Ալեքսեյ Ալեքսեևիչ Դենիսենկո (ռուս.՝ Алексей Денисенко, օգոստոսի 30, 1993(1993-08-30), Բատայսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս թեկվոնդոիստ[1]։ 2016 թվականին Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2012 թվականի խաղերի բրոնզե մեդալակիր, 2015 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Ռուսաստանի չեմպիոն, Եվրոպայի 2014 թվականի արծաթե մեդալակիր, G-1 միջազգային վարկանշային մրցաշարերի դափնեկիր։ 2015 թվականին Բաքվում տեղի ունեցող Եվրոպական I խաղերում նվաճել է բրոնզե մեդալ։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ է (2012)։

Ալեքսեյ Դենիսենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեքվանդոյի մարզիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 30, 1993(1993-08-30) (30 տարեկան)
Ծննդավայր՝Բատայսկ, Ռոստովի մարզ, Ռուսաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1993 թվականին Բատայսկում։ Այնտեղ դեռևս 8 տարեկանից սկսել է զբաղվել թեկվոնդոյով, որի պարապմունքներին տարել էր հայրը[2]։ Երիտասարդ մարզիկի առաջին մարզիչը եղել է Ալեքսանդր Շինը։

Անձնական կյանք խմբագրել

  • 2016 թվականի դեկտեմբերին ամուսնացել է ռուս թեկվոնդոիստուհի Անաստասիա Բարիշնիկովայի հետ[3]։ Որդին՝ Բոգդանը, ապրում է Ռոստովի մարզի Բատայսկ քաղաքում[4]։
  • Ալեքսեյ Դենիսենկոն ազգությամբ գնչու է[5]։

Նվաճումներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2016 թվականի օգոստոսի 25)՝ 2016 թվականին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայացած 31-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար, հաղթանակի նվաճման կամք և նպատակասլացություն դրսևորելու համար[6]։
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2012 թվականի օգոստոսի 13)՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման մեջ մեծ ներդրումների համար, 2012 թվականին Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում կայացած 30-րդ Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար[7]։
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2012 թվականի օգոստոսի 20-ից)[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Alexey Denisenko». London2012.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
  2. «Семья тхэквондиста Денисенко хочет полный комплект олимпийских медалей». РИА Новости. 19 августа 2016. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  3. Вице-чемпион ОИ–2016 Алексей Денисенко женился в Батайске
  4. Газета Вперёд, г. Батайск, 17 апреля 2019, см. иллюстрацию с подписью на стр. 3.
  5. «Алексей Денисенко: «Верю, что у Бога на меня особый план»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  6. Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
  7. «Указ Президента Российской Федерации от 13.08.2012 № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации»». Официальный интернет-портал правовой информации. 15 августа 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  8. Приказ Министерства спорта Российской Федерации от 20 августа 2012 года № 13-нг «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России“» Արխիվացված 2012-09-14 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Դենիսենկո» հոդվածին։