածում[2]։ Այս փոփոխությունն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունվարի 12-ին «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակվելու պահից[3]։

Վարչական բաժանում

խմբագրել

Մարիական ԻԽՍՀ կազմում ներառվել են 14 շրջաններ։

Մարիական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում եղել է երեք քաղաք (Յոշկար-Օլա, Վոլժսկ, Կոզմոդեմյանսկ) և 14 քաղաքատիպ ավան[4]։

Ազգային կազմ

խմբագրել

1970 թվականի մարդահամարի արդյունքներով․

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Закон РСФСР от 24 мая 1991 г. «Об изменениях и дополнениях Конституции (Основного Закона) РСФСР»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 27 (օգնություն)
  2. «Закон Российской Федерации от 9 декабря 1992 года № 4061-I «Об изменениях и дополнениях Конституции (Основного Закона) Российской Федерации — России»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 52 (օգնություն)
  3. «Российской газете» 12 января 1993 года С. 4.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Марийская Автономная Советская Социалистическая Республика // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.

Գրականություն

խմբագրել
  • Марийская Автономная Советская Социалистическая Республика // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.